Բոյկոտ Գյումրու ծննդատանը. Շիրակի մարզպետի նշանակած տնօրենին կոլեկտիվը դեմ է

Շիրակի մարզպետի որոշումը կռիվ է գցել Գյումրու ծննդատանը: Արթուր Խաչատրյանը տնօրենի պաշտոնում հաստատել է ոչ թե տնօրենի ժպ, մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Գեւորգյանին, ով աշխատում է Գյումրու ծննդատանն, այլ Գյումրու Էնրիկո Մատտեի անվան Իտալական պոլիկլինիկայում որպես ներզատաբան աշխատող Արմինե Էլբակյանին: Ի նշան բողոքի ծննդատան որեւէ աշխատակից չի մասնակցել նոր տնօրենին հանրույթին ներկայացնելու արարողությանը: Ապրիլի 17-ին կայացած մրցույթում երկու թեկնածուներն էլ հավասար միավորներ են հավաքել: Ըստ ՇՄ առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունու, մարզպետը նախընտրել է Արմինե Էլբակյանին, քանի որ նա ֆինանսական ներդրումներ անելու հնարավորություններ ունի եւ այդ մասին նշել է իր կողմից ներկայացված ծրագրում:

«Գիտեք, որ ծննդատունը մոտ 30 մլն դրամի պարտք ունի, եւ Արմինե Էլբակյանը կկարողանա այդ խնդիրները կարգավորել: Նա նաեւ այլ ծառայությունների ներդրման մասին է գրել, որոնք ֆինանսական լրացուցիչ հոսքեր կապահովեն»,-ասել է ՇՄ Առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունին:

Նա նաեւ կոլեկտիվին հիշեցրել է, որ արդեն 8 տարի է՝ անընդհատ քննարկվում է Գյումրու ծննդատան փակման հարցը, եւ հիմա, եթե ֆինանսական խնդիրները չկարգավորվեն, ապա հաստատությունը վաղ թե ուշ կփակվի: Այսինքն, Մեսրոպ Բզնունին ակնարկել է, որ նոր տնօրենի դեմ բոյկոտելով՝ բժիշկները վնասում են առաջին հերթին հենց իրենց: Վերջիններս էլ հակադարձել են, թե տնօրենը ոչինչ չգիտե այս ոլորտի մասին եւ պատկերացում անգամ չունի, թե ինչ է գինեկոլոգիան ու մանկաբարձությունը, իսկ ծննդատանը բազմապրոֆիլ ծառայություններ մատուցել չի կարելի: Ըստ բժիշկների, ծննդատան տնօրենը նույնքան պատասխանատու է ծննդկանի ու նորածնի համար, որքան բժիշկը: Ինչպես պետք է ներզատաբանը մասնակցի թիմային աշխատանքին այս պարագայում, անհասկանալի է: Մեսրոպ Բզնունին տեղեկացրել է, որ տնօրենը նշանակվում է կառավարման, ճիշտ ղեկավարման համար:

Նորանշանակ տնօրեն Արմինե Էլբակյանը զարմացած է նման ընդունելությունից: Ասում է՝ իրեն ծննդատան կոլեկտիվում ոչ մեկը չի ճանաչում, անձնական խնդիրներ որեւէ մեկի հետ չունի: «Կփորձեմ, շփման եզրեր գտնել, կհստակեցնեմ հերթապահությունների գրաֆիկները կսկսեմ աշխատել»,-ասել  է նա:  

Տպել
3388 դիտում

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել