ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:

«Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթում Ձեր բոլոր նախաձեռնություններում:

Թույլ տվեք օգտվել այս հնարավորությունից, և իմ երախտագիտությունը հայտնել Ձեր երկրի հետ լայնամասշտաբ և երկարատև համագործակցության համար: Թեև, մենք ափսոսում ենք, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 2017 թվականին փակվեց, այնուամենայնիվ, ուրախ ենք նշել, որ եւ՛ Հայաստանի, եւ ԵԱՀԿ կողմից մեծ հետաքրքրություն կա շարունակելու համագործակցությունը, որին մենք ակտիվորեն արձագանքում ենք՝ սերտ համագործակցելով ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության եւ Ձեր արտաքին գործերի նախարարության հետ: Ձեր երկիրը կարող է լիովին ապավինել մեր շարունակական աջակցությանը՝ ժողովրդավարական կառավարման, անվտանգության եւ տնտեսական բարգավաճման ամրապնդմանն ուղղված ընթացիկ բարեփոխումներում:

ԵԱՀԿ-ն շարունակում է հանձնառու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին, այդ թվում՝ Մինսկի համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի եւ նրա թիմի գործունեության միջոցով»,- ասված է Գրեմինգերի ուղերձում:

Տպել
2000 դիտում

Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը կամավորագրվել է և մեկնել Արցախ

ԱԱԾ-ն կոչ է անում հեռախոսային խոսակցությունների և կարճ հաղորդագրությունների (SMS) նկատմամբ զգուշավորություն ցուցաբերել

Մարտակերտի ուղղությամբ հակառակորդին նույնիսկ մի սանտիմետր առաջ գնալ չի հաջողվել. Սուրեն Սարումյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին կփոխանցվի կես միլիոն ԱՄՆ դոլար

Հայկական կողմը Լելե Թեփեում ադրբեջանական ուղղաթիռ է խոցել, որն ընկել է Իրանի տարածքում. ՊԲ

Մեր ոգին հանձնվել չգիտի. գլենդելահայերն ԱՄՆ իշխանություններից պահանջել են դատապարտել ադրբեջանական ագրեսիան

Հայ նախկին բարձրաստիճան զինվորականը Ադրբեջանի օգտին լրտեսություն է կատարել. ԱԱԾ բացահայտումը

Հրապարակվել են Ասկերանում խոցված ու բնակավայրը թիրախավորած ԱԹՍ-ի լուսանկարները. Արցախի ՏՇ

Ադրբեջանցի բոլոր զինվորների գրպաններում եղել են ներարկիչներ. Վահրամ Պողոսյան

ՊՆ-ն հորդորում է կամավորական խմբերին առանց համաձայնեցնելու ինքնակամ չմեկնել առաջնագիծ (տեսանյութ)

Շուշան Ստեփանյանը շուտով լավ լուր է խոստանում

Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. Վահրամ Պողոսյան

Դեն Բիլզերյանն ու ընտանիքը 250 հազար դոլար են նվիրաբերել Արցախին

Անցած գիշեր բնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել. Վահրամ Պողոսյան

Ճապոնիան կոչ է արել ԼՂ շփման գծում դադարեցնել կրակը եւ նստել բանակցային սեղանի շուրջ

Բարդ ու չերեւացող աշխատանք է տարվում բոլոր պատասխանատուների կողմից. Գ. Աբրահամյանը՝ միջազգային աշխատանքի մասին

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ. Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ. վարչապետ

ՀՀ ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսի դեպքերի նկատելի աճ. ԱՆ-ն հորդորում է չմոռանալ համավարակի մասին

Ադրբեջանում թուրքական ԱԹՍ-ները համակարգում է լիբիական փորձով թուրք գեներալը. կիպրական աղբյուր. Razminfo

Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն իր հյուսիսային սահմանին հարակից տարածքներում. ԱԳՆ