Երեխե՛ք ջան, պոկեք ձեր դպրոցում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարը եւ շպրտեք. Նիկոլ Փաշինյան

Երեւանում վերջին օրերին ընթացող զանգվածային բողոքի ցույցերին զուգահեռ բնականոն հունով դասապրոցես չի ընթանում դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ընդ որում, մեծ կամ փոքր մասշտաբներով դասադուլների մասին տեղեկություններ են ստացվում նաեւ հանրապետության տարբեր քաղաքներից:

Մայրաքաղաքի մի քանի դպրոցներում երեկ մեր շրջայցերի ընթացքում բացակայությունների պատկերը տարբեր էր, չնայած երբեմն էլ իրավիճակի մասին ներկայացվող տեղեկությունները հակասում էին իրար: Եղիշե Չարենցի անվան N67 հիմնական դպրոցում չթույլատրեցին, որ ներս մտնենք: Փոխտնօրեն Մարգարիտա Սարգսյանն ինքը դուրս եկավ եւ հավաստիացրեց, որ դասապրոցեսը չի խաթարվել, չնայած, ի տարբերություն նախորդ օրվա, բացակաները համեմատաբար շատ են: Այդուհանդերձ, փոխտնօրենը նշեց, որ նրանց թիվը յուրաքանչյուր դասարանում 3-4-ի սահմաններում է:

«Նորմալ դասապրոցեսն ընթանում է: Բացականեր, համեմատած սովորական օրերի հետ, այո, շատ ունենք: Բայց դասղեկները ծնողների հետ կապ են հաստատել, վաղը հաստատ այդ բացակայող աշակետները կգան: Դասղեկը պարտավոր է զանգել, իրազեկ լինել, իմանալ, որ մեզ ասի՝ ինչու չի եկել երեխան դպրոց: Ամեն դասարանից ոնց էլ լինի 3-4 հոգի բացակա էին, այն որ միշտ չի լինում դա, որովհետեւ երեխաները նորմալ հաճախում են դասի»,- նշեց Մարգարիտա Սարգսյանը:

Նույն՝ Չարենցի անվան դպրոցի 5-րդ դասարանում սովորող մի տղա, սակայն, ասաց, որ դասարաններում լինում է միայն 3-4 աշակերտ: Մայրը պարզաբանեց. տղան վճարովի կրթություն է ստանում եւ այդ պատճառով դասի է գալիս: Մեկ այլ կին, որը նույնպես առաջին դասարանցի թոռնիկին տուն տանելու էր եկել, ասաց, որ նա էլ վճարովի է սովորում, բայց վաղվանից այլեւս դպրոց չեն բերելու: «Ասում են՝ վտանգավոր է, բայց վտանգի համար չէ, պարզապես հենց դասադուլի համար՝ որպես բողոքի ցույց: Թող ղեկավարությունը բոլորն իմանան, որ այս ակցիան նաեւ ծնողներին է վերաբերում, նրանք էլ համաձայն չեն: Դա կլինի բողոք՝ ընդդեմ կառավարության»,- ասաց առաջին դասարանցի աղջկա տատիկը՝ նախկին մանկավարժ Լարիսա Ոսկանյանը:  

Նելսոն Ստեփանյանի անվան N71 դպրոցում դասերն արդեն գրեթե ավարտված էին: Այստեղ նույնպես վստահեցրին, որ դասարաններում բացակաների թիվը մինչեւ 5-ի սահմաններում է: Բակում գտնվող ծնողների տպավորությամբ էլ բացակաների թիվը մեծ չէ: Այլ էր իրավիճակը Խաչիկ Դաշտենցի անվան N114 ավագ դպրոցում: Փոխտնօրեն Արմինե Կուպալյանը նշեց, որ դասարաններում 10-15 բացակա է լինում: Բոլոր դպրոցներում պատասխանեցին, որ իրենք երեխաներից չեն պահանջում անպայման դասի գալ: Չգալ նույնպես չեն առաջարկում: Համապատասխան որոշումը թողնվում է ծնողների հայեցությանը:

ԿԳ նախարարության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի արձագանքը

«Նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների եւ դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին եւ անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից: Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը եւ տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսեւորել հետեւողականություն եւ, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը»,- ասվում է նախարարության երեկ տարածած հաղորդագրության մեջ:

Դրան ավելի ուշ անդրադարձել է քաղաքացիների շարժումը գլխավորող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ երեկոյան հրավիրած հանրահավաքում հայտարարել. «Այսօր կրթության եւ գիտության նախարարությունը կոչով դիմել է մեզ, թե դպրոցականերին մի ներքաշեք քաղաքական գործընթացների մեջ: Նախ մենք դպրոցականներին որեւէ բանի մեջ չենք ներքաշում, մեր երեխաները, ինչպես նախատեսված է Սերժ Սարգսյանի բարեփոխած Սահամանադրությամբ, կարող են իրենք իրենց համար որոշումներ կայացնել: Մեր օրենսդրությամբ անչափահասները կարող են նույնիսկ զանգվածային հրապարակային միջոցառումների կազմակերպչի դերում հանդես գալ: Բայց ես ուզում եմ կրթության եւ գիտության նաախարարությանը հիշեցնել՝ բա երեխաների մասին ինչո՞ւ չէիք մտածում, որ ստիպելով փուչիկները ձեռքը տալով նրանց քշում էիք Սերժ Սարգսյանի էժանագին քարոզչությանը»:

Շարունակելով՝ նա ասել է. «Եվ ես հիմա կոչով դիմում եմ Հայաստանի բոլոր դպրոցականներին՝ երեխեք ջան, ձեր դպրոցներից հանեք Սերժ Սարգսյանի դիմանկարները եւ շպրտեք պատուհաններից: Դուք եք այս երկրի վաղվա օրը եւ դուք այսօրվանից պետք է սովորեք, որ Հայաստանի քաղաքացին չի կարող ծնկի գալ որեւէ մեկի առաջ: Այո, դասադուլ արեք, որովհետեւ այդ դասադուլի մեջ դուք կսովորեք ամենակարեւորը՝ լինել Հայաստանի հպարտ, ամենազոր, հզոր քաղաքացի»:

Նիկոլ Փաշինայնը նաեւ շնորհակալություն է հայտնել շարժման մասնակից ուսանողներին: «Եվ դասադուլի համատեքստում ես ուզում եմ, որ մենք բոլորս գնահատանքի եւ հարգանքի հատուկ տուրք մատուցենք մեր ուսանողներին, ովքեր մեր այս շարժման ամենակարեւոր եւ ամենահպարտ շարժիչ ուժն են: Եվ ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նրանց ներկայացուցիչը հանդիսացող Դավիթ Պետրոսյանին, Շահեն Հարությունյանին, Վահան Կոստանյանին: Կեցցե՛ք, տղերք»,- ասել է նա:

Երեւանում արդեն 5-րդ օրը բողոքի ցույցեր են անցկացվում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հերթական պաշտոնավաման ժամկետի ու ընդդեմ Հայաստանի ադրբեջանացաման:

Տպել
3297 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է