ՀՀ գլխավոր դատախազությունում էթիկայի նոր հանձնաժողով է ձեւավորվում

13/04/2018 schedule22:25

Ապրիլի 9-ից ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվում է, որ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ձևավորվում է էթիկայի հանձնաժողով: Վերջինիս խնդիրն է դատախազների նկատմամբ կարգապահական վարույթների ավարտից հետո քննության առնել նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը և քվեարկությամբ որոշելու կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված կարգապահական խախտման մեջ դատախազի մեղավորության հարցը,  իսկ  «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու միջնորդության դեպքում՝ նաև դրա հնարավորության հարցը:

Յոթ անդամից բաղկացած Էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, երեք իրավաբան-գիտնական, ինչպես նաև երեք դատախազներ, որոնք ձայների մեծամասնությամբ ընտրվում են Գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի՝ էթիկայի հանձնաժողովի անդամ չհանդիսացող տեղակալների,  գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Երևան քաղաքի, մարզերի,  Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների և կայազորների զինվորական դատախազների կողմից: Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում է Գլխավոր դատախազի տեղակալը:

Արթուր Դավթյանի  հրամանով ՀՀ գլխավոր դատախազի էթիկայի հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը: 

Ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրվել է նիստ, որի ընթացքում սահմանված կարգով փակ գաղտնի քվեարկությամբ երեք դատախազների քվորտայով էթիկայի հանձնաժողովի անդամներ են ընտրվել ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանը և ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը:  

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, շնորհավորելով էթիկայի հանձնաժողովի նորընտիր անդամներին՝ նշեց, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունից ելնելով՝ էթիկայի հանձնաժողովին առանցքային դերակատարություն է վերապահվում կարգապահական վարույթներն  իրականացնելիս, դատախազների նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը քննելիս առավել բարձրացնելու անաչառության մակարդակը: «Բացի իր պարտականությունները բարեխղճորեն չկատարող դատախազների նկատմամբ ձեռնարկվող կարգապահական պատասխանատվության միջոցների համաչափության ապահովումը, դատախազության էթիկայի հանձնաժողովը կարգապահական խախտումների առումով պետք է կատարի նաև կանխարգելիչ կարևոր գործառույթ: Այդ պատճառով հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է առաջնորդվի առաջին հերթին արդարության և օբյեկտիվության սկզբունքներով»,-նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

 Արթուր Դավթյանը հանձնարարել է առաջիկա օրերին առաջարկներ ներկայացնել նաև էթիկայի՝ երեք իրավաբան-գիտնականների թեկնածությունների վերաբերյալ՝ սահմանված կարգով նշանակումները կատարելու համար:

Տպել
1892 դիտում

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները