Մաշտոցի պողոտայում ակնհայտ սադրանք է. Փաշինյանը շարժման մասնակիցներին կոչ է անում հեռանալ

Այսօր կեսգիշերի սահմաններում հայտնի դարձավ, որ Երեւանի Մաշտոցի պողոտա -Թումանյան խաչմերուկում անկարգություններ են տեղի ունենում: Մի խումբ երիտասարդներ մետաղե ձողերով կոտրում են լուսաֆորները՝ փորձելով նորից փակել այդ փողոցները:  

Նրանք ագրեսիվ վարք են դրսեւորել, նաեւ հայհոյել խաչմերուկին մոտեցող ավտոմեքենաների վարորդներին: Շուտով ժամանել են ոստիկանական ուժեր: Երիտասարդները քարեր են նետել նաեւ նրանց ավտոմեքենաների ուղղությամբ:

Ըստ հայտնի դարձած տեղեկությունների՝ ոստիկաններն իրենց հերթին մահակներով խփել են երիտասարդներին: Դեպքի վայրում նաեւ ականատեսներ քաղաքացիները կարծիք են հայտնել, որ այդ ամենը սադրանք է:

Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղի ունեցածին անդրադարձավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Շուրջ մեկ ժամ առաջ Երեւանի Հանրապետության հրապարակում ավարտվեց մեր հանրահավաքը, եւ հիմա Մաշտոցի պողոտայում տեղի են ունենում ինչ-որ իրադարձություններ: Ես հանրահավաքի իմ ելույթում ասել էի, որ հանրապետական մի շարք խմբավորումներ կրիմինալ խմբեր են ձեւավորել, որոնց նպատակն է ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հիմքեր տալը եւ հիմա, իմ համոզմամբ, հենց այդ հանրապետականի կողմից ձեւավորված խմբերն են սադրանքներ հրահրում Երեւան քաղաքի կենտրոնում: Ես հանրահավաքում խոսել եմ, բոլոր նրանք, ովքեր բռնի պայքարի կողմնակից են, չեն կարող կապ ունենալ մեր շարժման հետ: Բայց հիմա ես ուղիղ եթեր եմ մտել, հետեւյալի պաճառով. եթե կան քաղաքացիներ, ովքեր թյուրիմացաբար, իրավիճակի թյուրըմբռնման հետեւանքով հայտնվել են այդ դեպքի վայրում, ես նրանց խնդում եմ, կոչ եմ անում անմիջապես հեռանալ այդտեղից, որովհետեւ այն ինչ-որ տեղի է ունենում, Սերժ Սարգսյանի եւ նրա խմբի կազմակերպած սանդրանքն է եւ որեւէ կապ չի կարող ունենալ մեր հռչակած ոչ բռնի թավշյա հեղափոխության հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տպել
8612 դիտում

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան