Գեղաքարի դպրոցում ընդամենը մեկ աշակերտ կա. նա չի աշխատում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) վերջերս հրապարակած տարեկան հաղորդման մեջ անդրադարձել էր հանրակրթությունից դուրս մնացած երեխաների խնդրին՝ արձանագրելով, որ համակարգային առումով այն շարունակում է մնալ չլուծված:

ՄԻՊ-ը հղում էր արել ազգային վիճակագրական ծառայության տվյալներին եւ նշել, որ 2016-2017 ուսումնական տարվա սկզբին Հայաստանում հանրակրթությունից դուրս է մնացել 260 երեխա: ««Երեխաների կարծիքով...» համազգային հարցման համաձայն՝ վաղ տարիքում աշխատելը երեխաների կրթության խոչընդոտներից մեկն է: Այն առավել տարածված է գյուղական եւ հեռավոր բնակավայրերում, ինչի մասին են վկայում նաեւ այն հարցվածները, որոնք նշել են, որ Հայաստանի որոշ մարզերում (ինչպիսիք են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերը) մեծ է այնպիսի երեխաների թիվը, ովքեր բացակայել են դպրոցից աշխատանքում ներգրավված լինելու պատճառով: Աշխատանքում ներգրավված լինելու պատճառով դպրոց հաճախել չկարողացող աշակերտների աﬔնաﬔծ տոկոսները գրանցվել են Գեղարքունիքի (26%), Տավուշի (19%) եւ Վայոց Ձորի (15%) մարզերում»,- մասնավորապես նշվում էր Պաշտպանի հաղորդման մեջ:

Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ մարզում առհասարակ չկան: Այդպիսիք, ըստ նրա, չեն եղել նաեւ առնվազն նախորդ մի քանի տարիներին: «Հանրակրթությունից դուրս մնացած ասելով՝ մենք հասկանում ենք, որ դպրոցահասակ երեխաները դպրոց չեն հաճախում, ուսումից դուրս են մնում: Համայնքների ղեկավարներից եւ դպրոցներից մեր հավաքագրած տվյալների համաձայն, մարզում չունենք հանրակրթությունից դուրս մնացած երեխա: Ինչ վերաբերում է ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ նշված 26 տոկոսին, խոսքը բացակայությունների մասին է: Բերքահավաքի ժամանակ աշակերտները հնարավոր է մի քանի օր օգնեն իրենց ծնողներին: Դա չի նշանակում, թե ընդհանրապես կրթությունից դուրս են մնում»,- ասաց Կարեն Զազյանը:

Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը նկատեց, որ խնդիր ունեն հետեւելու, որպեսզի հաջորդ տարի հանրակրթությունից դուրս մնալու դեպքեր չլինեն: Բանն այն է, որ ընթացիկ 2017 թվականից 12-ամյա կրթությունը դարձել է պարտադիր եւ հիմնական դպրոցը՝ 9-րդ դասարանն ավարտող երեխաները պետք է ուսումն անպայման շարունակեն կա՛մ ավագ դպրոցում, կա՛մ քոլեջում եւ ուսումնարանում: «Մեր ամենօրյա ուշադրությունը պետք է լինի, ուսումնական տարին ավարտվելուց հետո բոլոր 9-րդ դասարան ավարտած երեխաների հաշվառումը կիրականացնենք, որպեսզի թեկուզ մեկ աշակերտ չմնա հանրակրթությունից դուրս»,- ասաց վարչության պետը:

Գեղարքունքի մարզի տարբեր համայնքներից նույնպես մեր հարցմանն ի պատասխան հավաստիացրին, որ կրթությունից դուրս մնացած երեխաներ գյուղում չկան: Թեպետ որոշ դեպքերում նշվեց, որ կան երբեմն աշխատող ու դասերից բացակայող աշակերտներ:

«Կարող է դպրոցահասակ երեխան ամիսը մեկ անգամ մի փայտ վերցնի, տասը գառ տանի դաշտում արածեցնի, կարող է երկու-երեք ժամ բացակայի դասից կամ առավելագույնը մեկ օր, բայց որ դա մշտական բնույթ կրի, այդպիսի բան չկա: Մեր հայ ազգը կրթություն սիրող ազգ է»,- ասաց Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը: Իսկ ընդհանրապես, ըստ նրա, դպրոցահասակ երեխաները դասերից հետո օգնում են ծնողներին գյուղատնտեսական աշխատանքներում, եւ դա միշտ է այդպես եղել:

Ծակքարի գյուղապետարանից ասացին, որ եթե դպրոցահասակ երեխաները նախկինում վարձու աշխատանք էին կատարում, այս տարի հրաժարվում են: Բայց այդ աշխատանքները, մեր զրուցակցի պնդմամբ, միշտ եղել են դասերից հետո: «Հիմա թեթեւ գործ որ լինում է, չեն գալիս: Առաջ չէին հրաժարվում: Մի հազար-երկու հազար դրամ էին աշխատում, հեռախոսի լիցքավորման, ինտերնետի փող էին անում: Հիմա նույնիսկ մեծահասակներից չկան, էլ էդպիսի աշխատանք չեն անում»,- պատասխանեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ արտագնա աշխատանքի մեկնողներն այժմ ավելի մեծ քանակ են կազմում: «Դպրոցում էլ դրվածքը խիստ է, դասերի հաշվին աշխատել թույլ չեն տա»,- ասաց գյուղապետարանի աշխատակիցը:

Իսկ օրինակ Գեղաքար գյուղի դպրոցում սովորում է ընդամենը մեկ աշակերտ: Գյուղապետ Կարինե Մարտիրոսյանն ասաց, որ այդ տղան սովորում է միջին դասարաններից մեկում եւ չի աշխատում:

Հ.Գ. Չնայած կրթությունից դուրս մնացած երեխաների վերոնշյալ 260 թվին՝ ՄԻՊ-ն այս էլ որերորդ անգամ արձանագրում է, որ այդպիսի երեխաներին հետեւելու եւ ուղղորդելու գործող համակարգ գոյություն չունի: Ասել է թե՝ նշված ցուցանիշը կարող է շատ հեռու լինել իրականությունից: Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ հերթական անգամ փաստում է, որ «կրթությունից դուրս մնացած երեխա» հասկացությունն օրենսդրորեն սահմանված չէ եւ ուշադրություն հրավիրում դրա անհրաժեշտության վրա:

Տպել
4686 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)