Ռուսաստանի եւ Արեւմուտքի սոլիդարությունը Հայաստանի հարցում

«Գունավոր հեղափոխություն» եզրույթի հեղինակ Մայքլ Մաքֆոլը ապրիլի 23-ին գրառում կատարեց Թվիթերի իր միկրոբլոգում.

«Որքա՞ն ժամանակ կպահանջվի Պուտինից՝ Հայաստանի իրադարձություններում ԱՄՆ-ին մեղադրելու համար»,- ասված էր գրառման մեջ:

Սակայն Պուտինն ավելի խելացի գտնվեց: Ճիշտ է, նա անձամբ դեռեւս կարծիք չի հայտնել, սակայն իր խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով մի քանի կարեւոր ազդակ է ուղարկել ինչպես ԱՄՆ, այնպես էլ Հայաստան:

«Մենք շատ ուշադիր հետեւում ենք Հայաստանում կատարվող իրադարձություններին: Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցն է, որի հետ մենք զարգացնում ենք ամենասերտ հարաբերությունները»,- դեռեւս Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ ասել էր Պեսկովը: Նա նաեւ հայտարարել էր, որ հայաստանյան իրադարձությունները Հայաստանի Հանրապետության ներքին գործն են, ապա զարմացել, թե «ինչո՞ւ Մոսկվան պետք է խառնվի»:

Այլ կերպ ասած, Մոսկվային իրական պատկերը հայտնի է՝ այս գործընթացը Հայաստանն իրենից պոկելու նպատակ չի հետապնդում: Այդ դեպքում կարեւոր չէ, թե ով կլինի «ամենամոտ դաշնակցի» ղեկին՝ իրենք շարունակելու են «զարգացնել ամենասերտ հարաբերությունները»:

Սարգսյանի հրաժարականից հետո Պեսկովը հանդես եկավ հայտարարությամբ, որում հույս հայտնեց, որ «արդեն տեսանելի ապագայում ի հայտ կգան այն քաղաքական կոնֆիգուրացիայի ուրվագծերը, որը կդառնա հայ ժողովուրդը ներկայացնող ուժերի կոնսենսուսը»:

Պաշտոնապես արձագանքել են նաեւ ԱՄՆ-ն եւ Եվրոպան: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, պատասխանելով լրագրողների հարցին՝ թե ինչ ազդեցություն կունենան վերջին իրադարձությունները Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կնքված համաձայնագրի իրականացման գործընթացի վրա պատասխանել է.

«Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ հենց այն արժեքները, որոնք կարեւոր են հայերի համար, կազմում են Հայաստան-ԵՄ համաձայնագրի հենքը: Մենք կաշխատենք Հայաստանի հետ այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ ավելի ջանասիրաբար եւ եռանդով, քան նախկինում»:

Հայտարարություն է տարածել նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտը, որում նոր կառավարության հետ սերտ համագործակցության հույս է հայտնել:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին իր երկար տարիների ծառայության եւ հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար: Հուսով ենք, որ նրա հաջորդին որոշելու ժողովրդական գործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով՝ համաձայն Հայաստանի օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների: Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Պաշտոնական մակարդակով դրական արձագանքը տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող բոլոր մեծ կենտրոններից թույլ է տալիս փորձագետներին գալ եզրակացության, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չէր կառավարում կենտրոններից ոչ մեկը: Նման եզրակացության են եկել ինչպես ռուս, այնպես էլ արեւմտյան մի շարք փորձագետներ:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության եթերում Քարնեգի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Կոլեսնիկովը շատ բարձր գնահատականի է արժանացրել Հայաստանի քաղաքացիական հասարակության հասունությունը եւ քաղաքական մշակույթը:

«Դա ազգային եւ քաղաքական մշակույթի այն մակարդակն է, որը թույլ է տալիս փոխել իշխանությունը: Դա ապշելու բան է, իրապես հաճելի»,- ասել է Կոլեսնիկովը, ապա հավելել,- «Այդ պատճառով Հայաստանը գրպանային պետություն չէ»:

«Настоящее время»-ին տված հարցազրույցում քաղաքագետ Արկադի Դուբնովը վստահություն է հայտնել, որ իշխանափոխությունը չի բերի Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխման: Նա նաեւ անդրադարձել է հեղափոխության «գունավոր» լինելուն:

«Սա «գունավոր հեղափոխություն» չէ: Այստեղ չկան Սորոսը, Պետդեպը, անգամ «Մոսկվայի ձեռքը»: Այդ պատճառով սա բառացիորեն «թավշյա հեղափոխություն» է՝ խաղաղ, ժողովրդական»,- ասել է Դուբնովը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին, Դուբնովը նշել է, որ շատ հնարավոր է, որ ընդդիմության առաջնորդը չլինի վարչապետ:

«Բողոքի եւ հեղափոխության առաջնորդները միշտ չէ, որ արդյունավետ մենեջեր են լինում: Իմ կարծիքով Փաշինյանն արդեն մտել է Հայաստանի եւ հետխորհրդային ողջ տարածքի պատմության մեջ, որպես «թավշյա հեղափոխության» ոգեշնչող»,- ասել է քաղաքագետը:

Bloomberg-ը, որի տեսակետն այս հարցով արեւմտյան փորձագետների հավաքական կարծիքն է արտահայտում, վստահ է, որ անկախ ներքաղաքական գործընթացներից երկրի արտաքին քաղաքական վեկտորը չի փոխվելու: Ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ այլ հնարավոր վարչապետ, որքան էլ դժգոհեն ռուսական կախվածությունից, չեն գնա հարաբերությունների ապամոնտաժման՝ տեսնելով Վրաստանի եւ Ուկրաինայի փորձը: Արեւմտյան փորձագետները համակարծիք են ռուս գործընկերների հետ այն առումով, որ շարժումն իրոք անկախ եւ ժողովրդական էր. չկան ո՛չ արեւմտյան, ո՛չ էլ ռուսական քաղաքական կամ հասարակական միջամտության նշաններ:

Հակամարտող Արեւմուտքի եւ Ռուսաստանի միակարծությունը Հայաստանի վերաբերյալ շատ զորեղ, սակայն փխրուն հաղթաթուղթ է, որը, ճիշտ օգտագործման դեպքում, կարող է հավելյալ լեգիտիմություն հաղորդել ձեւավորվելիք ժողովրդական վստահության կառավարությանը: Թեեւ առայժմ պարզ չէ, թե ով է լինելու կառավարության կազմում՝ նրանց վրա մեծ պատասխանատվություն է լինելու դրված՝ պահպանել այդ փխրուն հաղթաթուղթը:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 25-ի համարում:

Տպել
3159 դիտում

Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում

ԵՊՀ-ի ուսանողներն ընթացիկ քննություն կհանձնեն, որոշվել է չչեղարկել քննությունները

Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին. Աննա Հակոբյան

Ադրբեջանական ռմբակոծությունից տուժել են իրանական խաղաղ բնակավայրերը. ավերվել են տներ (տեսանյութ)

Հայոց պատմության մեջ կգրենք վրացական կողմի ևս մեկ դավաճանական քայլի մասին․ ակցիա Վրաստանի դեսպանատան մոտ

Պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի ստացման գործընթացը

Տիրան Խաչատրյանը, Անդրանիկ Փիլոյանը և Գարեգին Պողոսյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով

Կանադական Օնտարիոյի խորհրդարանում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից ու ճանաչել Արցախը

Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում. ԱՀ նախագահ

Արդեն 3 շաբաթից ավելի Բյուրականի աստղադիտարանն իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած երեխաներին ու նրանց խնամողներին

Թուրքական «Բայրակթար» դրոններին մատակարարվում է նաև Rotax 912 տիպի շարժիչներ՝ արտադրվող ավստրիական ընկերությունում

«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. armeniasputnik

Կալիֆոռնիական Viastat Inc-ը հայտարարել է, որ դադարեցնում է անօդաչուների տուփերի վաճառքը Թուրքիային

Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով. Արծրուն Հովհաննիսյան

Պահանջում ենք, որ ԱՄՆ-ն սանկցիաներ կիրառի Թուրքիայի նկատմամբ․ արցախցի կանանց ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ

Աննա Հակոբյանը և Արմեն Բայբուրդյանը Քիմ Քարդաշյանին շնորհավորել են ծննդյան օրվա առթիվ

Սա հայրենական պատերազմ է. Արցախի նախագահը Աղդամի մատույցներից ուղերձով դիմում է բոլորին (տեսանյութ)

ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը ներկայացվել է ԱԺ

ՄԻՊ աշխատանքային 3 խմբերն այցելել են Արցախից Հայաստան տեղափոխված անձանց կացարաններ. ինչ է արձանագրվել