«Սերժ լա դենը». լոռեցի երիտասարդները մնացին անդրդվելի (լուսանկարներ)

Ինչպես արդեն հայտնել ենք, վանաձորցի հարյուրավոր ուսանողներ ու աշակերտներ այսօր բողոքի երթ են իրականացրել Վանաձորի փողոցներով, վանկարկելով «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը՝ ի աջակցություն Երեւանում հասունացած բողոքի ալիքի:

Ցուցարարները Վանաձորի Վարդանանց եւ Մյասնիկյան փողոցներով հասել են քաղաքի գլխավոր ու ամենաբանուկ Տիգրան Մեծ պողոտա, շարունակելով քայլերը, արդեն Տիգրան Մեծ Գարեգին Նժդեհ փողոցում փակել են ճանապարհն  ամբողջությամբ՝ նստելով հետիոտնային անցման վրա ու թույլ չտալով մեքենաներին շարժվել առաջ:

Կարճ ժամանակ անց ցուցարարներն արդեն հասել են Հայքի հրապարակ ու կրկին փակել ճանապարհը՝ ավելի քան 3 ժամ շարունակ փակ պահելով ճանապարհի տվյալ հատվածի երթեւեկը: Չնայած որոշ վարորդներր ամեն գնով փորձում էին ճեղքել երիտասարդների կազմած պատը, սակայն վանաձորցի երիտասարդներն անդրդվելի էին:

Հայքի հրապարակում, որտեղ աշակերտներն ու դպրոցականները դասադուլ էին իրականացնում, փակած պահելով ճանապարհը ու պարբերաբար ընդվզման կոչեր հնչեցնում, նրանց միացան նաեւ մեծահասակները, ովքեր արդեն իրենց մեքենաներով եւս փակեցին ճանապարհը:

Վանաձորի քաղաքապետարանի գրեթե ողջ աշխատակազմը մի քանի մետր այն կողմ հետեւում էր բողոքի ակցիային, դիտորդի դերում էին նաեւ Լոռու մարզպետարանի որոշ աշխատակիցներ:

Հայքի հրապարակում էին մեծ թվով իրավապահներ՝ մարզային վարչության պետի ու բաժինների պետերի գլխավորությամբ, ովքեր, սակայն, որեւէ կերպ չխոչընդոտեցին ցուցարարների ակցիան:

Ժամեր շարունակ մնալով Հայքի հրապարակում, ցուցարար երիտասարդները իրազեկման երթ իրականացրեցին քաղաքի գլխավոր փողոցներով, որոնց կոչերին միանում ու որոնց քայլը արդեն ողջունում էին նաեւ վանաձորցի միջին եւ բարձր տարիքի անձինք: Վանաձորցի երիտասարդների բողոքի ցույցն այսօր այսքանով ավարտվեց, երիտասարդները  խոստացան՝ հավաքվում են նաեւ վաղը, այս անգամ արդեն Արցախ պուրակում:

Երիտասարդներից մի քանիսը  Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեցին, որ որոշ կառույցների աշխատակիցներ արդեն իսկ զանգահարել են իրենց ծնողներին ու պահանջել, որպեսզի իրենց տանեն տուն, հակառակ դեպքում՝ կամ իրենց կհեռացնեն աշխատանքից, կամ էլ մեզ դպրոցից ու ինստիտուտից:

Չնայած նմանօրինակ ու բազմաբովանդակ զգուշացումներին ու սպառնալիքներին, դպրոցականներն ու ուսանողները կեսօրից սկսած մինչեւ 18:00-ն շարունակեցին իրենց բողոքի ակցիան, ի աջակցության Երեւանում ընթացող «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» ակցիային ու ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի:

Տպել
22364 դիտում

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին