Սերժ և Արմեն Սարգսյանների վարվելաձևերի տարբերությունը իրենց շրջապատներից է գալիս. Բաբայան

Այսօր Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային ներկա մշակութային գործիչների թվում էր նաև Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: «ՀԺ»-ի հետ զրույցում Բաբայանն ասաց, որ առաջին անգամ էր ներկա գտնվում նման իրադարձության եւ առանձնացրեց իր համար հաճելի մի փաստ, որ նախագահի կողմից երդմնակալությունը շատ կարճ էր ու բովանդակալից, դուր եկավ եւ այն, որ Արմեն Սարգսյանը իր խոսքում նշեց նախորդ երեք նախագահների անունները, ըստ Ռուբեն Բաբայանի՝ դա որոշակի մշակույթ է, որը պետք է զարգացնել:

«Կարծում եմ՝ իր անձնական օրինակը որոշակի ձևով կարող է փոխարինել այլ լծակների սակավությանը, որը կա իրականում: Բոլոր դեպքերում յուրաքանչյուր ղեկավարի օրինակը, կեցվածքը, բարեկրթությունը, զարգացվածությունն ու ինտելեկտը մեծ նշանակություն ունի»,-ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ տեսախցիկները ֆիքսել էին՝ Արմեն Սարգսյանի ելույթի ընթացքում ռեժիսորը քնած էր՝ Ռուբեն Բաբայանը նշեց, որ սովորություն ունի մի 10 վայրկյանով քուն մտնելու, անգամ ամենահետաքրքիր ներկայացումը դիտելու ժամանակ՝ դա իրենից անկախ է լինում. «Ես միշտ վազվզոցի մեջ եմ, սովոր չեմ երկար նստել, երբ նման իրավիճակում եմ հայտնվում, մի պահ աչքս կպցնում եմ, հետո առույգ ձևով կարողանում եմ հետևել մնացածին»,-ասաց նա եւ հավելեց, որ դա ոչ մի կապ չի ունեցել արարողության հետաքրքիր կամ ձանձրալի լինելու հետ:

Մեր հարցին՝ ինչ ակնկալիքներ ունի Արմեն Սարգսյանի նախագահությունից եւ կլինի՞ արդյոք որևէ դրական փոփոխություն, Ռուբեն Բաբայանն ասաց, որ նախ ցանկանում է ինքն ինչ-որ բան փոխել իր շրջապատում, իսկ ընդհանուր առմամբ լավատեսորեն է տրամադրված: Ընդգծեց նաև, որ պետք է փորձենք ինքներս ինչ-որ բան փոխել: «Ես քաղաքական գործիչ չեմ, ուստի շատ ավելի մեծ փոփոխություններ կապում եմ ներքին՝ հասարակության փոփոխության հետ, քան թե երկրի գլուխ կանգնած ինչ-որ մեկի»,-ասաց նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախագահած տարիների դրական եւ բացասական կողմերին, նշեց, որ այս տասը տարիների ընթացքում դրական էր այն, որ Սերժ Սարգսյանի «շնորհիվ» հասարակությունը դարձավ ավելի ադեկվատ: Ինչ վերաբերում է կոռուպցիային կամ դատական համակարգի անկախությանը՝ ընդգծեց, որ չի կարծում, թե այդտեղ առաջընթաց կա: 

Վերջին երկու տարիների նոր կառավարության գործունեության մասին խոսելով, Բաբայանն ասաց, որ նշվող 7 տոկոսանոց աճը ոչ իր թատրոնի վրա է զգում, ոչ էլ իր ընտանիքի: «Աղքատության մակարդակը, թոշակառուների վիճակը ողբալի է, իսկ կայացած երկիրը միայն նրանով են որոշում, թե տվյալ երկրում ինչպես են վերաբերվում երեխաներին եւ մեծահասակներին»,-ասաց Ռուբեն Բաբայանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի եւ Արմեն Սարգսյանի տարբերությունների մասին՝ առանձնացրեց իր կարծիքով մի կարևոր փաստ. «Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանի վարվելաձևի մեջ մեծ նշանակություն ունի իր շրջապատը, իսկ Սերժ Սարգսյանի շրջապատն իրեն պահում է սովետական մտածողության եւ վարվեցողության սկզբունքներից ելնելով, «շեֆ ջան, ցավդ տանեմ, դու ոնց ասես՝ էդ ձևով կանենք»-ով, ինչը շատ հարցերում խանգարում է»,-ասաց ռեժիսորը:

Վերջինս ընդգծեց, որ Արմեն Սարգսյանի մոտ բարեբախտաբար դա չի նկատվում կամ դե՛ռ չի նկատվում: Ռուբեն Բաբայանի բնորոշմամբ՝ Հայաստանում առաջին հերթին պետք է վերացնել «շեֆի» հանդեպ այդ սխալ մոտեցումը, որ երիտասարդներին չխանգարի զարգանալ, քանի որ երբ իրենք տեսնում են, որ բացի մասնագիտական որակ ապահովելուց օղակների ղեկավարներ եւ պատգամավորներ են դառնում նրանք, ովքեր ինքնուրույն կարծիք չունեն եւ առաջնորդվում են «շեֆի» կարծիքով, պնակալեզությամբ ու քծնող վարքով, դա հանգեցնում է ծայրահեղ վատ հետևանքների: Ըստ Բաբայանի՝ Հայաստանում առաջին հերթին ինքնուրույն մտածող անհատների կարիք կա:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
4822 դիտում

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել