Հայաստանը վերաարտահանում է դեպի ՌԴ թուրքական լոլի՞կ. Ռուսաստանը կասկածում եւ ստուգում է

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» գերատեսչությունը կասկածում է, որ Հայաստանը դեպի ՌԴ է վերաարտահանում թուրքական լոլիկն: Ըստ այդմ, գերատեսչությունն ապրիլի 11-ից ստուգումներ կիրականացնի հայկական ձեռնարկություններում:

Այս մասին հայտնում են «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունից ու նշում, որ Հայաստանում «բարենպաստ իրավիճակ է ստեղծվել թուրքական լոլիկը հանրապետության տարածքում արտադրվածի անվան տակ արտահանելու համար»:

Նշվում է, որ խնդիրը ապրիլի 6-ին քննարկվել է «Ռոսսելխոզնադզորի» բանակցություններում ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության փոխղեկավար Եղիշե Մարգարյանի հետ:

Ռուսական «Կոմերսանտը» հիշեցնում է, որ Հայաստանից ռուսական շուկա լոլիկ է արտահանում հիմնականում 2 ընկերություն «Սպայկա» ՍՊԸ-ն եւ «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, որոնք ունեն ինչպես սեփական արտադրությունը, այնպես էլ լոլիկ են մթերում այլ արտադրողներից: «Սակայն վերջին 6 օրում վերոնշյալ կազմակերպությունները ՌԴ են ներկրել գրեթե 2000 տոննա լոլիկ: Արտադրության ծավալների աճն ու դեպի ՌԴ առաքումների ինտենսիվությունը վկայում են թուրքական լոլիկի հնարավոր վերաարտահանման մասին»,-հայտարարել է ռուսական գերատեսչությունը, գրում է թերթը:

Իրավիճակը պարզաբանելու նպատակով «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմից տեղեկություններ է պահանջել երկրում լոլիկ արտադրողների մասին, ինչպես նաեւ 2018-ին աճեցման ծավալների եւ արտադրման վայրերի մասին: Եղիշե Մարգարյանը խոստացել է անհրաժեշտ տվյալները ներկայացնել ապրիլի 10-ին:

Հիշեցնենք, որ նմանատիպ մեղադրանքներով «Ռոսսելխոզնադզորը» հանդես էր եկել նաեւ 2016-ին:

Ըստ «Սպայկա» ընկերության տվյալների, 2016-2017թթ. ջերմոցային լոլիկի արտահանումը Հայաստանից հասել է տարեկան 30.000 տոննայի:

Պանրամենիան լրատվականը հիշեցնում է, որ 2017-ի նոյեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է մրցակցել ռուսական շուկայում այժմ իշխող լոլիկի մատակարարների հետ եւ նույնիսկ «նեղել» նրանց: 2018-ի մարտին Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 32 մլն դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրել «Սպայկա» ընկերության հետ: Վարկի նպատակն է օժանդակել ընկերությանը ջերմոցային գործառնությունների ընդլայնման եւ արտահանման ծավալների ընդլայնման գործում: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում 30 հեկտար զբաղեցնող, կլիմայական պայմանների վերահսկմամբ ջերմոցներում լոլիկի եւ բուլղարական պղպեղի տարեկան արտադրությունը կհասնի 10 միլիոն կգ եւ 2 միլիոն կգ համապատասխանաբար:

Տպել
9780 դիտում

Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են

Նախնական տվյալներով՝ թուրքերի հարձակումից Ֆրանսիայում տուժել է 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա․ ականատես (տեսանյութ)

Հայաստանի ԶՈՒ-ի կողմից Բարդա քաղաքին հարվածելու մասին հայտարարությունները կեղծ են. Շ. Ստեփանյան

Իմ անունից կեղծ լուրեր են տարածվում Արցախի քաղաքների մասին. Արծրուն Հովհաննիսյան

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին

«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին

13-ամյա Ադելիա Պետրոսյանի հաղթանակը «Արցախի» հնչյունների ներքո (տեսանյութ)

Պահեստազորի պարապմունքները շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Հրապարակվել է հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված եւս 59 զինծառայողի անուն

«Սմերչ» կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին. տուժածներ չկան. ԱԻՊԾ

«Սմերչ»-ով հրետակոծվում է Շուշին. խաղաղ բնակչության շրջանում կա 1 զոհ, 2 վիրավոր

Համազգային հանգանակության աշխարհագրությունը. որ երկրներից են ամենից շատ փոխանցումներ արվել

Արցախի երեխաները՝ տուն վերադառնալու սպասումով (լուսանկարներ)

1 օրում հանրապետությունում գրանցվել է հանցագործության 23 դեպք

Հոկտեմբերի 27-ից կազմակերպվում է ՀՀ-ում ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների, թաղման նպաստների գործընթացը

Թուրքերը մուրճով հարձակվել են Ֆրանսիայում խաղաղ ցույց անող հայերի վրա․ կա մեկ վիրավոր (տեսանյութ)

Կամավորագրվելու համար Վահե Դանիելյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պարտականությունների կատարումից

Ջալալ Հարությունյանի վիճակը նորմալ է, ապաքինման փուլում է․ Վահրամ Պողոսյան

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամ մի խումբ անդամներ պահանջում են ադրբեջանական ագրեսիայի դատապարտում

Կորոնավիրուսի ցուցանիշները շարունակում են աճել. հաստատվել է 2241 նոր դեպք, գրանցվել՝ 21 նոր մահ