Միայն հարուստները բանկերում փող չեն պահում, 1 մլն քաղաքացի ավանդներ ունեն. Սերժ Սարգսյան

Շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվում է ՀՀ վարչապետի թեկնածուի ընտրության հարցը: ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ասաց, որ նա իսկապես հարուստ կենսագրություն ունի և հատկապես մեծ է նրա ներդրումը արցախյան ազատամարտի և հայրենիքի պաշտպանության գործում, բայց երկրի անվտանգությունը չի սահամանափակվում առաջնագծով:

«Կա իրավական անվտանգության, սոցիալական անվտանգության, տնտեսական, քաղաքական-հասարակական անվտանգության խնդիր»,- ասաց նա, և հարցրեց`մեզ հետաքրքրում է մեկ բան, ո՞րն է այն երաշխիքը, որ գերվարչապետական լիազորություններ ունենալու դեպքում կարողանալու եք հաջողություն արձանագրել այս խնդիրների լուծման համար:

Սարգսյանն էլ ասաց, թե չի կարող հայտարարել, որ տեսանելի ապագայում նշված բոլոր պրոբլեմներն ու խնդիրներն ի սպառ վերացվելու են, և մեր երկիրը, թեկուզ, հեռվից նմանվելու է դրախտի:

«Դուք ճիշտ եք անվտանգությունը միան հակառակորդի կողմից նետած մարտահրավերների կանխում չէ, այլ նաև ձեր նշածները: Այս խնդիրների առկայությունն է բերել մեզ սահմանադրական բարեփոխումներ անելու: Նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ուժերը կենտրոնացնել այդ խնդիրների լուծման համար»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանը նկատեց, որ Հայաստանի արյունահոսող կետը արտագաղթն է, որը միայն Հայաստանին չէ բնորոշ, սակայն նրա խոսքով, մեր պարագայում քանի որ քիչ ենք, մեզ վրա ցավոտ է անդրադառնում: Ըստ նրա` կա նաև այն, որ մեր ներուժը կարող է չհասնել նաև սահմանների պաշտպանությանը, ինչը մեր հակառակորդների ցանկությունն է: Ապա մի քանի կետերով ասաց, թե ինչի է հասել Հայաստանը վերջին տաս տարիների ընթացքում: Նա ասաց, որ ընդդիմադիրները խոսում են, թե տնտեսությունը կրճատվել է, ապա թվեր բերեց, որոնցով հերքեց ընդդիմության այդ թեզը: Սերժ Սարգսյանի խոսքով` մեր ՀՆԱ-ն աճել է 2,1 անգամ:

«Մեկ ցուցանիշ ուզում եմ ընդգծել. 2007 թվականի հունվարի մեկի դրությամբ Հայաստանի բանկերում եղել են դրամական ավանդներ ֆիզիկական անձանց կողմից 143,6 միլիարդ դրամ, իսկ ահա 2018-ի հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանի բանկերում այդ ավանդների ծավալը կազմում է 1 տրիլիոն 553 միլիարդ դրամ: Մեր քաղաքացիների խնայողությունները տաս անգամ ավելացել են և որպեսզի չխոսեն այն մասին, որ այս երկրում միայն հարուստներն են փող պահում բանկերում, նշեմ, որ ՀՀ բանկերում ավանդներ ունեն մեկ միլին ՀՀ քաղաքացիներ: Սրանք թվեր են, որոնցից մենք չենք կարող խուսափել»,- ասաց նա:

 Պետրոսյանն էլ արձագանքեց, որ հավաստիության կանխավարկածով է մոտենում բերված թվերին, ապա հետաքրքրվեց` եթե դրանք այդպես են ինչո՞ւ է շարունակվում արտագաղթը:

«Եթե այդ թվերն իսկական են, ինչո՞ւ է մի քանի մասնագիտություն ունեցող մարդը տոնավաճառում շոր վաճառում»,- հարցրեց պատգամավորը:

Սերժ Սարգսյանը խնդրեց հավատալ իր շուրթերից հնչող թվերին, որովհետև ինքն իրավունք չունի չստուգված թվեր հայտարարելու:

«Իսկ թե ինչու է արտագաղթը շարունակվում, որովհետև այդ թվերը չեն բերել այն հանգամանքին, որ ՀՀ բոլոր քաղաքացիները համարվեն բարեկեցիկ ապրողներ: Արտագաղթի մասին պատճառներ կան, որոնց մասին մինչև վերջ բաց խոսելը նպատակահարմար չէ»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Տպել
3851 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին