Մաշտոց-Թումանյան խաչմերուկի անկարգություններով զննվել են տեսագրությունները, անհատականացվել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցների ինքնությունը։ Երեք անձ ձերբակալվել է։

ՀՀ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, քրեական գործով նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական գործողությունների, զննության են ենթարկվել նաև դեպքի վերաբերյալ առկա տեսագրությունները և միջոցներ ձեռնարկվել ինչպես ականատես անձանց, այնպես էլ՝ Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգությունների մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Տեսանյութերում պատկերված անձանցից 3-ը հայտնաբերվել են, անհատականացվել նրանց գործողությունները և ձերբակալվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կասկածյալներն ապրիլի 13-ից սկսած մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում  նախաձեռնած հավաքներին, երթերին, իսկ դեպքի օրը, գտնվելով Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում, իրականացրել անկարգություններ, կոտրել հանրային գույքը, վնասել ոստիկանության մեքենաները։

Կասկածյալները հարցաքննվել են, նրանցից երկուսի մասնակցությամբ զննվել են տեսագրությունները, որի ժամանակ նկարագրել են իրենց գործողությունները՝ ուղղված հանրային գույքի ոչնչացմանը, որոնց հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը։ Հակաիրավական վարքագիծ դրսևորած անձանց տարիքային խումբը, ըստ քրեական գործի տվյալների, տարբեր է՝ ներառելով ինչպես պատանիներին (18 տարեկան), այնպես էլ՝ չափահաս և միջին տարիքի տղամարդկանց (32 տարեկան), նրանցից ոմանք դեպքի օրը գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են 2000 թ. ծնված Վ.Բարսեղյանը, 1986թ. ծնված Ռ.Մուրադյանը և Զ.Բաղդատյանը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ անկարգությունների բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Տպել
1880 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները