Նազենի Հովհաննիսյանին դրսում հայհոյել են (տեսանյութ)

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին դրսում հայհոյել են: Նա այդ մասին զայրացած գրառում է կատարել սոցիալական ցանցերում: Պատմում է, որ գնացել է բժշկական կենտրոն՝ այցելելու ընկերուհուն, որը երեխա է ունեցել: Ծննդատան մուտքի մոտ մի տղամարդ իրեն անպարկեշտ արտահայտություն է թույլ տվել.

«Մեքենայով եկա, կայանեցի, իջա, քայլերս ուղղեցի դեպի մուտք, երբ հետեւիցս լսեցի ահավոր հայհոյանք, ու բա թե «գայիր մի հատ նկարվեինք այ քո մ..ք............» (ներողություն տհաճ մանրամասների համար ((

Չկարողացա «չլսել»: Ասում եմ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈ՞Ւ ԵՔ ձեր խոսքերի համար, գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ եք ասում, կամ ԻՆՉԻ ԵՔ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԴՈՒՔ... ԹԵ՞ ձեր «տղամարդկությունը» միայն կնոջ մեջքի հետեւից հայհոյանքով է դրսեւորվում։ Ասում եմ՝ հասկանո՞ւմ եք, որ այստեղ ԿԱՆԱՅՔ ԾՆՆԴԱԲԵՐՈՒՄ ԵՆ, ու ցավոք, նաեւ ձեզ պես վիժվածքների... (Ինձ նրանցից մեկն ասաց՝ դե լավ, լավ, գնա արդեն (իբր քանի հանգիստ ենք, վախեցնում են էլի...)...»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը:

Դերասանուհին նաեւ տեսա եւ լուսանկարահանել է այդ տղամարդու մեքենան ու հրապարակել սոցիալական ցանցերում: Սա, ըստ նրա, դաս կլինի այդ տղամարդու ու նրա նմանների համար:

«Դե ԲԱՎԱԿԱՆ Է ԷԼԻ, լռելու ճար չկա, այստեղ դնում եմ տվյալ «տղաներին»: Նրանց նկարեցի արդեն վերեւի հարկից, մեքենայի համարը, հուսալով, որ սա դաս կլինի մնացած բոլորին, ովքեր որոշեն հայհոյել, վիրավորել, ու դրանով բռնանալ որեւէ ԱՂՋԿԱ, լինի փողոցում, պատահական, տաքսու մեջ, հետիոտն, թե աշխատակից, իրենց կանանց վրա ձեռք բարձրացնող ամուսին կոչվածներից մինչեւ փողոցում իրենց գռեհկություն թույլ տվող վախկոտ կենդանիներ»,- գրել է նա:

Նազենի Հովհաննիսյանին օգնել են հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները: Նա նշում է, որ իր ասելուց հետո անմիջապես արձագանքել են:

Տպել
4977 դիտում

««Եվրատեսիլի» 8 հազար դրամ արժողությամբ տոմսը վերավաճառում են 30-50 հազար դրամով». քաղաքացիներն ահազանգում են

ԱԱ-2022. A խմբի հանդիպումներն ավարտվեցին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը․ հաստատվել է հաստիքացուցակը

Շքեղ համերգ, լեփ-լեցուն դահլիճ, պայթող ծափեր, անվերջանալի «բրավոներ». աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը Գյումրիում

Ոսկեհասկ գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվել

ՀՀ-ում այլազգիները սպասարկման ոլորտում շփվում են իրենց լեզվով, տեղի բնակչությունը դժգոհում է. ինչ է ասում «Լեզվի» օրենքը

2021-22թթ. 1 մլրդ 300 մլն դրամ է հատկացվել 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժման համար

Ռոման Ամոյանը նշանակվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն

ՀՀ վարչապետը նոր օգնական ունի․ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

90-ականներին կար մեծ սպասում. դեկտեմբերին ամանորյա ինչ ներկայացումներ կլինեն Երևանի թատրոններում

Տիգրան Արզաքանցյանը սով է կանխատեսում. նա կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ հայտնաբերել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Պայթյուն Նոր Խարբերդի տներից մեկում․ կա տուժած

Աննա Հակոբյանն այցելել է Դվինի հնավայր, Ֆրանկոֆոնիայի այգի և Նոր Կյանքի լորաբուծարան (լուսանկարներ)

Երբ դաշինքները ստեղծվում են հատուկ ընտրությունների համար, նման վերջաբան են ունենում. Թարվերդյանը՝ ԱԺ ընդդիմության մասին

66 տարի առաջ այս օրն իր առաջին քայլն արեց Հանրային հեռուստաընկերությունը․ ՀՀ նախագահը ուղերձ է հղել

Հայ-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը. Ռիքեր

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը 3 պատգամավորի՝ մանդատները վայր դնելու դիմումների վերաբերյալ

Հայաստանը ձգտում է խաղաղության և բարի դրացիական հարաբերությունների հաստատման իր բոլոր հարևանների հետ․ ՀՀ նախագահ

Տեսչական մարմինների աշխատանքի որակի արդյունավետության բարձրացումը ՀՀ վարչապետի աշխատակազմի համար առաջնահերթություն է

ՀՀ վարչապետին զեկուցվել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքի մասին

Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը դատավարական օրենսդրության կատարելագործման գործում

Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց կատարած ապօրինություններ․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ մահացած պտղով, մի քանի անգամ սրտի կանգ է գրանցվել․ «Շենգավիթ» ԲԿ-ի պարզաբանումը

Աննա Հակոբյանն այցելել է Արարատի մարզ (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի եղբոր՝ Արմեն Փաշինյանի վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

BUGGY-ն՝ պայծառ գաղափարի խորհրդանիշ․ Գյումրու ՏՏԿ-ի ինժեներական դպրոցի սաները մեքենա են ստեղծել (լուսանկարներ)

Բագրատաշենով և Գոգավանով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները կիրականացվեն նաև Երևանում

ԶՈՒ ԳՇ պետը նախաձեռնել է զորամիավորումների, միավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ

Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)

Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական անվանումների օգտագործումը իրավաբանորեն արդարացված է. Մարուքյան

Հայաստանին փոխանցված 13 մարմինն անճանաչելի է, նույնականացման գործընթացը սկսվել է. ՔԿ

Ընդունված է գործընկերներին ֆուտբոլ դիտելու հրավեր ուղարկելը. ԱԺ նախագահի խոսնակը՝ Ալեն Սիմոնյանի Կատար մեկնելու մասին

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը

Նիկոլ Փաշինյանի՝ վրաերթի ենթարկված եղբոր վիճակը լավ է. նա լուրջ վնասվածքներ չի ստացել

Դեկտեմբերի 3-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

ԱԺ խորհրդարանականները քննարկել են «Կենսաբանական և տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ նախագիծը

Ջրի սակագինը մոտ 9 դրամով կբարձրանա. մինչև 2024 թվականը կսուբսիդավորի կառավարությունը