Ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, դուք հաղթող, դուք հաղթած ազգ եք. Նիկոլ Փաշինյան. թարմացված

20:50- Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո բազմահազարանոց հրապարակում վառվեցին հազարավոր հեռախոսների լույսեր, մարդիկ կրկնեցին թմբուկով հայտնի ժեստը:

20:48- Նիկոլ Փաշինյանը խնդրեց իրեն լիազորել՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, ժողովրդի անունից բանակցություններ վարելու համար:

Ի պատասխան, հազարավոր մարդիկ միաբերան «այո» էին վանկարկում:

20:38- Նիկոլ Փաշինյանը կարեւոր համարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանը միշտ Հայաստանի հետ է, եւ հույս հայտնեց, որ այդպես կլինի նաեւ մյուս երկրների դեպքում:

«Այսօր տոն է յուրաքանչյուրիս համար, ես ուզում եմ ասել այն, ինչ ասել եմ բանտից դուրս գալուց ու այստեղ հասնելուց հետո՝ ՀՀ ժողովո՛ւրդ, քո ցավը տանեմ:

Այս խոսքերից հետո հանրահավաքի բազմահազարանոց մասնակիցները «Հաղթանակ» էր վանկարկում:

Կարծում եմ, այս հաղթանակով մենք մեր մեծագույն հարգանքի տուրքն ենք մատուցել Ապրիլի 24-ի զոհերի հիշատակին, ցեղասպանությունն այլեւս անցյալ է, որովհետեւ մենք հաղթած, հաղթող ժողովուրդ ենք: Մեծագույն տուրք է սա ապրիլյան քառօրյայի, Սարդարապատի ճակատամարտի, Արցախյան շարժման, Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Վաղը՝ ապրիլի 24-ին, եթե արտառոց ոչինչ չպատահի, վաղը մեր գործողությունները տեղավորում ենք օրվա խորհրդի համատեքստում, վաղը ժամը 15:00-ին, մենք Հանրապետության հրապարակից իրար հետ քայլում ենք դեպի Ծիծեռնակաբերդ՝ մեր նահատակներին ասելու՝ մեր սրի քաշված, կոտորված, տնավեր արված ժողովուրդ, դու այլեւս հաղթող ես ու անպարտ ես դու, Հաղթանա՛կ»:

20:30- Նիկոլ Փաշինյանը նաեւ ողջունեց ու շնորհակալություն հայտնեց Լեռնային Ղարաբաղին՝ զսպվածության ու կրքերին չտրվելու համար: Այնուհետ շարունակեց. «Մինչեւ այսօրվա այս հանրահավաքի ավարտը պետք է ազատ արձակվեն բոլոր նրանք, ովքեր այս շարժման շրջանակներում բերման են ենթարկվել: Ոստիկանությունը անհապաղ դադարեցնում է մեր շարժման մասնակիցներին բերման ենթարկելու գործընթացը: Ես ուզում եմ պայմանավորվենք մի հարցի շուրջ՝ որ ժողովրդի այս իշխանությունը ի վիճակի է իրավիճակը պահել 100 տոկոսով կառավարելի, եւ ես հույս ունեմ, որ այսօրվա մեր տոնակատարությունը որեւէ տհաճ միջադեպով չի նշանավորվի, որեւէ ծառի ճյուղի որեւէ վնաս չպետք է հասցվի, զերծ մնացեք ալկոհոլի օգտագործումից, բացառիկ հարգալից վերաբերմունք՝ բոլոր ոստիկանների ու իրավապահների հանդեպ, պահանջում եմ նաեւ նույնպիսի վերաբերմունք ոստիկանների կողմից՝ ՀՀ հաղթական քաղաքացու նկատմամբ: Մենք այս պահից սկսած պետք է լրջորեն զբաղվենք ՀՀ շատ մոտ ապագայի կառուցման հարցով: ՀՀ-ն պետք է արդեն լինի ազատ ու երջանիկ պետություն, իսկ քաղաքացին՝ երջանիկ ու բարեկեցիկ»:

20:26- «Հաջորդ թեման, ՀՀ-ում երկար տարիներ եղել է ատելության մթնոլորտ, ես ուզում եմ եւս մեկ անգամ մենք արձանագրենք, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է, ներքաղաքական ներհասարակական կյանքում ատելության մթնոլորտը պետք է բացառել: Եվ ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամանք է իրենց նկատմամբ, ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր ճամպրուկներն են հավաքում, բոլոր այն գործարարներին, ովքեր անհանգիստ են այս գործընթացի հետ կապված ու մտածում են, թե սկսվելու է վրեժխնդրություն ու մտածում են հեռանալ երկրից, հարգելինե՛րս, մի արեք դա, որովհետեւ վենդետա չի լինելու, ատելություն չի լինելու, ՀՀ-ում այս պահից սկսած հաստատվելու է ազատության, եղբայրության, օինականության եւ ազգային միասնության մթնոլորտ»:

20:12- «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դուք հաղթել եք, ես ուզում եմ մենք միասին կրկնենք այն կարգախոսը, որով հաղթել ենք՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»:

Երեկ առավոտյան տեղի ունեցավ իմ եւ Սերժ Սարգսյանի այժմ արդեն հայտնի հանդիպումը, եւ նա հանդիպման կեսից թողեց ու հեռացավ, այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ նա այլեւս հեռացել է նաեւ վարչապետի պաշտոնից: Երեկ, երբ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ ինձ առեւանգեցին Արցախի փողոցից եւ տանում էին հույժ գաղտնի պայմաններում ոստիկանության Սեւանի բաժին, ես նրանց հետ կատակներ էի անում, ու չէին հասկանում, թե ինչու եմ այդպես վարվում, ես բացատրում էի, որ այս պահից կա նոր իշխանություն, որի անունն է ՀՀ ժողովուրդ:

Ինձ պահում էին կատարյալ մեկուսացման պայմաններում, բայց մի պահից, երբ իմ խուց սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, ես հասկացա, որ մեր հռչակած թավշյա հեղափոխությունը հաղթել է:

Այսօր առավոտյան ինձ ասում էին, առաջարկում էին համաձայնել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, 2 ժամից ինձ առաջարկում էին, որ հրաժարական տա մեկ ամսից, ավելի ուշ ինձ առաջարկեցին ՁՊՎ-ում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա ապրիլի 25-ին, ես լսեցի նրանց բոլոր առաջարկները եւ ասեցի իմ սեփականը՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա 2 ժամվա ընթացքում: Եվ նա հրաժարական տվեց 2 ժամվա ընթացքում: Հաղթանա՛կ:

Ես ուզում եմ, որ տոնելով տոնենք այս ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխության առաջին հաղթանակը, բայց ուզում եմ հիշեցնել, որ մեր օրակարգում ոչ թե 1, այլ մի քանի հարց էր դրված՝

1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, սա արդեն տեղի է ունեցել:

2. ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին: Եվ դա պետք է տեղի ունենա առաջիկա 1 շաբաթվա ընթացքում, որից  հետո՝

3. Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո՝ հնարավոր ամենաշուտ ժամկետներում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ուրեմն, մենք ասացինք, որ պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացման եւ նրա անցնցում փոխանցման հարցը, եւ հիմա քանի որ Ս. Սարգսյանը հեռացած է, մենք պատրաստվում ենք չորեքշաբթի, ժամը 11-ին Մարիոթ հյուրանոցում շարունակել բանակցությունները՝ անցնցում փոխանցման շուրջ՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Ես կարծում եմ, որ ՀՀԿ վերնախավը անվերապահորեն կճանաչի ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը: Այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան լավ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի համար:

Ուզում եմ, որ միանշանակ արձանագրենք՝ մեր ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ, այն պետք է շարունակվի մինչեւ վերջ ու համոզված եմ, որ դուք կանգնած եք հանուն այդ հաղթանակի:

Եթե Ս. Սարգսյանը եւ Հանրապետականը հույս ունեն, որ ստեղծվելու է մի իրավիճակ, որ իրենք շարունակելու են ստվերային կառավարում իրականացնել, ես հորդորում եմ րոպե առաջ մոռանալ այդ միտքը, ժողովրդի հաղթանակը պետք է ընդունել անմիջապես ու առանց նախապայմանների»,-ասաց Ն. Փաշինյանը:

20:11- Հարթակում է Նիկոլ Փաշինյանը: Նրա պատվին հնչող վանկարկումներն ու ծափահարությունները չեն դադարում:

20:10- Հայկ Մարությանը, ի հավելումն Լալա Մնացականյանի խոսքերի, շնորհակալություն հայտնեց նաեւ աղջիկներին, որոնք ի սկզբանե իրենց հետ հավասար անցել են այդ պայքարի միջով:

20:07- Դերասանուհի Լալա Մնացականյանը շնորհավորեց առաջին հերթին հարթակի վրա կանգնած տղաներին, որոնք առաջ գնացին ու հավաքեցին այսպիսի ժողովուրդ, շնորհավորեց երիտասարդներին, որոնց հաջողվեց բոլորին տանել իրենց հետեւից:

20:02- Ելույթ է ունենում Սասուն Միքայելյանը: Նրա հարթակ բարձրանալուց հետո երիտասարդները ջրի շիշ բերեցին՝ ի խորհրդանիշ այն շշի, որը Սասուն Միքայելյանը նետել էր ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի վրա՝ ձերբակալման ժամանակ նրա կողմից հայհոյանք ստանալիս:

Սասուն Միքայելյանը հարթակում էր թոռնիկի հետ, որի անունը Կոմիտաս է ու որը 2008 թվականի իրադարձությունների ժամանակ է ծնվել: «Ես այս պայքարում եմ դրել իմ հոգին, ես ինձ եմ դրել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության տղաներին, որոնք մեզ բաժիններ էին տարել, նրանց բոբո էր սարքել միայն Սերժ Սարգսյանը, իրականում սովորական տղաներ են: Մենք հիմա առավել, քան ազատ կլինենք, ազատ, քան երբեւէ, Նիկոլ ապրես, բռատ»,-ասաց նա ու կանչեց Նիկոլ Փաշինյանը:

20:00- Դերասան Անդրանիկ Հարությունյանը եւս հարթակից ողջունեց բոլորին ու հայտնեց ուրախություն՝ գրանցած հաղթանակի համար:

19:55- Արարատ Միրզոյանը խոսեց այն մասին, որ երբ ինքը Ազգային ժողովում վառեց ազատության ջահը, վստահ էր, որ հաղթելու են. «Դուք արել եք անհնարինը, ինչ որ դուք ու մենք բոլորս միասին ենք արել, աննախադեպ է, աշխարհում նման բան չկա: Առանց արյան, առանց դրսի փողերի ու կողմնորոշման, բաց ձեռքերով դուք հաղթել եք: Բայց լուրջ, շատ լուրջ խոսակցություն կա ձեզ հետ: Մենք հաղթել ենք, բայց ՀՀԿ կուսակցությունը դեռ դիմադրելու է, ես ձեզ եմ հարցնում՝ գնալո՞ւ եք մինչեւ վերջ: Հասկանում եք չէ՞, որ Հանրապետական կուսակցության իշխանություն Հայաստանում չի լինելու:

Այս խոսքերից հետո ժողովուրդը «այո» բացականչեց:

Միրզոյանը շարունակեց, ասելով, որ իրենք բոլորով շատ գործ ունեն անելու: Այսուհետ բիզնեսմենները իշխանության մեջ չեն լինելու: Պետք է կարգավորենք Ընտրական օրենսգիրքն ու ընտրական համակարգը, Հայաստանում պետք է լինեն միայն ազատ ու անկախ ընտրություններ, իշխանությունը ՀՀ քաղաքացիներից այսուհետ չպետք է խլվի, մենք պետք է քաղաքականությունը դուրս բերենք դպրոցներից ու մանկապարտեզներից, տնօրենները պետք է զբաղվեն միայն ու միայն երեխաների կրթությամբ, մեր բուհերը Հայաստանի առաջատարն են միշտ եղել, հիմա կիլոմետրերով հեռու են այդ ամենից, պետք է սկսենք նրանից, որ ԵՊՀ ռեկտորը այլեւս ՀՀԿ-ի առաջ չի խոնարհվելու:

Այսպես, ոլորտ առ ոլորտ, քայլ առ քայլ մենք էս ձեռքերով պիտի կերտենք մեր երազանքների Հայաստանը»:

19:50- Ուրախության ու հպարտության ողջույնի խոսքեր ասաց նաեւ դերասան Սոս Ջանիբեկյանը:

19:45- Հարթակ բարձրացավ ապրիլյան քառօրյայի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկը: Նա ողջունեց բոլորին ու նշեց, որ աշխարհում եզակի երեւույթ է այս աշխարհացունց շարժումը: «Ես եկել եմ նաեւ իմ թոռնիկի խոսքը տալու ձեզ, նա բացակա է, բայց նրա հոգին այստեղ է: Երեկվա հանրահավաքը, որ մի քիչ շուտ վերջացավ, ես ասեցի՝ մի քիչ շուտ հանգստանամ, ու հանկարծ երազիս տեսա, որ Տոլստոյի դպրոցի մոտ, որտեղ ապրում էր իմ հերոսը, հարցրեց՝ ու՞ր ես գնում էս գիշերով, ասեցի՝ շտապում եմ, միտինգ պիտի գնամ, բայց դու չկայիր: Ասեց՝ ես եկել եմ մի օրով ու էլի պիտի գնամ, ասեցի՝ չեմ ուզում դու գաս, որ հանկարծ էդ 100-120 կիլոյանոց կարմիր բերետավորները քեզ էլ չխփեն, ասեց՝ ես թուրքից չվախեցա, հայից հաստատ չեմ վախենա: Լավ եղեք, շնորհքը միայն հաղթելը չէ, այդ հաղթանակը պահել է պետք»:

19:38- «Բարեւ իմ հարազատներ, իմ ընտանիքի անդամներ, այստեղ հավաքվել է 1 ընտանիք: Ճիշտն ասած այս օրերին կատակ անելս չէր գալիս, բայց էսօր հենց գնացի տուն, կատակ արեցի ու բեղերս հեռացրեցի, հիշեցի այն պահը, երբ մեր տղերքին բառիս բուն իմաստով գողացան ու տարան ու մտածեցին՝ ըհը, ոնց որ կպնում է, հետո տեսան, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց, ես պատկերացրեցի նրանց դեմքը, որ համակարգչի առաջ նստած հարցնում էին՝ շքամա՞ շքամա՞, մենք էլ պատասխանում էինք՝ հաաաաաա: Նիկոլը այն մարդն է, որը ի սկզբանե սրան հավատաց, մենակ սկսեց դա ու այս բոլորով ավարտեցինք սա: Այս խոսքերից հետո Հայկոն ու քաղաքացիները «Նիկոլ» էին վանկարկում: Հիմա հարցնում են՝ ի՞նչ է լինելու հետո, հետոն լա՛վ է լինելու: Մենք շատ անելիքներ ունենք, եւ համոզված եմ, որ մենք կանենք այն ամեն մեկս մեր տեղում, սա լավ ճանապարհի սկիզբ է:

Եվ այսպես, դուք պատկերացնում եք, եթե մեր ժողովուրդը այսպես, բաց ձեռքերով կարողացավ տանել այսպիսի հիասքանչ հաղթանակ, ապա ես կասեմ, թող մեր հարեւան պետությունը հասկանա, որ եթե մեր պետությունը մերկ ձեռքերով այսպես է անում, եթե զենք վերցնի՝ ինչե՜ր կանի, ու թող մտքով չանցնի, որ էս կողմ անցնի: Այնպես որ կուզեի վանկարկենք նաեւ «Ազատ, անկախ Արցախ»:

Հուզմունքս մեծ է, հիացմունքս անսահման, սերս՝ տիեզերական, սիրում եմ բոլորիդ իմ ընտանիքի նման»,-ասաց Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն:

19:29- Այս խոսքերից հետո Ռուբեն Ռուբինյանը եւս շնորհակալություն հայտնեց փաստաբաններին, որոնց գործը անգնահատելի է ու հարթակ կանչեց դերասան Հայկ Մարությանին:

19:25- «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը ելույթում ողջունեց այն մարդկանց, որոնք այս քանի օրերին չէին բարձրաձայնում, բայց գիշեր-ցերեկ լուռ աշխատում էին՝ իրավաբաններին ու փաստաբաններին ու լրագրողներին, որոնք միշտ ամենավտանգավոր տեղերում են: 

«Այսքան օրերի ընթացքում չարչարված ու պայքարած մարդկանց ոչ միայն պետք է ողջունենք, այլեւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար նրանց պետք է մեդալ տրվի: Ես չգիտեմ, թե 2 օրից ինչ իշխանություն կլինի, բայց մենք կունենաք իշխանություն, որի օրոք չենք ունենա քաղբանտարկյալներ, որի օրոք կպայքարենք կոռուպցիայի դեմ, դատարանները կգործեն իրավաչափ, բուհերում մարդկանց կկրթեն, այլ ոչ կքաղաքաքականացնեն»:

19:20- Ոստիկանության հատուկ ջոկատների վետերանների փոխնախագահը ողջունեց բոլոր քաղաքացիներին: Նշեց, որ չափազանց ուրախ է այս օրվա համար: «Մինչեւ տղաներին բաց թողնելը, մենք արդեն փողոցում էինք, 10 րոպե անց իմացանք լուրը ազատ արձակման: Երբ լրագրողներն ինձ հարցրեցին՝ չեք վախենո՞ւմ, ես ասեցի՝ ոչ ու ցույց տվեցի վկայականը: Մեկ ծաղկով գարուն գալիս է, ծաղիկներն են Սասունը, Նիկոլը, մյուսները»:

19:15- Արայիկ Հարությունյանը դարձյալ ողջունեց ՀՀ հպարտ քաղաքացիներին ու հարց ուղղեց՝ դուք գոնե գիտե՞ք, թե ինչ եք արել: «Այսուհետ դպրոցների, բուհերի դռներ փակ չեն լինելու, այսուհետ ազատ մարդիկ են լինելու: Այս ժամերին բերման ենթարկվածներին հերթով ազատում են, բայց եթե անազատության մեջ մարդիկ կմնան, կապ հաստատեք մեզ հետ: Մենք ստիպեցինք ոստիկանությանը, որ իրենք ստիպեն Սերժ Սարգսյանին հրաժարական տալ:

Սփյուռքին եմ դիմում, մենք երբեք սփյուռքում այսքան համախմբվածություն չենք ունեցել, ինչքան հիմա: Կարող եմ վանկարկել միայն՝ հաղթանա՛կ»:

19:10- Երեւանի ավագանու անդամ Էդուրադ Աղաջանյանը ողջունեց ՀՀ պայծառ քաղաքացիներին: «Դուք ֆենոմենալ ժողովուրդ եք, մենք ֆենոմենալ երիտասարդություն ունենք: Մենք ձեւը գտել ենք, այսուհետ եթե որեւէ մեկն իրեն խելոք չպահի, մենք փողոցը կփակենք: Ես ուզում եմ կրկնել Նիկոլ Փաշինյանին, սա վերջին 20 տարիների միակ շարժումն է, որի անունը չի կապվում որեւէ դրսի քաղաքական ուժի հետ, եւ սա մեր հպարտությունն է: Այսօրվանից հիմք է դրվում բոլորովին նոր Հայաստանի, ուր միջանձնային հարաբերությունները հիմնված են լինելու բացառապես հարգանքի վրա»: 

19:07- Շահենի խոսքերից հետո հրապարակ ժամանեց Սասուն Միքայելյանը, նրան ողջունեցին ծափերով ու ցնծությամբ:

19:05- Շահեն Հարությունյանը խոսեց այն մասին, որ ողջ ժողովուրդը հաղթանակի պակաս ուներ ու հիմա նոր, հաղթանակած շրջան է սկսվում: «Մենք արժանապատվորեն ապացուցեցինք, որ մենք ուժեղ ենք միասին, մենք ուզում ենք արժանապատիվ երկիր ունենալ, մենք վերականգնեցինք մեր վստահությունը մեր իսկ ուժերի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի օգնությամբ շարունակելու ենք Հայաստանի իսկական հանրապետության կերտումը»:

19:00- SOS հաղորդաշարի պրոդյուսերը, մոտենալով հարթակին, հերթով նշեց այն բոլոր մարդկանց անունները, որոնք կայացրեցին այս շարժումը: Նա խոսեց այն մասին, որ ամբողջ ժողովուրդն է փակել փողոցներ, արել ընդվզումներ ու ստացել հաղթանակ, նա հրապարակ հրավիրեց նաեւ ոստիկաններին: «Շատ է խոսվում, որ մեզ հաջողվեց այն, ինչ մեր ծնողներին չէր հաջողվել, դիմում եմ ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ մենք հաղթել ենք ձեր տված դաստիարակության, արժանապատվության զգացումի շնորհիվ, կեցցե ՀՀ ազատ, պահանջատեր քաղաքացին, կեցցե այն Հայաստանը, որ մենք ենք կերտում»:

18:55- ՔՊ փոխնախագահ Սուրեն Պապիկյանը մոտեցավ հարթակին. «Ողջո՛ւյն հաղթանակած ու հպարտ ժողովուրդ, ես հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, դու ապացուցեցիր, որ հայ ժողովուրդն այլեւս հաղթանակած է, ազգային զարթոնքի ճանապարհին մենք ապացուցում ենք, որ անելիք ունենք աշխարհում: Այս օրը ազգային զարթոնքի ու վերածննդի օր է, առաջիկայում մենք ունենք բազում անելիքներ, երկար ճանապարհ, բայց առաջին կարեւոր հանգամանքը՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն արդեն իրականություն է»:

18:51- Հանրահավաքի սկզբում ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանը կարդաց Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին ուղերձը: Ժողովուրդն ընդունեց այն ցնծությամբ ու «Հաղթանակ» վանկարկումներով: «Այսօր դուք ապացուցեցիք, որ կա միայն 1 հաղթանակ ու դա ժողովուրդն է»,-ասաց Ռուբինյանը:

18:41- Հաշված րոպեներից Երեւանի Հանրապետության հրապարակում կմեկնարկի 11-րդ օրվա հանրահավաքը՝ հաղթական ավարտը:

Հիշեցնենք, որ հասարակական ճնշման տակ այսօր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Հաղթանակած է ողջ ժողովուրդը: Իսկ մինչ հանրահավաքի մեկնարկը, Հանրապետության հրապարակում կատարյալ ազգային տոնախմբություն էր, պարում ու ցնծում էին քաղաքացիները՝ իրենց իսկ հաղթանակի համար:

Տպել
7250 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին