Մտքով տուն՝ դեպի Բաղրամյան 26

12/04/2018 schedule18:10

Հանրային հեռուստաալիքով ցուցադրվեց Սերժ Սարգսյանին նվիրված մի ֆիլմ: Ֆիլմը սկսվում է նրանով, թե ինչպես է նա դուրս գալիս այն տանից, որը անցած շաբաթ կառավարությունը նվիրեց իրեն եւ ավարտվում նրանով, թե ինչպես նա հասնում Բաղրամյան 26-ի այլեւս նախկին նախագահական նստավայր: Ու ֆիլմի անունն է «Մտքով տուն»: Բայց էականն, անշուշտ, դա չէ:

Ֆիլմի վերջում Սերժ Սարգսյանի մենախոսությունն է: «... Ինչպես ենք պատկերացնում օրինակ Արցախի խնդրի լուծումը առանց տնտեսապես ուժեղ Հայաստանի: Անհնար է: Ինչպես ենք պատկերացնում Արցախի խնդրի լուծումը առանց էս դեմոգրաֆիական պրոբլեմը լուծելու: Բարդ է...»,- ասում է Սերժ Սարգսյանը: Ամենասազական արձագանքը, որ կարելի է անել այս արտահայտություններին, նույնպես Սերժ Սարգսյանի հեղինակածն է՝ «Իյա, իրո՞ք»: 

Ի՞նչ ենք հասկանում, երբ ասում ենք «տնտեսապես ուժեղ Հայաստան»: Տնտեսապես ուժեղ Հայաստանը առաջին հերթին տնտեսապես ուժեղ տնտեսվարողներն են: Որքան շատ են նրանք, այնքան տնտեսապես ուժեղ է Հայաստանը: Այլ կերպ ասած, խոսքը հավասար մրցակցության մասին է: Եվ ընդհանրապես, տնտեսապես ուժեղ են այն երկրները, որտեղ տնտեսվարողների համար իրոք հավասար պայմաններ են ստեղծված եւ նրանք մշտապես մրցակցում են միմյանց հետ: Սա աքսիոմա է եւ ապացուցման կարիք չունի:

Իսկ թե ինչ է հասկանում Սերժ Սարգսյանը «տնտեսապես ուժեղ Հայաստան» ասելով, այնքան էլ հասկանալի չէ: Օրինակ, մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը մեկնել էր Պրահա եւ այցի շրջանակներում հանդիպել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ ներկաներից մեկը՝ Արսեն անունով գործարար, Սերժ Սարգսյանին հարց էր ուղղել, թե ինչո՞ւ է Հայաստանում մի հոգի ներկրում շաքար: Սերժ Սարգսյանի պատասխանը ուղղակի ցնցող է եղել: «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»,- ասել է Սերժ Սարգսյանը բավականին ջղայնացած: Ընդ որում, այս երկխոսությունը եղել է, այսպես ասենք, մտերմիկ՝ ոչ պաշտոնական մթնոլորտում: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը մրցակցության մասին իր պատկերացումները անկեղծ է ներկայացրել: Եվ ուրեմն Սերժ Սարգսյանի՝ «տնտեսապես ուժեղ Հայաստանի» մասին պատկերացումներով «մի փոքր երկրում» մի հոգի պետք է շաքար ներկրի: Մի հոգի էլ՝ կարագ: Մի հոգի՝ միս, եւս մեկը՝ ձեթ...: 

Տնտեսության կառավարման սերժսարգսյանական մոդելն է սա, որը բարեբախտաբար 100 տոկոսով չէ, որ իրականանում է: Հաճախ հայտնվում են տնտեսվարողներ, որոնք փորձում են ինչ-որ «անցքեր» գտնել այդ «ամրոցի» պատերի մեջ եւ մերթ ընդ մերթ խախտում են այդ սխեման: Բայց բովանդակային առումով դա ոչինչ չի փոխում: Հայաստանի տնտեսությունը չափազանց կենտրոնացած է: Համաշխարհային բանկի փորձագետների եզրակացությամբ՝ Հայաստանը ամենամոնոպոլիզացված տնտեսությունն ունի տարածաշրջանում: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ տնտեսության այդ կառուցվածքը առաջիկայում չի փոխվելու: Տնտեսությունը շարունակելու է կենտրոնացված մնալ մի քանի խմբավորումների ձեռքում, ինչը երաշխիք է, որ տնտեսապես ուժեղ Հայաստան առաջիկայում չի լինելու: Ու «Ինչպես ենք պատկերացնում, օրինակ, Արցախի խնդրի լուծումը առանց տնտեսապես ուժեղ Հայաստանի» հարցի պատասխանը մնում է առկախված: Սերժ Սարգսյանի ինքնապատասխանը, թե «անհնար է», թերեւս շատ մոտ է իրականությանը:

«Ինչպես ենք պատկերացնում Արցախի խնդրի լուծումը առանց էս դեմոգրաֆիական պրոբլեմը լուծելու» հարցը ավելի հետաքրքրիր է: Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը որեւէ «դեմոգրաֆիկ պրոբլեմ» չէր տեսնում: Ավելին, դեմոգրաֆիական պրոբլեմներ տեսնողներին ու այդ մասին բարձրաձայնողներին նա հրապարակավ գամում էր անարգանքի սյունին: Այսպես. 2011 թվականի հուլիսի 20-ին Սերժ Սարգսյանը իր մոտ խորհրդակցություն էր հրավիրել միգրացիոն քաղաքականության հարցերով: Խորհրդակցության մասնակից պաշտոնյաներին նա հորդորում էր պատասխանել արտագաղթի ցուցանիշների մասին ահազանգող քաղաքական գործիչներին, լրագրողներին, որոնք ասում էին, որ ամեն տարի Հայաստանից անվերադարձ հեռանում է միջինը 40-45 հազար հայաստանցի: 

«Օրինակ, ոչ ոք չհայտարարեց, որ եթե առաջին չորս ամիսներին Հայաստանից մեկնողների եւ Հայաստան վերադարձողների թվաքանակի տարբերությունը կազմել է անընդհատ կրկնվող 45 հազարը, կամ ինչպես ոմանք են ասում՝ Հայաստանը լքել է 45 հազար մարդ, ապա եթե որեւէ մեկը նեղություն կրեր դիտարկել այս ցուցանիշի դինամիկան ամսական կամ եռամսյակային կտրվածքներով, ապա կարող էր հեշտությամբ նկատել, որ այս տարի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն հակառակ պատկերը կլինի, եւ Հայաստան վերադարձողների ու Հայաստանից մեկնածների տարբերությունը կգերազանցի 40 հազարը, կամ, այսպես ասած, Հայաստանը լքածներից 40 հազարը կվերադառնա: Չեմ կարծում, թե այն ժամանակ որեւէ մեկը կանգնելու է եւ ասելու. «Կներեք, տարեսկզբին ես սխալ վերլուծություն եմ կատարել»,- ջղայնացած ասում էր Սերժ Սարգսյանը:

Այսինքն, նրա համոզմամբ, ամեն տարի գնացածներից մի 5 հազար մարդ է, որ չի վերադառնում: Այսինքն, «էս դեմոգրաֆիական պրոբլեմի» գիտակցում չի եղել: Դրանից տարիներ անց միայն Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ժողովրդագրական վիճակը լուրջ է, որ պետք է ներգաղթ կազմակերպվի, որ պետք է 2040 թվականին ունենանք 4 միլիոն բնակչություն եւ այլն: Բայց հայտարարությունն ու ցանկությունը մի բան է, եւ բոլորովին այլ բան, թե ինչ է արվում «էս դեմոգրաֆիական պրոբլեմը» լուծելու համար: Ոչինչ չի արվել, ու ամեն ինչ խոսում է այն մասին, որ առաջիկայում էլ չի արվելու: Ուստի Սերժ Սարգսյանի՝ իր իսկ հարցին տված պատասխանի հետ կարելի է համաձայնել. «Դժվար է»: Մի խոսքով՝ «Մտքով տուն»՝ դեպի Բաղրամյան 26:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 10-ի համարում:

Տպել
3303 դիտում

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում