Սերժ Սարգսյանը կառավարության նիստի ժամը հարմարեցրել է իրեն, որ հետո էլ ՀՀԿ ԳՄ նիստը անի

Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստը տեւեց ընդամենը 45 րոպե: Երբ 17:45-ին մտանք մամուլի սրահ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն արդեն եկել էր ասուլիս տալու: ՀԺ-ի լրագրողի հարցին՝ նիստն առանց լրատվամիջոցների անկաշկա՞նդ անցավ, Դավիթ Հարությունյանն ասաց՝ այո, ապա շարունակեց.

«Նիստն առաջին անգամ վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը: Այսօր սկզբունքորեն մեծ բանավեճեր չեն եղել: Հարցերի մեծ մասը նախապես քննարկված էին եւ կարելի է ասել՝ անվիճելի»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ից ՀՀ կառավարության նիստերը դարձել են դռնփակ. պատճառը, ըստ պաշտոնական բացատրության այն է, որ կառավարության անդամները կարողանան անկաշկանդ հարցեր քննարկել, այնինչ, այսօր լրիվ հակառակ պատկերն է ստացվել: Նիստը տեւել է 45 րոպե, իսկ օրակարգում առկա էր 20 հարց: Ստացվում է, որ յուրաքանչյուր հարցի տրամադրել են 2 րոպե:

Ի դեպ, հետայսու կառավարության նիստերը տեղի են ունենալու ժամը 17:00-ին: Դավիթ Հարությունյանն ասաց, որ վարչապետը պետք է հարմարեցնի գրաֆիկին:

Հիշեցնենք, նախկինում կառավարության նիստերը սկսվում էին ժամը 11.00-ին: Այսօր առավոտից «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները շրջափակել էին կառավարության շենքը: Այս ընթացքում հայտնի դարձավ, որ նիստի ժամը տեղափոխվել է: Պատճառը, հասկանալի է, կառավարության շենքը շրջափակած ցուցարարների բազմությունն էր:  

Կառավարության նիստից հետո Դավիթ Հարությունյանը փորձել է նիստի հետաձգումը պատճառաբանել Սերժ Սարգսյանի աշխատանքային գրաֆիկով: Նկատենք, որ կառավարության յուրաքանչյուր նիստի օր՝ հինգշաբթի, տեղի է ունենում նաեւ ՀՀԿ ԳՄ նիստը, եւ ըստ Դավիթ Հարությունյանի ասածի տրամաբանության, ստացվում է, որ Սարգսյանը հինգշաբթի օրերին ժամը 17:00-ին կժամանի կառավարության նիստի, ապա 20:00-ին՝ ՀՀԿ ԳՄ նիստին: Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, երկու նստավայր ունի՝ Բաղրամյան 26-ը եւ Կառավարության շենքը եւ նա մինչեւ ՀՀԿ նիստի սկսվելը կարող է մնալ իր երկրորդ նստավայրում:

Տպել
3022 դիտում

Մահացել է նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանը

UCOM հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն VIASAT ընտանիքի հեռուստաալիքները՝ արդեն HD որակով

Ուղեգիր Մալդիվներ, iPhone 14-ի և ավանդի սերտիֆիկատներ՝ Կոնվերս Բանկի հերթական ակցիայի շրջանակում

Արեգ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Ավստրալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների թողարկումը

Բելառուսական պետական ագրարային տեխնիկական համալսարանում ուսանելու հնարավորություն

Խնդրահարույց շուրջ 60 հասցեից փողոցներում տեղադրված կանգնակները դուրս են բերվել (տեսանյութ)

Տեսաուղերձով Ադրբեջանի նախագահին հայտարարել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից. նախաձեռնվել են քրեական վարույթներ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի». գիտաժողով՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին

Համայնքային գրադարանների ֆոնդը համալրվում է. Երևանի քաղաքապետն այցելել է հրատարակչություններ (տեսանյութ)

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

Կձևավորվի Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ

Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից. օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում օրգանիզմը պաշտպանելու մի քանի պարզ կանոն

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. 4 կին տեղում մահացել է

Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

ՆՈՒՀ ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն օգոստոսի 16-ից սեպտեմբերի 5-ը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նորածին երեխա է մահացել. ԲԿ-ից պարզաբանում են կատարվածը

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 11 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել

Եկե՛ք միասին կարգ ու կանոն հաստատենք մեր խաղադաշտերում. ՀՖՖ-ի և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի համատեղ հայտարարությունը

ՀՀ ավտոճանապարհներին իրականացվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ

Կասեցվել է գազավորված ընպելիքի արտադրամասի գործունեությունը

Փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 1 գյուրզա

«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին

Երիտասարդությունը մեր պետության ու հասարակության վաղվա ճարտարապետն ու շինարարն է. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի

Ցանկացած երկրում երիտասարդությունն է փոփոխությունների առաջամարտիկը. Վահրամ Դումանյան

Հավաստագրեր՝ մարդկային ռեսուրսների կառավարման դասընթացների մասնակիցներին (լուսանկարներ)

Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա տղամարդուն առևանգած անձանց ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են

«Կյանքից ամուր»․ ֆիլմ պատերազմից հետո ապրողների և ապրեցնողների մասին

Երևանում և վեց մարզում հոսանքազրկումներ են սպասվում

Ձևավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիր համայնքի տարածքային խորհուրդը (լուսանկարներ)

Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի ՊՆ

Աղվան Հովսեփյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը. Խաչատուր Քոքոբելյան

Հայաստանի շախմատի հավաքականները ժամանել են հայրենիք

«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ

Թևոսյան փողոցում գտնվող ավտոբուսների հիմնական հավաքակայանն առաջիկայում կվերանորոգվի և այնտեղ կտեղակայվի նոր ավտոբուսներ