Մենք փակեցինք բոլոր նրանց բերանները, ով կարծում էր հայը համակերպվող տեսակ է. Ն. Փաշինյան

Այսօր՝ ԻմՔայլը եւ ՄերժիրՍերժին նախաձեռնությունների ցույցերի չորրորդ օրվա գլխավոր հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, ամփոփեց օրը, խոսեց վաղվա անելիքներից ու գրանցած հաջողություններից.

«Այսօր հաջողված օր էր, որովհետեւ մենք փակեցինք բոլոր նրանց բերանները, որոնք կարծում էին, թե հայ ժողովուրդը համակերպվող ժողովուրդ է, մենք ցույց տվեցինք, որ մեր ժողովուրդը պայքարող, հաղթական ժողովուրդ է»,-իր ելույթն այսպես սկսեց Նիկոլ Փաշինյանը:

«Առավոտից մեր բոլոր գործողությունները հաջողված են, հազարավոր քաղաքացիներ մեքենաներով ու հետիոտն փակեցին փողոցները, ցույց տվեցին, որ զզվում են Սերժ Սարգսյանից, որ սա բռնապետություն չէ, այլ Հայաստանի Հանրապետությունն է եւ վերջ: ՀՀԿ մեծամասնությունը պատրաստվում է Ս. Սարգսյանին կարգել վարչապետ, վաղը ժամը 12-ին ԱԺ նիստ է նախատեսվում, ինչ ենք անելու՝ մենք վաղը «փակիր փողոցը» ակցիան պետք է անենք ավելի լայն մասշտաբներով ու փակենք դեպի ԱԺ բերող բոլոր մուտքերը: Բաղրամյան պողոտան փակված է մեր եւ ոստիկանների կողմից, եւ ես ուզում եմ վերլուծենք, թե ինչ ժանապարհ կա Ազգային ժողով հասնելու: Մեկը Պողոտան է՝ 2 կողմերից, մյուսը Դեմիրճյանն է, Սարյան փողոցը, Պռոշյան փողոցը, Հալաբյան փողոցից մուտքը դեպի Ձոր, Կորեայի փողոցից մուտքը: Ես ուզում եմ անկեղծ լինել, որ մենք քննարկում էինք, որ պետք է այսօր գիշերվանից սկսեինք այդ գործողությունները, բայց կարծեցինք, որ գիշերը մարդիկ քիչ կլինեն ու թույլ կլինի գործողությունը Անկախ այն հանգամանքից, թե ինչ գործողություններ կարվեն գիշերը, վաղն առավոտյան 8:15-ին կրկին սկսվում են անհնազանդությունները՝ այս անգամ ավելի մեծ թափով...

Մենք հանել էինք մեր պատգամավորական վկայականներն ու ուզում էինք մտնել Ազգային ժողով, սակայն մեզ փորձում էին այսօր ցույց տալ, ուղղորդել թե ինչպես անցնել, ինչպես անել: Անկախ դրանից, մենք ճեղքեցինք պատնեշը, ես ինքս անցա անգամ փշալարերը, ես այն անցա ու եթե պետք լինի, մեկ անգամ էլ կանցնեմ, ինձ համար փակ դուռ չկա, փակ տարածք չկա:

ՀՀ քաղաքացին ոտքի է կանգնել, ՀՀ քաղաքացին ոչ է ասում Սերժ Սերգսյանին: Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը չպետք է լինեն իշխանություն, որովհետեւ նրանք խմում են այս ժողովրդի կենսական արյունը, նրանք հուսահատ ու ուժասպառ են անում բոլորին, այս մտքի հետ համաձայն են բոլորը: Դրա համար էլ վաղը պետք է դուրս գան փողոց բոլորը, չներկայանան դասի, աշխատանքի, հայտարարեն գործադուլ ու դասադուլ, փակեն փողոցները, բլոկադայի ենթարկեն Ազգային ժողով տանող ճանապարհներն ու այն ամենն, ինչ հնարավոր է ու թույլ չտանք այդ չարաբաստիկ նիստի անցկացումը:

Եվ ուրեմն, հենց այս պատճառով ենք մենք ասում դուրս արի փողոց ու տեր կանգնիր քո հայրենիքին, քո իշխանությանը, դուրս արի փողոց ու տեր կանգնիր քո իրավունքին, քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»,-ասաց Փաշինյանը:

Տպել
4349 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)