«Դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել, ժողովրդի անունից մի խոսեք». ասաց Ս. Սարգսյանն ու հեռացավ

10:15- Ս. Սարգսյանի հեռանալուց հետո, Նիկոլ Փաշինյանը, խոսելով լրագրողների հետ, նշեց, որ հոխորտալով ու հեռանալով Ս. Սարգսյանը ցույց է տալիս, որ չի տիրապետում իրավիճակին: Նա պետք է այսօր եւեթ, անհապաղ հրաժարական տա՝ հետագա ցնցումներից խուսափելու համար: Նաեւ հավելեց, որ հենց Ս. Սարգսյանը չի քաղել դասեր մարտի 1-ից:

10:09- Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը արդեն մոտեցել են, հանդիպումը մեկնարկել է: Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ուսապարկով, նշեց, որ եկել է քննարկելու միայն իշխանության խաղաղ փոխանցման պայմանները, ուրիշ ոչինչ:

Ի պատասխան՝ Ս. Սարգսյանը նշեց, որ դա երկխոսություն չէ, դա ուլտիմատում է օրինական իշխանություններին ու ինքը պետք է հորդորի գալ տրամաբանական գործողությունների: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պարոն Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին ՀՀ-ում, ինքը չունի այն իշխանությունը, որի մասին իրեն զեկուցում է:

Հակադարձեց Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ ժողովրդի անունից չի կարող խոսել ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ 7 տոկոս իրավունք ունեցող կուսակցությունը, ինքն այլեւս անելիք ու խոսելիք չունի Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նա մարտի 1-ից դասեր չի քաղել, այնուհետ մաղթեց ցտեսություն ու հեռացավ՝ լրագրողներին հորդորելով անել հետեւություններ:

10:02- Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի մոտ մեծաքանակ բազմություն է հավաքվել, սպասում են հանդիպմանն ու դրա արդյունքներին: Այնտեղ են ՔՊ վարչության անդամները: Հանդիպումը լուսաբանվելու է:

9:48- Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան եթերի միջոցով տեղեկացրեց, որ ինքն արդեն շարժվում է դեպի Երեւանի «Մարիոթ» հյուրանոց, որտեղ ուղիղ ժամը 10-ին սպասվում է Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Եթերի միջոցով նա տեղեկացրեց, որ երկխոսությունը կարող է ընթանալ միայն իշխանության փոխանցման շուրջ ու միայն իրենց կողմից նախապես նշված կետերը պահպանելով:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ հաղթանակն արդեն իրականություն է, այն ավելի ու ավելի մեծ թափ է առնում, անկասելի է հաղթանակի մոտենալը: 

Այսօր անհնազանդության գործողությունները կսկսվեն 12:30-ից, ժամը 19:00-ին ավանդական դարձած հանրահավաքն է Հանրապետության հրապարակում: 

Տպել
5166 դիտում

Ընտրողի կատարած քվեարկության կոնկրետ արդյունքը, ինչպես ընտրախցիկում գտնվելիս, այնպես էլ դրանից հետո, հնարավոր չէ պարզել

Պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումը. Արարատ Միրզոյան

Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահին

Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահին

Երթևեկության փոփոխություն Գայի պողոտայում

Որոշ երկրներում կորոնավիրուսը գլուխ է բարձրացնում

Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Անտոնիո Գուտերեշը վերընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Դաշինքի թեկնածուն, ՃՈ ծառայողն ու ևս 1 անձ ձերբակալվել է կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով

Ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության վրա. նախագահի հեռախոսազրույցը Հարությունյանի հետ

Հայաստանը «Սպուտնիկ Վի»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել

Կանայք ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից ծեծի չեն ենթարկվել. ծառայությունը հերքում է տարածված տեղեկությունը

Իրանում վթարվել է քվեատուփերով ուղղաթիռը. մեկ մարդ զոհվել է

Եվս 1 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի որոնողական աշխատանքների արդյունքում

Ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն Բաբայան

Իբրահիմ Ռաիսին հաղթում է Իրանի նախագահի ընտրություններում

Արգելվում է զենքով ընտրատեղամաս մուտք գործելը. այս և այլ հիշեցումներ ՀՀ դատախազությունից

Նիգերիայի իսլամիստ զինյալների թիրախում դարձյալ դպրոցականներն են

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին

Նախագահ Արմեն Սարգսյանն հեռախոսազրույցներ է ունեցել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ

Պենտագոնը դուրս է բերում իր զինուժի մեծ մասը Մերձավոր Արևելքից

Միրզոյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանն է ներկայացրել ռազմագերիների վերադարձի ձգձգման խնդիրը

ՀՀ գլխավոր դատախազությունը վաղն ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ

Յալթայում ջրհեղեղի հետևաքով 18 մարդ տուժել է, 1-ը՝ մահացել

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր Սուսանիին

Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր, կատարել ձեր ընտրությունը. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին (տեսանյութ)

Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք. Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել է ժողովրդին (տեսանյութ)

Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը

Պացիենտներին հարկադրաբար հավաքի տանելու մասին տեսանյութի կապակցությամբ ստուգողական գործողություն կիրականացվի

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ. ՔԿ

Ավիավթար Ռուսաստանի Կեմերովոյի մարզում

ՀՀ դատախազությունը ընտրությունների օրը հնարավոր հանցավոր գործողություններից զերծ պահելու նպատակով տեսանյութ է հրապարակել

Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

Ոչ պաշտոնապես հայտնի է Իրանի նախագահի ընտրություններում հաղթած թեկնածուն

Զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

Հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք. փաստացի բուժում է ստանում 2.578 պացիենտ

Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է. Քննչական կոմիտե

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. ՀՀ նախագահ (տեսանյութ)