Ծնող եմ, չէի կարող մտավախություն չունենալ, բացի որդուցս հազարավոր ուսանողներ ունեի.Բաբայան

«Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության քաղաքացիական պայքարի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողքին էր նաեւ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի որդին՝ Արտաշես Բաբայանը:

- Պարոն Բաբայան, այս օրերին ձեր որդին՝ Արտաշեսը, կանգնած էր Նիկոլ Փաշինյանի կողքին, մտավախություն չունեի՞ք, որ հնարավոր է կորցնեիք ձեր պաշտոնը, իսկ ձեր որդին հալածանքների ենթարկվեր:

- Ես ռեժիսոր եմ, բեմադրիչ եւ սա իմ հիմնական մասնագիտությունն է, ու երբեք կորցնելու վտանգի առաջ չեմ կանգնել, իսկ պաշտոնը երկրորդական է, մի օր ունես, մի օր էլ պետք է կորցնես: Այն ամբողջ շփոթմունքը, որը տեղի էր ունեցել նախկին իշխանավորների սխալի պատճառով, այն էր, որ իրենք փոխանակ մարդուն համարեին մեծագույն արժեք՝ պաշտոնն էին համարում: Իսկ ինչ վերաբերվում է որդուս քայլերին եւ իմ մտահոգություններին, ապա ասեմ, որ ըմբռնումով եմ վերաբերվում իմ զավակների ընտրությանը, մոտեցմանը, հարգում եմ դա, համարում եմ, որ նրանք հասուն մարդիկ են, եւ պատասխանատու են իրենց յուրաքանչյուր ե՛ւ գործի, ե՛ւ ընտրած ճանապարհի համար: Մի բանի մեջ վստահ եմ, որ երբեք որեւէ անընդունելի քայլի չեն դիմի: Մնացածն արդեն երկրորդական է, իսկ վախը մի այնպիսի զգացմունք է՝ ինչպես ախորժակը, եւ կարծում եմ այն կարելի է հաղթահարել:

- Այսինքն՝ դուք մտավախություններ ունեիք ձեր որդու հետ կապված, բայց հաղթահարել եք:

- Գիտեք, ես ծնող եմ, չէի կարող մտավախություն չունենալ: Չէր կարող չլինել անհանգստություն, բայց այդ անհանգստությունը տարածվել էր ավելի լայն սահմաններով՝ անհանգստություն երկրի հանդեպ, ժողովրդի հանդեպ: Բացի որդուցս, ես ունեի հազարավոր ուսանողներ, որոնք եւս գալիս էին, մասնակցում ցույցերին, մտավախություն կար, իրենց անվտանգության եւ իրենց կյանքի հանդեպ էլ այն պակաս չէր: Անկեղծ ասած, մինչեւ հիմա ինձ չեմ կարողանում ներել, որ 2008 թվականի մարտի մեկին ես այնտեղ չեմ եղել, գուցե միամիտ բաներ եմ ասում, բայց հնարավոր էր, որ իմ ներկայությունը որոշակի մարդկանց համար որպես զսպող ուժ հանդես գար, դժվար է ասել: Ինչ վերաբերում է տղայիս, ապա ասեմ, որ հարգում եմ իր դիրքորոշումը որպես քաղաքացի, առավելեւս, որ դա կուսակցական պայքար չէր, դա արժեքային համակարգի պայքար էր:

- Սպասո՞ւմ էիք նման ելքի, որ ամեն ինչ կավարտվեր ժողովրդի հաղթանակով:

- Որոշակի մտավախություններ ունեի, բայց կռահում էի, որ արյունահեղություն չի լինի, որովհետեւ ես գիտեի, որ նախկին վարչապետը կամ նախկին նախագահը՝ (ինչպես ուզում եք ասեք) բոլոր թերություններով հանդերձ, իսկապես արյունախում քայլի չէր գնա՝ գիտակցելով վիճակի այն սրությունը, որի առջեւ կանգնած է այսօր Հայաստանը: Ունեմ բազմաթիվ արտասահմանցի ընկերներ, արվեստի ներկայացուցիչներ, որոնք գրում են, որ պարզապես զարմացած են: Ասում են՝ դուք այնպիսի մի օրինակ ցույց տվեցիք ամբողջ աշխարհին, որն աներեւակայելի էր: Այն՝ ինչ կատարվեց, ապացուցվեց, որ անզեն ձեռքերով, ժպիտով, բարությամբ կարելի է հասնել ավելի շատ արդյունքի, քան երբ առաջնորդվում են ատելությամբ, գավառամտությամբ եւ հետամնացությամբ:

- Հիմա ի՞նչ սպասումներ ունեք:

- Արդեն երկար ժամանակ է՝ ինչ տարբեր հուզող հարցերի շուրջ էի խոսում, ինձ ասում են՝ ում մասին ես խոսում, եթե քեզ վերեւներից լսող չկա, ես պատասխանում էի՝ ես վերեւների համար չեմ խոսում, ես ժողովրդի համար եմ խոսում: Իսկ հետագայի համար կարող եմ ասել, որ պետք է հարգվեն երիտասարդները, առաջինն ինչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ նա տեսավ երիտասարդության մեջ քաղաքացիներ, անհատներ, որոնց պետք է լսել, հաշվի առնել, որովհետեւ իրենք են այսօրն ու վաղը մեր երկրի: Բայց բազմիցս ասել եմ, որ բացարձակապես չեմ տեսնում այս պայքարը որպես պայքար՝ ուղղված մեկ մարդու դեմ, եթե այն սրանով ավարտվում է, ուրեմն այս պայքարը ոչինչ չարեց, համակարգային փոփոխություններ են պետք, մենք այլեւս իրավունք չունենք ունենալ անվերահսկելի իշխանություն, բացառվում է, հակառակ դեպքում մենք էլի կհայտնվենք նույն վիճակում:

- Այս օրերին առավել մեծ էր երիտասարդության դերն ու ուժը:

- Դե որովհետեւ մարդիկ ուրիշ աշխարհում են ապրում, նրանք դրսի աշխարհի հետ են շփվում, միջավայրը ուրիշ է, նրանց համար ամբողջ աշխարհն իրենց տունն է: Այս 25 տարիների ընթացքում մեր ամենամեծ նվաճումն այս սերունդն է: Նրանք անկախության սերունդն են, դա ցույց տվեցին դեռ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ: Արժեհամակարգ է փոխվել, մոտեցում է փոխվել, դա երիտասարդության շնորհիվ է, այդքան առիթ կար, բայց չկար ոչ մի բռնություն: Նրանք ապացուցեցին, որ դատարկ ձեռքերն ավտոմատից ուժեղ են, մենք դա ապացուցեցինք ամբողջ աշխարհի համար:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 25-ի համարում:

Տպել
6722 դիտում

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս