Ուրֆայի պատմական հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին գոմի վերածվելուց հետո ավերման եզրին է

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Գերմուշ գյուղում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչնչացման եզրին է։ Թուրքիայի Մարդասիրական օգնության միության ներկայացուցիչ Հաթիջե Թաքուշի խոսքով՝ եկեղեցու մշտական հյուրերն այսօր միայն գանձախույզներն են, փոխանցում է Ermenihaber-ը։

«Եթե այցելեք Գերմուշի եկեղեցի, ներսում և դրսում կտեսնեք բազմաթիվ մեծ ու փոքր անցքեր։ Անցքեր, որոնք փորվում են մեկը մյուսի ետևից՝ առանց նախորդները փակելու։ Ճակատագրի քմահաճույքին հանձնված, լքված այս եկեղեցու ճակատագիրը, ցավոք, միայն այս փոսերն են որոշում։ Եկեղեցին օրեցօր ավերվում է», - պատմում է Թաքուշը։

Նրա վկայությամբ՝ Գերմուշը նախկինում հայաբնակ գյուղ է եղել։ «Հայտնի է, որ այստեղ նախկինում շուրջ 700 հայ ընտանիք է ապրել։ Հայկական եկեղեցում արձանագրություններ չկան, ուստի կառուցման տարեթիվը հստակ չգիտենք։ Սակայն ենթադրվում է, որ այն 19-րդ դարի կառույց է», -հավելել է միության ներկայացուցիչը։

Շանլըուրֆայում բնակվող մեկ այլ վկա էլ , ում անունն աղբյուրը չի հրապարակում, մանրամասնում է, որ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ 7 եղբայրների կողմից։ «Մինչև 2015թ․ կառույցն օգտագործվել է որպես անասնագոմ։ Դա դժգոհություններ առաջացրեց, ինչից հետո այստեղ այլևս կենդանիներ չբերեցին։ Թուրքիայի պաշտոնաթերթի 2011թ․ հոկտեմբերի 23-ի թիվ 28093 համարում հրապարակվեց մի որոշում, ըստ որի Մշակույթի նախարարությունը եկեղեցին պիտի վերածեր զբոսաշրջության զարգացման կենտրոնի։ Տարածքում ցուցանակ տեղադրվեց, բայց համապատասխան պաշտոնյաները մինչ օրս այս պատմական եկեղեցու և շրջակայքի պահպանման ու վերականգնման համար որևէ աշխատանք չեն սկսել», - պատմել է քաղաքացին։

Նա հավելել է, որ Գերմուշ գյուղում նախկինում ևս մի եկեղեցի է եղել, սակայն լքված ու անխնամ կառույցը աստիճանաբար ավերվել է, և այսօր նրա տեղում միայն քարերի կույտ  է մնացել։ Շանլըուրֆայի քաղաքացին կոչ է արել իշխանություններին՝ ոչ թե միայն խոսքով, այլ  իրապես պաշտպանության տակ առնել պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցին, վերանորոգել այն և վերաբացել՝ որպես քրիստոնեական ուխտատեղի։

Տպել
1207 դիտում

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով այսօր նախաքննության ավարտ կհայտարարվի

Պատերազմում զոհված զինվորների շուրջ 50 մասունք կտեղափոխվի Հոլանդիա՝ փորձաքննության. Ավանեսյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ

Մեր զինվորի թիկունքում մեր բնակիչներն են, մեր բանակը չի կարող լռել, շատ արժանի պատասխան է տալիս. Գնել Սանոսյան

Հանրային վայրերի աշխատակիցները կպատվաստվեն կամ քովիդի թեստ կհանձնեն. նախարարությունը նոր սահմանափակումներ է մշակում

Կառավարությունը հավանություն տվեց Ապարանում լեռնադահուկային համալիրի կառուցման ծրագրին. քննարկումը բավականին թեժ անցավ

Քիմիական ինստիտուտի աշխատողները դեմ են տարածքում շենքի կառուցմանը. Դումանյանը վստահեցնում է՝ ինստիտուտը բնականոն կգործի

Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Ջրականում

Բնակիչները շատ ամուր, պինդ կանգնած են այդ հողի վրա. մարզպետը բացատրեց՝ ինչու է փակ Կութի մուտքը, չի աշխատում Սոթքի հանքը

Սահմանային անցակետում հայտնաբերվել է բանդիտիզմի և այլ մեղադրանքներով հետախուզվող 33-ամյա տղամարդը

Շարունակվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման աշխատանքները

Որ խմբի համար են նախատեսված «Պֆայզր» ու «Սինոֆարմ» պատվաստանյութերը. պարզաբանում է նախարարի պաշտոնակատարը

Ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ եք ավագանուն արձակուրդից կանչում որոշումը շտապ ընդունելու համար. Իզաբելլա Աբգարյան

Եղել են մեզ մոտ, դիտարկել՝ որտեղ կարող են տեղակայվել. Սանոսյանը հերքում է, որ սահմանին ռուս խաղաղապահներ են տեղակայվել

Թուրքիան անհնարին է համարում թուրք-ադրբեջանական միասնական բանակի ստեղծումը

Թուրքիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները (լուսանկար)

Միասին հոգ տանենք Սևանի մասին. շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է միանալ արշավին (տեսանյութ)

Իսկ նորմա՞լ եք համարում, որ Սոթքում միջադեպ էր, համայնքապետը Երեւանում էր. մարզպետը՝ համայնքապետին ԱԱԾ կանչելու մասին

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան. ավագանին հաստատեց

Երեկ վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Անահիտ Ավանեսյան

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր

Ավագ լեյտենանտը մարմնական վնասվածք է ստացել hակառակորդի կողմից արձակված կրակոցից. հարուցվել է քրեական գործ

Մեր նպատակադրումը պետք է լինի մարդկանց ոչ թե դիպլոմով, այլ կրթությամբ ապահովելը. վարչապետի պաշտոնակատար

Գիշերը փոխհրաձգության հետեւանքով վիրավորված զինծառայողը վիրահատվել է. վնասվածքն ուսի շրջանում է

Կյանքից հեռացել է դերասանուհի Մերի Շահբազյանը

21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումներ «Երևանի ՋԷԿ» ընկերության գործունեության ընթացքում. հարուցվել է քրեական գործ

Եկել է պատասխանատվության ժամանակը. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ Ադրբեջանի սադրանքների մասին

Բավականին մտահոգիչ է, որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով մեզ մոտ կորոնավիրուսի թվերն աճում են. Փաշինյան

Թաղապետի 400 հազարանոց աշխատավարձը դառնում է 800 հազար, ո՞ր արժանիքի համար. Խաչատրյան

Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցումից

Կառավարությունը դադարեցրեց Թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը

Իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը. Փաշինյան

Հադրութի բնակիչների համար Ստեփանակերտում նոր բնակարաններ են կառուցվում

Փշատավանում շչակ կգործարկվի

Հաստատվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, 7 մարդ մահացել է

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Խնձորեսկում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 36 հարց

Անցած 1 օրում հանցագործության 58 դեպք է բացահայտվել, գրանցվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար

Հայկ Մարությանն այցելել է Երևանի բարեկարգվող այգիներ (տեսանյութ)