Մենք ապրիլյան քառօրյայի տղերքով վաղվա երթի 1-ին գծում կլինենք, թող հարվածեն մեզ. թարմացված

21:32- ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանը կրկին անգամ հիշեցրեց, որ այսօր ժամը 10:30-ին հրապարակում այլեւս մարդ չի լինելու, հանրահավաքի ավարտին փոքր համերգ կունենա «Բամբիռ» խումբը, ինչից հետո բոլորին հորդորեց գնալ տուն, իսկ ով մնաց փողոցում, ուրեմն իրենց պայքարի հետ կապ չունի: Իրավիճակը լարված է, ժամը 10:30-ից հետո թող մարդիկ դրսում չմնան:

21:28- Քաղաքացիների պայքարին է միացել նաեւ երգչուհի Սոնա Շահգելդյանը: Նա նշեց, որ ինքը եկել է անկեղծ, առանց ձեւականությունների, ինքը որեւէ բանի կարիք չունի, միայն ուզում է, որ ժողովուրդը խաղաղ ապրի ու որպես այդ ամենի շարունակություն, կատարեց «Երազի իմ երկիր հայրենի» երգը:

21:24- Դերասանուհի Աննա Գրիգորյանը հարթակից խոսեց այն մասին, որ երբ Հայաստանը միշտ փորձել են կեղեքել, ազգի միջից դուրս են եկել հերոսներ ու պայքարել, հիմա այդ հերոսը հենց ժողովուրդն է: «Ես թքած ունեմ ամեն ինչի վրա, ես ինձ եմ տալիս, դուք ձեզ եք տալիս, բայց մենք հոգնել ենք աղքատությունից ու այլ բաներից, չպետք է այլեւս աղքատություն լինի, մենք ուզում ենք գնալ աշխատանքի ու գալ մեր երեխին պահել, մենք հիմա կորցնելու բան չունենք, մենք կորցնում ենք մեր հայրենիքը: Եկեք ցույց տանք, որ մենք ենք մեր տերը, մենք հայ ենք»:

21:20- Աննա Հակոբյանի ելույթից հետո իր խոսքը կրկին շարունակեց Հովհաննես Ազոյանը: «Մարտի 1 այլեւս չի լինելու, որովհետեւ մարտի 1-ի զոհերը մեզ նվիրեցին քաղաքակիրթ ապրելու իրավունք, հիմա մեր իմաստը գոյության քաղաքակիրթ ապրելն է, որովհետեւ մեր պայքարն էլ քաղաքակիրթ երկիր ու հասարակություն ունենալն է: Ուրեմն ի՞նչն է խանգարում մեզ լինել այնքան քաղաքակիրթ, որ քաղաքակիրթ աշխարհը չխանգարի, որ մեզ վնասեն: Ես խնդրում եմ լինել ավելի քաղաքակիրթ, քան նախորդ պահին էինք»,-ասաց նա:

21:11- Փոստանջյանի իջնելուց հետո հարթակին մոտեցավ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: «Սիրելի ժողովուրդ, հարազատներ, դուք ինչքան շատ եք: Ես ուզում եմ ասել, որ մենք բոլորս հարուստ ենք, մենք մեզանով, մեր երկրով, մեր զինվորներով ու Արցախով մենք հարուստ ենք, սա մեր հարստությունն է, որը մենք կորցնելու իրավունք չունենք:

Ես այստեղ չէի մոտենա, եթե Զարուհի Փոստանջյանը ամեն կերպ չփորձեր խլել բարձրախոսն ու ելույթ ունենալ: Նրա խոսքի նկատմամբ որոշակի վերապահումներ կան միայն այն պատճառով, որ այս շարժման ամենասկզբից ու հետո նա հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանը ծախված է: Միայն այս է պատճառը, որ նրա ելույթի նկատմամբ որոշակի վերապահումներ կան: Ես ներողություն եմ խնդրում այս միջադեպի համար: Մենք Զարուհի Փոստանջյանին սիրում ենք, մենք բոլորին ենք սիրում: Այստեղ չկան ծախված մարդիկ, կան միայն մարդիկ, որոնց մեջ միայն սեր է հորդում, կան նաեւ մի խումբ մարդիկ, որոնք ուզում են վերացնել այդ սերը:

Մենք չպետք է ոչ մի սանտիմետր շեղվենք այն  ուղուց, որ գծագրվել է, մինչեւ Ս. Սարգսյանը չստորագրի իր հրաժարականի դիմումը: Համոզված եմ, նա հիմա տեսնում է, թե ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում, ես չեմ պատկերացնում, թե այսքանից հետո նա ինչպես կարող է անցկացնել այս գիշերը: Նա պետք է հենց հիմա վերցնի թուղթն ու իր ձեռագրով ստորագրի այդ դիմումը: Այդ ամենը պետք է արվի խաղաղ, մարտի 1 այլեւս չի լինելու, բավ է մեզ սպառնաք:

Վերջում եկեք ողջունեք այն բոլոր մարդկանց, ովքեր այս պահին անազատության մեջ են՝ սկսած իմ ամուսնուց մինչեւ այն մարդը, որին չենք ճանաչում, դուք հանգստացեք, մենք կշարունակենք այս պայքարը»,-ասաց նա:

21:05- Հովհաննես Ազոյանը հարթակից ողջունեց քաղաքացիներին, սակայն նրա ելույթը կիսատ մնաց, որովհետեւ կրկին միջամտեց Զարուհի Փոստանջյանը:

20:58- ՔՊ վարչության անդամ Մարինան հիշեցրեց, որ առավոտյան Ս. Սարգսյանը սպառնաց մարտի 1-ով, սակայն մարտի 1 չի լինելու, որովհետեւ հիմա այլ իրավիճակ է: Փոխվել է անգամ ոստիկանությունը, այսօր սովորական ոստիկաններ գրեթե չկային, քանի որ նրանք ավելի մեղմ են սկսել գործել, այսօր հիմնականում ուժայիններ էին:

20:52- Ռուբեն Ռուբինյանը հորդորեց կուլ չգնալ այն բոլոր հորդորներին, որ ապրիլի 24-ին սգո օր է, պետք  չէ խառնաշփոթ ստեղծել, մարդիկ թող չլսեն նրանց: «Հիմա նկարներ կան, մեզ նկարել են վերեւից, մեզ միանալ պետք չէ, մենք արդեն միացել ենք, այստեղ ամբողջ Հայաստանն է»:

20:47- Ապրիլյան քառօրյայի մասնակից Մանուելը հարթակից նշեց, որ այսօր ձերբակալում էին ապրիլյան պատերազմի մասնակիցներին: «Մենք բոլորս ձեզ համար՝ այս հրապարակի ժողովրդի համար ենք կռվել, բոլոր պաշտոնյաներին կոչ եմ անում դադարեցնել էս ամենը, մենք արյուն ենք տվել էս ժողովրդի համար: Վաղը, ապրիլյան պատերազմի մասնակիցները Օպերայի հետնամասիցժամը  11-ին, սկսում են առաջին գծով երթ, թող ոստիկանները հարվածեն էն տղերքին, որ սահմանին իրենց էին պաշտպանում: Ով մեզ հետ ու մեր կողքին է, վաղը հարվածը մենք վերցնում ենք մեզ վրա, առաջին գծում մենք ենք պայքարելու»:

20:42- Հարթակ բարձրացան մի խումբ երիտասարդ դերասաններ, որոնցից Նիկոլայ Եղիազարյանը նշեց, որ բոլորի նպատակը 1-ն է՝ միացում ու պայքար: Նրանք հարց ուղղեցին Ս. Սարգսյանին՝ մի՞թե նա  ամբողջ գիշեր մտածել ու 2 տող էր գտել էդ բանակցությունների համար: Դերասան Կարեն Մկրտչյանը, որն այսօր էր ժամանել ՌԴ-ից, ասաց, որ ընդամենը 1 բան կա ասելու՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»:

20:38- ՔՊ անդամ Էդուարդ Աղաջանյանի ելույթի ժամանակ ներքեւից բարձրախոսով միջամտում էր Զարուհի Փոստանջյանը, այլ ուղի նշում շարժման համար: Նա նշեց, որ հիմա տեղի է ունենում շարժման սեփականացում, սակայն նրան ուշադրություն չէին դարձնում, հորդորում էին հեռանալ ու պառակտում չմտցնել, ՔՊ անդամը ամենայն հարգանքով խնդրեց Զարուհի Փոստանջյանին չսադրել, քաղաքացիները վանկարկում էին «Նիկո՛լ, Նիկո՛լ»: Այս վանկարկումների տակ, Զարուհի Փոստանջյանը շարունակում էր խոսել ու նորից կրկնել, թե ժողովրդի շարժումը սեփականաշնորհում են:

ՔՊ անդամը շարունակեց. «Ոստիկանները մեզ հետ են, առանձին ոստիկաններ պարբերաբար նշում են այդ մասին: 

Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը ատելություն է սերմանում, էդ մարդիկ ուղղակի չգիտեն էստեղ ինչ է կատարվում: Այս իշխանությունները, բանտարկեոլով մեր ընկերներին, ուզեցել են գլխատել այս շարժումը: բայց ես ուզում եմ արձանագրենք, որ այս շարժումն ունի մեկ առաջնորդ՝ դա ձեզանից յուրաքանչյուրն է»:

20:24- Վիեննայից եկած մի աղջիկ նշեց, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել ու աշխարհի բոլոր ծայրերից միանալ է պետք:

20:20- Ելույթի խոսքով հարթակում է ՔՊ փոխնախագահ Սասուն Պապիկյանը: «Այսօր մենք ականատես դարձանք, թե ինչպես Սերժ Սարգսյանը սպառնաց մարտի 1-ով, ինչպես է իրեն հռչակում պետություն, ասում է՝ Նիկոլ Փաշինյան, դու խոսում ես պետության հետ, Սերժ Սարգսյան դու՞ ես պետությունը, պետությունն էստեղ է, դու այլեւս մերժված ես: Ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այս պայքարը խաղաղ, բաց ձեռքերի, խաղաղ անհնազանդություն է, մերկ ձեռքերի պայքար: Ուզում եմ արձանագրեք, որ Ս. Սարգսյանը փախավ իր իսկ առաջարկած բանակցություններից:

Հիմա փորձում են ցույց տալ, որ Սերժ Սարգսյանը բարի կամք է դրսեւորում, բայց մարդը, ով սպառնում է, չի կարող լավը լինել:

Նիկ՛ոլ, Ազատությու՛ն... Մենք այլեւս հաղթել ենք, դրա ապացույցն այս հազարավոր ժողովուրդն է, որոնք մերժում են ՀՀԿ-ի գոյությունը: Ասւմ է՝ 7-8 տոկոս հավաքած մարդըը խոսում է ժողովրդի անունից: Այդ մարդը չի տիրապետում իրավիճակին, չի հասկանում ինչ է կատարվում:

Վաղն առավոտ ապակենտրոն սկզբունքով սկսում ենք նույն գործողությունները: Ոչ ոք մեզ չի կարող սպառնալ մարտի 1-ով կամ զինվորով: Դա մե՛ր բանակն է, ոչ ոք իր հարազատի վրա չի՛ կրակելու, այս հողի վրա արյուն չի՛ թափվելու, մեր նպատակը անկասելի է, վաղն առավոտ՝ գործադուլ, դասադուլ, հաղթանա՛կ»,-ասաց նա:

20:13- Հանրահավաքին ելույթով հանդես է գալիս Դավիթ Պետրոսյանը: Նրա խոսքով, սա արդեն արժանապատվության համար մղվող պայքար է: «Ես կցանկանամ խոսքն ուղղել ուսանողներին՝ վաղը ժամը 9-ին մենք սկսում ենք ավանդական դասադուլը: Ժողովուրդ, կարեւոր է, որ մենք շարունակենք խաղաղ անհնազանդությունը: Ռեժիմն այն ամենն, ինչ անում է, ցույց է տալիս իր անզորությունը: Մենք մոտ ենք պայքարին, որովհետեւ ժողովուրդն արդեն ինքնակազմակերպվում է: Եթե շարժման անդամներից ինչ-որ մեկին ձերբակալում են, դա չի նշանակում, որ մենք հեռանում ենք պայքարից, այստեղ յուրաքանչյուրը վերցրել է պատասխանատվություն ու լավ գիտի, թե ինչ անել»:

20:12- «Սա ավելին է, քան պայքարը, սա քաղաքակրթությունների բախում է»,-ասաց ռուբեն Ռուբինյանը:

20:09- Դերասան Սոս Ջանիբեկյանը հարթակից հայտնեց, որ այն, ինչ ինքն ասյօր է, դա ժողովրդի շնորհիվ է, ու ինքն այստեղ է, ժողովրդի կողքին, իսկ Նիկոլ Փաշինյանին անհապաղ պետք է բաց թողնեն, «Լավ է լինելու, կոչ եմ անում բոլոր արվեստագետներին՝ անտարբեր մնալ չի կարելի, միացե՛ք»:

20:04- «Կարեւոր է, որ հիշեք, ամեն օր կրկնում եք նույնը, մինչեւ Ս. Սարգսյանը չընկրկի, մեզ ձերբակալելուց հետո էլ շարունակվում են ինքնաբուխ երթերը ցերեկվա ժամերին, չմոռանաք տոտալ գործադուլների ու դասադուլների մասին, սա այսուհետ մեր ամենակարեւոր դասն է, ամենակարեւոր գործը: Ամեն օր, ավանդույթի համաձայն, գործողությունները պետք է ավարտվեն այստեղ՝ Հանրապետության հրապարակում: Ի դեպ, կհայտնվեն տարբեր կոլիբրի քաղաքակն գործիչներ՝ իրենց կոչերով, եթե այս մարտավարությունից դուրս է, քշեք նրանց»,-ասաց Ռուբինյանը:

19:59- Շարունակեց Ռուբեն Ռուբինյանը: Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ իրենց էլ կձերբակալեն, բայց անկախ այդ հանգամանքից, այս ցույցերը թողնել չի կարելի, չի կարելի կիսատ թողնել ու մնալ ճանապարհին:

«Հիշեք, Հայաստանի բանտերում այդքան տեղ չկա, որ բոլորիս տանեն էնտեղ, մի վախեցեք, թող բռնեն ինչքան ուզում են, ամեն առավոտ դուք արեք այդ նույն գործողությունները, ինչ արվել է այսքան օրերի ընթացքում: Սադրանքներից խուսափեք, հիշեք միշտ, որ մեր պայքարը խաղաղ է, մենք բռնությամբ չենք պատասխանելու: Ամեն օր, երեկոյան 10-ից հետո գնում ենք տուն, ով երեկոյան 10-ից հետո չի գնում տուն, մեր շարժման հետ կապ չունի:»

19:50- Ելույթ է ունենում ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը: Նա կոչ է անում բոլորին գիշերը չմնալ փողոցում, խուսափել ոստիկանների հետ բախումներից: Այս խոսքերով Լենա Նազարյանի ելույթը կիսատ մնաց, քանի որ քաղաքացիները սկսեցին վանկարկել «Ազատությու՛ն Նիկոլին»:

19:45- Ելույթով հանդես եկավ ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանը: Հանրահավաքի մասնակիցները միաբերան պահանջում են Նիկոլ Փաշինյանի ազատ արձակումը:

19:25- Երեւանի Հանրապետության հրապարակն այս պահին լեփ-լեցուն է: Ցույցերի անցնող 10 օրերի ընթացքում այս քանակությամբ բազմություն հանրահավաքների ժամանակ դեռ չէր եղել: Սա նշանակում է՝ շարժումն ու պայքարը ստացված է, անկախ ամեն ինչից:

Դեռեւս պարզ չէ, թե հարթակից ով է ելույթ ունենալու, որովհետեւ ձերբակալված են այս ցույցերի հիմնական համակարգողներն ու կազմակերպիչները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Քիչ առաջ ստացված տեղեկատվության համաձայն, բերման է ենթարկվել նաեւ Տիգրան Ավինյանը:Հրապարակում են նաեւ ԵԼՔ-ի համակուսակիցներ Էդմոն Մարուքյանը, Գեւորգ Գորգիսյանը, Մանե Թանդիլյանը, Արամ Սարգսյանն ու նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տպել
12749 դիտում

Երևանի թափոնների տեսակավորման կետերից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել են մի քանիսը

Իսպանիայում հայազգի Սևան Ղարիբյանը թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի

Առաջիկայում կնկատվի COVID19 դեպքերի աճ. նախարարի պաշտոնակատար

ՏԻՄ-երի մի խումբ ներկայացուցիչներ այցելել են 5-րդ զորամիավորման պահպանության գոտու մարտական հենակետեր

Աշնանը Հայաստան կներկրվի «Ջոհնսոն և Ջոհնսոն», «Նովովակս» պատվաստանյութերը. Ավանեսյան

«Իզմիրլյան» Բ/Կ բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը. հայտարարություն

Ստորգետնյա ավտոկայանատեղին համայնքային սեփականություն է, և օգտվողների գումարները հոսում են միայն բյուջե. Մարության

Առաջին կոմերցիոն հակավիրուսի ստեղծող Ջոն ՄաքԱֆիին մահացած են գտել Բարսելոնայի բանտում

Կառավարությունը «ՄԻԿԱ» մարզահամալիրը տրամադրեց «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»

ՁԻԱՀ-ով վարակված անձը, իմանալով այդ մասին, սեռական հարաբերություն է ունեցել 21-ամյա բնակչուհու հետ․ Արցախի ՔԿ

Պարեկային ոստիկանությունն իր աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ-ի զորքերի դուրս գալուց հետո կանխատեսվում է Աֆղանստանի կառավարության անկում

Բիզնեսմենների 90 տոկոսը ինձ խոստովանում էին, որ եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, իրենք կարտագաղթեն. Քերոբյան

Ատրճանակը հայտնաբերվեց, գումարը՝ դեռ ոչ. Վարդենիսի 55-ամյա բնակիչը կասկածվում է մեքենայից արված գողության մեջ

Մենք կարող ենք ռմբակոծել. ՌԴ ԱԳՆ՝ բրիտանական կործանիչի հետ կապված միջադեպի մասին

ՍԴ-ն Պաշտպանի դիմումով կասեցրել է 3 բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխությունների մասին գործողությունները

Մեր մտահոգությունները ավելի շատ են, քան տրված խոստումները. գերեվարված շիրակցի աշխարհազորայինի եղբայրը նստացույց է սկսել

Ուսման հրավեր Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանից

Նախագահը գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման մասին քննարկում է ունեցել Քերոբյանի ու Օրուջյանի հետ

Արագածոտնում նոր արեւային ֆոտովոլտային կայանը կգործարկվի 2025 թվականին

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ. հայտարարություն

Բունդեսթագի անդամը կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցով բանակցությունները

Ուրիխանյանը կուսակցության հետ չի համաձայնեցրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը. Արա Աբրահամյան

«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը կալանավորվել է

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը եւս 6 ամսով երկարաձգվեց

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք

ՀՀ քաղաքացու համար այլեւս անառարկելի փաստ է, որ ինքն է իսկապես որոշում իշխանության ճակատագիրը. Փաշինյան

Արտակ Աղբալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին

Աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան

Սահմանափակումներին կազմակերպիչները չեն համաձայնել. նախարարը պարզաբանում է՝ ինչու համաձայնության գալ չի հաջողվել

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 40 հարց

Տնտեսությունը զարգացնելու համար պետք են ոչ ստանդարտ լուծումներ, որոնք գուցե շատերին դուր չգան. Արմեն Քթոյան

Քիրաջյանը 29 տարի շարունակ ամեն ամիս իր վաստակածից 420 դոլար հատկացնում է հայրենիքին. հանդիպում Արցախում

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսը

Աջափնյակում երեկ ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն. քաղաքապետն ամփոփում է օրը (տեսանյութ)

Տուն, վագոն-տնակ, անասնագոմ. հրշեջ-փրկարարները 3 օրում մարել են հրդեհներ 4 մարզում

Ռազմագերիների հարազատները Կառավարության մոտ նստացույց են սկսել

Ոսկեհատ գյուղում այրվել է կուտակված անասնակեր

«Սևան ստարտափ սամիթ 2021»-ը այս տարի չի կայանա. կազմակերպիչներն ու նախարարությունը տարածքի շուրջ համաձայնության չեն եկել

Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների բաժանելով՝ վիրավորելն ու դա քվեարկության հետ կապելը