Կաթվածահար կարվի երթեւեկությունը, մետրոն, ճանապարհները, հրապարակվեց ծրագիրը. թարմացված

20:45- Փաշինյանը հրապարակեց գործողությունների հստակ ծրագիրը, որին պետք է մասնակցեն բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկանում են ազատվել այս իշխանություններից: Համաձայն այդ ծրագրի՝ կաթվածահար կարվի Երեւանի երթեւեկությունը, կամուրջներից հնարավոր չի լինի անցուդարձ կատարել, մետրոպոլիտենը չի գործի, մարդիկ չեն ներկայանա աշխատանքի ու փոխարենը կշարժվեն դեպի Ազգային ժողովի շենք, որտեղ կայանալու է Սերժ Սարգսյանի պաշտոնական առաջադրումը:

20:20- Մեկնարկել էր #ԻմՔայլը ու #ՄերժիրՍերժին նախաձեռնությունների երրորդ օրվա երեկոյան հանրահավաքը: Ելույթ ունեցան տարեց գործարարներ, որոնք ամբողջ կյանքում զբաղվել են ձեռնարկատիրությամբ ու դժգոհ են այժմյան կառավարման համակարգից, գործազրկությունից, նշեցին, որ նման վատ ղեկավարներն իրենցով վատ օրինակ են ծառայում բոլորի համար:

Ամերիկահայ գործարար Զարեհ Պալյանը նշեց, որ հիմա կարեւոր է համերաշխությունը, կարեւոր է արմատախիլ անել բոլոր բացասական հատկանիշները, հիշեց Հաց Բերողին, նշեց, որ նա ազգի նվիրյալի հատկանիշներ է ցուցաբերել, առնվազն պետք է հիշել ու մեծարել նրան:

Հանրահավաքի մասնակիցներին են միացել նաեւ Գյումրիից դուրս եկած ավտոերթի մասնակիցները:

Դավիթ Սանասարյանը ելույթի ժամանակ կրկին կոչ արեց գործադուլի, ինչպես երեկ: Կոչ արվեց նաեւ փակել մարզային ճանապարհներն ու թույլ չտալ, որ ՀՀԿ շարասյունը դուրս գա Երեւանից:

Սասուն Միքայելյանը ազդեցիկ ելույթ ունեցավ: Իր ելույթում ասաց, որ փողոց դուրս գալ է պետք, ոչ թե տանը նստած, էկրանի հետեւից հոխորտալ.  «Մենք հող ենք ազատագրել, մենք թուրքի մաման լացացրել ենք, հիմա ինչու՞ ենք պասիվ, մենք դարդ ու ցավը, տառապանքը պետք է ցրենք, ուշ է հետո լինելու: Ինձ ու էստեղ կանգնած շատերին դա պետք չի, բայց երիտասարդներին ու ժողովրդին է պետք, բա ուր մնաց մեր հավատքն ու միասնականությունը, այսօր կոչ եմ անում բոլորին, այս համակարգը հիմնված է կեղծիքի, կոռուպցիայի, կաշառակերության վրա, եւ մենք, հենց մենք պետք է դրա վերջը տանք, մի վախեցեք, մեր հաղթանակն է լինելու, կոչ եմ անում, մարտական ընկերներ, ու՞ր եք դուք, միացեք, եկեք:

Մենք բոլորին հրապարակ ենք կանչում մեր ապագայի համար, Վազգեն Սարգսյանն ասել է չկա մի ազգ, որ պատերազմ սիրի ու չկա մի պետություն, որ հաղթանակ չսիրի: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմնական խնդիր է քաղբանտարկյաների ազատումը: Նա նորից կրկնեց Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը, երբ Ս. Սարգսյանը նշում էր, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին:

15:35- Հանրահավաքը շարունակվում է: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մարդիկ չեն կենտրոնանալու 1 կետի վրա, որ այդ մեկ կետը չեզոքացնեն ու ցույցը ցրեն, այլ անհնազանդությունը լայն մասշտաբներ է ներառում:

15:20- Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա գործողությունների հստակ պլան, որը պետք է մեկնարկի վաղն առավոտյան, վաղը կարեւոր օր է: Այսօր ժամը 18:30-ին, բոլոր մանրամասներով կներկայացվեն այդ գործողությունները:

Փաշինյանի փոխանցմամբ, բոլոր գործողությունները լինելու են իրավունքի շրջաններում, առանց օրենքի խախտումների, խաղաղ քաղաքացիական անհնազանդության տարբերակով:

«Այստեղ տեղի կունենա կամավորների ցուցակագրում 2 ուղղություններով՝ մարդիկ, ովքեր կարող են օգնել մեքենաներով եւ մարդիկ, ովքեր պատրաստ են մասնակցել անհատապես՝ հետիոտն կամավորներ: Մենք վաղն առավոտից սկսելու ենք անհնազանդության գործողություններ, հույս ունենալով, որ դրանք դառնալու են համատարած: Նիստը, որտեղ պետք է տեղի ունենա վարչապետի ընտրությունը, մեկնարկելու է ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին, մեր խնդիրն է անել այնպես, որ նիստը տեղի չունենա: Ես ուզում եմ անկեղծ լինել, վաղը էսքանով մենք չենք կարող դա անել, բայց էսքանով կկազմակերպենք գործողություններ, որոնք կկանխեն այդ նիստի կայացումը»,ասաց նա

14:50- Ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ սա հանրահավաքի առաջին մասն է, երկրորդ մասը կլինի 18:30-ին, կան կարեւոր ասելիքներ: 

«Գյումրիից Հայկ Բարսեղյանը ավտոերթ է կազմակերպել ու այդ ավտոշարասյունը գալիս է Երեւան, բոլորին կոչ ենք անում բոլոր մարզերից ավտոերթերով, արագաչափերը փակելով գալ հասնել մայրաքաղաք: 2 կարեւոր հարց կա, առաջինը՝ երբ ասում են ՄերժիրՍերժին, մեզ հարցնում են՝ դուք անձի՞ դեմ եք պայքարում: Ես ուզում եմ բացատրել, որովհետեւ Սերժ ասելով մենք նկատի չունենք 1 մարդու, որ ունի էսինչ անձնագիրն ու հասցեն, այլ այն քաղաքական բովանդակությունը, որը թաքնված է այդ ֆիգուրի մեջ:

Պետք է նախ պայքարել ընտրակեղծարարության համակարգի դեմ, որը քայքայում է մեր կարեւոր ինստիտուտները՝ քաղաքացուն ու իշխանությունը, այս պայքարը նաեւ ընտրությունների անազատության դեմ է: Չեմ ուզում նորից գնալ հասնել, թե որտեղից ու ինչպես են կեղծվում ընտրությունները: Այո, մենք կարող ենք եւ կպայքարենք այդ կեղծիքների դեմ»,-նշում է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց մի շարք փոփոխություններ, որոնք պետք է լինեն ընտրական համակարգում: Խոսեց վարկերից ու շեշտեց, որ պետք է վերացվեն բոլոր ժամկետանց սպառողական ու գյուղատնտեսական վարկերը: Խոսվեց նաեւ այն մասին, որ բոլոր բուհերի ռեկտորները ՀՀԿ-ական են, ԵՊՀ-ի խորհրդի նախագահը ՀՀԿ կուսակցության առաջնորդն է՝ Ս. Սարգսյանը: Բուհական բոլոր ղեկավարները՝ ռեկտորից սկսած, պետք է ընտրվեն քվեարկությամբ:

14:40- Նշենք, որ 2 անգամ ոստիկանական զորքերի շարասյուն անցավ Բաղրամյան պողոտայով, Մաշտոցով դեպի Կորյուն տանող փողոց: Այժմ մեծ թվով ոստիկանական կուտակումներ են Դեմիրճյան փողոցում:14:30- Հանրահավաքն արդեն մեկնարկել է: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր աջակցության ուղերձն է ուղարկել Սերժ Թանկյանը: Այժմ ներկայացվում է այդ ուղերձը:

14:02- Երեւանի Ֆրանսիայի հրապարակում հաշված րոպեներից կմեկնարկի #ԻմՔայլը եւ #ՄերժիրՍերժին նախաձեռնությունների երրորդ օրվա առաջին հանրահավաքը: Երեւանի տարբեր ծայրերից Ֆրանսիայի հրապարակ են գալիս մեծ թվով քաղաքացիներ:

Հաջորդ հանրահավաքը լինելու է երեկոյան 18:30-ին:

Տպել
5523 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր