Եղել է, որ հայ պաշտոնյաները դիմել են՝ յութուբից նյութ վերացնելու համար եւ մերժվել են

18/04/2018 schedule16:47

Երեկ երեկոյան արգելափակվել են Factor.am եւ Armlur.am լրատվական կայքերի յութուբյան ալիքները: Armlur.am-ից մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ իրենց էլեկտրոնային հասցեին երեկոյան ժամը 01:30-ին նամակ է ստացվել, որ յութուբյան էջը արգելափակվել է «Spam» տարածելու համար: Armlur.am-ից պնդում են, որ իրենք օգտագործել են բացառապես իրենց տեսանյութերը` հեղինակային իրավունքներ չեն խախտել: Armlur-ի յութուբյան ալիքը ունեցել է 40 հազար հետեւորդ եւ 68 հազար տեսանյութ:

Factor.am-ից նույնպես նշեցին, որ երեկ երեկոյան է փակվել իրենց յութուբյան ալիքը: Factor.am-ի գլխավոր խմբագիր Արեւիկ Սահակյանը կարծում է, որ շատ տարօրինակ շրջանում այս ամենը տեղի ունեցավ, իրենց կողմից պարբերաբար հետաքննական նյութեր են եղել, վերջին շրջանում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների հետ կապված փաստաքննական շարքեր են եղել: Factor.am-ի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, որ ալիքը արգելափակված է, իսկ պատճառ չի նշվել:

Կայքի խմբագիրը նշեց, որ նախկինում եղել են դեպքեր, երբ իրենց պատրաստած կոնկրետ նյութերն են արգելափակել, իսկ ալիքն առաջին անգամ է արգելափակվում: Առաջին անգամ եղել է մի հանրահավաքի ժամանակ, երբ երաժշտություն է միացված եղել, յութուբը դա հեղինակային իրավունքի խախտում է համարել եւ տեսանյութը արգելափակվել է: Սակայն Factor.am-ը դիմել է յութուբին՝ տեղեկացնելով, որ դա եղել է հանրահավաքի ժամանակ միացված երգ, եւ տեսանյութը նորից վերականգնել են: Մյուս դեպքում էլ եղել է Հաց Բերողի մահվան առիթով իրենց պատրաստած փոքրիկ ֆիլմը: Յութուբն արգելափակել է այն՝ կրկին համարելով հեղինակային իրավունքի խախտում: Ավելի ուշ այս ֆիլմը եւս վերականգնվել է, քանի որ Եղիշե Պետրոսյանը բացատրել է, որ Հաց Բերողի մասին իր հեղինակած երգն իր գիտությամբ է կայնքն օգտագործել: 

Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միայն «Spam» տարածելը չէ, այնտեղ կա մի կետ, որի մեջ մտնում են սպամ, խարդախություններ, մանիպուլյացիաներ, նաեւ թրաֆիկ (տեղեկատվական հոսք) գնելը: Մարտիրոսյանը նշեց, որ շատ հաճախ լինում է, որ սխալմամբ են արգելափակում յութուբյան ալիքները, քանի որ դրան շատ հաճախ հետեւում են ռոբոտները, եւ իրենց ալգորիթմը կարող է սխալներ տալ, արգելափակում են, հետո նորից բացում են: Մյուս խնդիրը կարող է լինել այն, որ յութուբյան ալիքները շատ հաճախ տալիս են այլ անձանց ղեկավարության, այնտեղ էլ կարող է այդ վտանգը լինել, եւ այդ այլ անձը նույնպես օգտագործում է այդպիսի մեթոդներ:

Հարցին՝ հնարավո՞ր չէ, որ հայաստանյան ինչ-որ կառույցներից դիմած լինեն, որպեսզի որպես հակաքարոզչություն արգելափակեն այդ ալիքները, Մարտիրոսյանը պատասխանեց, որ գուգլը եւ յութուբը, երբեւէ նմանատիպ բան չեն անի, եւ եթե քաղաքական ինչ-որ բան է լինում, նրանք մերժում են: «Եղել են դեպքեր, որ Հայաստանից պաշտոնյաներ են դիմել՝ յութուբից ինչ-որ նյութեր վերացնելու համար, բայց յութուբը մերժել է: Եղել է դեպք, որ մի նյութում ոստիկանության ալիքից մի փոքրիկ կտոր էին օգտագործել, ինչը հեղինակային իրավունքի խախտում է եղել, եւ արգելափակվել է տեսանյութը»,- նշեց Մարտիրոսյանը:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 12-ի համարում:

Տպել
2820 դիտում

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը