ՀՀ ազատոճայինների գլխավոր մարզիչը ԵԱ-ում մեդալներ է ակնկալում անցած տարվա մեդալակիրներից

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբենակ Կուրղինյանը Եվրոպայի 2018 թ. առաջնությունում մեդալներ է ակնկալում հատկապես անցած տարվա մեդալակիրներից: 2017 թ. Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիրներ էին դարձել Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ քաշային կարգում), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), աշխարհի առաջնությունում՝ նույն Բերիանիձեն եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կուրղինյանը նշեց, որ բոլորն էլ լավ մարզավիճակում են, բոլորն էլ ունակ են մեդալների համար պայքարել, սակայն անցած տարվա մեդալակիրներից սպասելիքները հատկապես մեծ են:

«Նախ անցած տարվա մեդալակիրներին՝ Եվրոպայի եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներին կառանձնացնեմ: Մնացածն էլ փորձառու մարզիկներ են. Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գարիկ Բարսեղյանը՝ Եվրոպայի մրցանակակիր, Վալտեր Մարգարյանը (70 կգ) նույնպես փորձառու է: Մարզպետ Գալստյանն է (86 կգ) երիտասարդ, Վարուժան Կաջոյանն է (79 կգ) առաջին անգամ մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Մնացածը բոլորն էլ մասնակցել են Եվրոպայի, աշխարհի առաջնություններին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենց առջեւ մրցաշարում լավ հանդես գալու նպատակ են դրել:

Եվրոպայի 2018 թ. առաջնությունը կայանալու է Ռուսաստանում՝ Կասպիյսկում, ապրիլի 30-ից մայիսի 6-ը: Ազատոճայինների հավաքականը մասնակցելու է ամբողջական կազմով: Հայաստանն են ներկայացնելու Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74), Վարուժան Կաջոյանը (79 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ), Լեւան Բերիանիձեն (125):

Երեկ՝ ապրիլի 12-ին, Երեւանում՝ «Օլիմպավանում», ավարտվել է նրանց երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը: Ապրիլի 21-ին նրանք կմեկնեն Վլադիկավկազ Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքն անցկացնելու: Այնտեղից էլ մայիսի 3-ին կգնան մրցավայր:

Տպել
2089 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան