Բոտուլիզմ ախտորոշմամբ «Գյումրի» բ/կ տեղափոխված կնոջ վիճակը կայուն ծանր է

Ապրիլի 7-ից Շիրակի մարզի Բենիամին համայնքից բոտուլիզմ ախտորոշմամբ Գյումրի տեղափոխված Հովհաննիսյանները դեռ հիվանդանոցում են: «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 1964 թվականին ծնված Կարինե Մելքոնյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Ընտանիքի հարսը՝ Թեհմինեն, եւ նրա ամուսնու եղբայրը՝ Արթուր Հովհաննիսյանը, բուժվում են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոցում: Նրանք պալատում են, առողջական վիճակները գնահատվում է բավարար:Հովհանիսյանները հիվանդանոցում են հայտնվել տնային պայմաններում իրենց պահածոյացրած իմամ բայալդին  ուտելուց հետո: Պահածոյացված սմբուկը կերել են ապրիլի 5-ին, սակայն ապրիլի 7-ին են երեւան եկել բոտուլիզմով վարակվելու ախտանիշերը: Առաջինը վատացել է Թեհմինայի սկեսուրը՝ Կարինեն: Ապրիլի 7-ին, ժամը 22:30-ին սուր տոքսիկ ինֆեկցա, բոտուլիզմ ախտորոշմամբ տեղափոխվել «Գյումրի» բ/կ-ի վերակենդանացման բաժանմունք: Ընդունման պահից, ըստ կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, արագ կիրառվել են ակտիվ թունազերծման բոլոր մեթոդները, նաեւ ներարակվել է հակաբոտուլինային շիճուկներ: Տուժածն ունի գիտակցություն, սակայն դրա բացակայությունը չէ, որ որոշելու է հիվանդության ախտահարման աստիճանը:

«Ամսու 7-ին մաման իրան վատ զգաց, մտածեցինք, որ մրսածություն է, որովհետեւ սրտթափոց ուներ: Ու ամսու 7-ին իրկըվան վատըցավ, կանչեցինք շտապօգնություն, որովհետեւ վատ կտեսնիր, շնչառությունը փակվեց: Շտապօգնությունը եկավ, ճնշումը չափեց, սրսկեց: Անցավ մե 20 րոպե, չդզվեց: Անընդհատ խեղդվում էր: Մենք էլ տեղափոխեցինք Գյումրի կենտրոն»,-պատմեց Արթուր Հովհաննիսյանը: Երբ հիվանդանոցում կնոջ մոտ բոտուլիզմ է հայտնաբերվել, անալիզներ են վերցվել նաեւ ընտանիքի այն անդամներից, ովքեր օգտվել են պահածոյից: Ստուգման արդյունքում բոտուլիզմի ցուպիկներ են հայտնաբերվել հարս ու տեգր Հովհաննիսյանների մոտ եւս: «Ես կոկորդի չորություն ունեի, ու աչքերս վատ կտեսնեին: Թույլ էի: Բայց չէի մտածե, որ սպես բան կեղնի»,-ասում է Արթուր Հովհաննիսյանը:

Պահածոյից ձմռան ընթացքում էլի են կերել: Ամռանը հարս ու սկեսուր միասին են այն պատրաստել: Տարան բացելիս էլ անսովոր ոչինչ չեն նկատել, սովորականի նման լավ բույր է ունեցել: «Ես համ ամսի 5-ին էի կերել, համ էլ ամսի 7-ին եմ կերել, ցերեկը, տեկորս առաջարկեցի, չուզեց, բայց ես կերա: Հետո որ ասեմ, շատ գանգատներ ունեցա, չէ, մենակ բերանի դառնություն»,-պատմում է ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող Թեհմինեն: Պահածոյից, բարեբախտաբար, չեն օգտվել միայն Հովհաննիսյանների հղի հարսն ու Թեհմինեի երեխաները: Փոքրիկները չեն սիրում, հղին չի ցանկացել:

Տպել
2232 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին