Երևան
15 °C
Գյումրու Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիրներին, որոնք փողոցային պայքարի կողմանակից չեն, ասաց.
«Դեմ քվեարակելով՝ հարցեր լուծու՞մ են այդ կուսակցությունները: Ասում են՝ մենք քեզ չենք հավանում, բայց պետք է գանք, այստեղ նստենք, քեզ դեմ քվեարակենք (նկատի ունի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն- հեղ.), ոչինչ անել չենք կարող: Թող գան, իրենց ընտրողների կողքին կանգնեն: Այս մարդկանցից շատերը միասնական ԵԼՔ-ի օգտին են քվեարկել: Մի խոսքով՝ մի իսկության պահի առջեւ ենք կանգնել, երբ ապրիլի 16-17-ին հանրությունը պետք է իր կամքը ցույց տա: Պետք է ասի՝ Սերժ Սարգսյանի նման գլխավոր գերագույն թյուրիմացությունը կամ վնասատուն այս երկրի համար չէ, գնա ուրիշին վնաս տուր, գնա մի տեղ կղզի առ եւ որքան ուզում ես՝ հողեր հանձնի: Մի գործ թող ցույց տան, որ Սերժ Սարգսյանը հաջողել է»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:
ՀԺ-ի դիտարկմանը, որ Շարմազանովը հայտարարում է, թե Սերժ Սարգսյանի ղեկավարման 10 տարիները պետականաշինության տարիներ են եղել, ինչպես նաեւ ՀՀԿ-ակնները մատնանշում են ԵՄ-ի հետ համաձայնագիրը, Բարսեղյանն ասաց.
«ԵՄ-ի հետ համաձայնագիրը նա ձախողել է 2013 թվականին եւ դա բոլորովին այլ փաստաթուղթ է եղել, քան այն, որ ստորագրեց բոլորովին վերջերս: 3.5 տարի բանակցելուց հետո նա 2013-ին մի գիշերում լրիվ ուրիշ բան հայտարարեց: Պուտինի կաբինետից դուրս գալուց հերթական անգամ ստեց, ասաց, որ Հայաստանը որոշել է անդամակցել ԵԱՏՄ-ին: Հայաստանը նման բան չէր որոշել, ԱԺ-ն նման որոշում չուներ, հանրաքվե չէր եղել: Անլուրջ է 2017 թվականին ստորագրված համաձայնագիրը համեմատել նախորդ համաձայնագրի հետ: Պետականաշինության հետ կապված. քաղբանտարկյալների թիվն ավելացնելով, մարդու իրավունքները ոտնահարելով, վերջին 4 տարում 1500 ցուցարարի տարել, լցրել է բանտերը: Սահմանադրություն է փոխել՝ իշխանության վերարտադրության համար, սա պետականաշինությու՞ն է, տարիներ շարունակ դրամաշնորհ է ստացել իշխանությունը, որ արդարադատությունը բարեփոխի: Զգում եք՝ դատական համակարգն արդա՞ր է: Կառավարության նիստերը փակել է, Երեւանի ավագանու նիստերը փակել է, գաղտնի է դարձվել նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի համար կատարվող պետական գնումները. պետականաշինությու՞ն է: Պետականաշինությու՞ն է, որ 2012 թվականին խոստանում ես, որ ավարտում ես բանակի վերազինումը, բայց 2016-ի ապրիլյան ճակատամարտից հետո գնում, գլուխդ դնում ես Մերկելի ուսին եւ ողբում ես, որ 80-ականների զենքով էինք կռվում: Մարդիկ, ովքեր հարկերը թաքցրել, գնացել օֆշորներում բանկային հաշիվներ են բացել, դարձել են ԱԺ պատգմավոր: Պետականաշինության շրջանակներում է 800 հեկտարը հանձնո՞ւմ թշնամուն: Իսկական գերագույն գլխավոր հրամանատարը դրանից հետո պետք է հրաժարական տար: Ես համարում եմ, որ այս մարդը կապ չունի իր գործի հետ»,- ասաց Լեւոն Բարսեղյանը եւ նշեց՝ Սերժ Սարգսյանը պետականաշինության շրջանակներում խոստացել է նոր ատոմակայան կառուցել, Երեւան-Իրան երկաթուղին շահագործել, Երեւան-Ստեփանակերտ օդուղի գործարկել:
«Ու՞ր են դրանք, արժանապատիվ պաշտոնյան պետք է բացատրություն տա, թե դրանք ուր են: Բանտերում ի՞նչ գործ ունեն Անդրիաս Ղուկասյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Շանթ Հարությունյանը»,- հարց հնչեցրեց Լեւոն Բարսեղյանը եւ հիշելով Գալուստ Սահակյանի՝ «երկրին տեր է պետք» խոսքերն ասաց.
«Այդ մարդը իր ուղեղով գլխի չի ընկել, որ երկրի տերը մենք ենք, իրենց պապային ներկայացնում են երկրի պապա: Երկրի տերը մենք ենք, իշխանությունը պետք է լինի ժամանակավոր կառավարող մարմին: Երեւի Գալուստ Սահակյանի տանն է տեր պետք, տար Սերժ Սարգսյանին, ասա՝ տիրություն արա մեր տանը»,- ասաց Բարսեղյանը:
Պատասխանելով ՀԺ-ի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Սերժ Սարգսյանի իշխանության դեմ արտահայտվողների կողմից իրականացվող գործողությունների վերջնարդյունքը, Բարսեղյանն ասաց, որ եթե Սերժ Սարգսյանից դժգոհողները դուրս գան փողոց, ապա շանս կա, որ իշխանությունը կնահանջի:
«Սերժ Սարգսյանը հիմա պաշտոն չունի, իր կլանը ջանում է իրեն վերադարձնի, եթե կարողացանք այնպես ճնշել, որ նրանք հետ նահանջեցին, ուրեմն այդ դոմինոն կարող է նաեւ այլ դոմինոյի քարեր էլ գցել»:
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ