ԱԻՆ-ի աշխատակցուհին հափշտակել է ծանոթի որդու՝ ԱՄՆ-ից ուղարկած 34 հազար դոլարը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված գողության դեպքի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության աշխատակից Ամասիա Այվազյանը, ապօրինի մուտք գործելով Ռոզա Ավագյանի բնակարան, այնտեղից գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:

ՀՔԾ մամուլի հաղորդագրության համաձայն,  Ա. Այվազյանը 13.03.2018թ.-ին տեղեկանալով, որ Ռոզա Ավագյանի որդին ԱՄՆ-ից նրան գումար է ուղարկել և հաջորդ օրը նախապես ճշտելով, որ Ռ. Ավագյանը տանից դուրս գալուց հետո դռան փականը չի կողպել, գողություն կատարելու դիտավորությամբ գնացել և ապօրինի մուտք է գործել վերջինիս տուն` այնտեղից գաղտնի հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` 16.331.900 ՀՀ դրամին համարժեք 34.000 ԱՄՆ դոլար և 65.000 ՀՀ դրամ գումար:

Այսպիսով, բնակարան ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու համար Ամասիա Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի    177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով:

Ա. Այվազյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Տպել
2187 դիտում

Թուրքական «Բայրաքթարները» Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս (տեսանյութ)

Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը արցախահայության դեմ. վարչապետ

Շուշիի հրթիռակոծությունից ԱՀ ԱԻ պետական ծառայության 3 փրկարարներ վիրավորում են ստացել

Կորոնավիրուսից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Վարդան Զուռնաչյանը

ԱՀ ԶՈւ զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից

Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների Մոսկվայում բանակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Ինտերֆաքս

Ադրբեջանական թիրախավորված հարձակումից հետո (տեսանյութ)

Մահացել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները. ՊԵԿ

Հայաստանը 2-րդ տեղում է խոշոր երկրների ցանկում․ հիմնադրամից վստահեցնում են՝ արտասահմանից մեծ հոսքեր են սպասվում

Շուշիում ամբողջությամբ ավերվել է բնակելի առանձնատուն, մասնակի վնասվել է Խ. Աբովյանի անվան դպրոցը. ԱՀ ԱԻՊԾ (լուսանկարներ)

Կկարգավորվի ռազմական դրության ժամանակ անձանց գույքի օգտագործման ընթացակարգը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է վնասվել. կիրառվել է ռազմական ավիացիա (լուսանկարներ)

Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտի ծննդատունը (լուսանկարներ)

Նոր հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը. ԱՀ ՄԻՊ

Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց աշխարհազորի ստեղծման վերաբերյալ օրենքի նախագիծը

Կասեցրել են թշնամու գրոհները, խոցել ԱԹՍ-ներ, ջախջախել հակառակորդի ուժերը. նորօրյա հերոսներ՝ ներկայացված մեդալների

Տագնապի ազդանշանը կրում էր փորձնական բնույթ․ անհանգստանալու կարիք չկա․ Էջմիածնի քաղաքապետարան

Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են