Կարծում են՝ ՀՀ-ում պատերազմ է, կտեսնեն, որ խաղաղ է. մարզիչը ՀՀ-ում սուսերամարտի ԵԱ-ի մասին

ՀՀ սուսերամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանը Հայաստանում կայանալիք սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների 2018 թ. առաջնությունը կարեւորում է ոչ միայն մարզական առումով: Ապրիլի 14-19 Երեւանում կայանալիք մրցաշարին մասնակցելու 32 երկրի, այդ թվում՝ ՀՀ-ի 290 մարզիկ (60 թիմով): Այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնագետն ընդգծեց, որ սա հիանալի հնարավորություն է, որ եվրոպացիներն ավելի լավ ծանոթանան Հայաստանին:

«Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը ձեռք է բերվել մեր ֆեդերացիայի ջանքերի շնորհիվ: Եվրոպայում ժողով է եղել, դրված է եղել Իսրայելի եւ Հայաստանի թեկնածությունը: 44 երկրներից 34-ը քվեարկել է ՀՀ օգտին: Շատերը մեծ ուրախությամբ են գալու, մեծ ցանկություն ունեն գալու, մասնակցելու եւ ՀՀ-ն տեսնելու: Նրանց մոտ տպավորություն է, թե այստեղ պատերազմական դրություն է, աղոտ պատկերացումներ ունեն, բայց հիմա թող գան, տեսնեն, որ Հայաստանում ամեն ինչ խաղաղ է»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանին՝ մրցաշարը Երեւան բերելու համար:

Առաջնությունը համընկնելու է ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի 25-ամյակին: Հայաստանից մասնակցելու է 15 մարզիկ: Անհատական պայքարում ՀՀ-ն ներկայացուցիչներ է ունենալու ճկասուսեր եւ խոցասուսեր ձեւերում (ե՛ւ տղաներ, ե՛ւ աղջիկներ), թիմային պայքարում ճկասուսերում կլինի միայն տղաների թիմ, խոցասուսերում՝ ե՛ւ տղաների, ե՛ւ աղջիկների թիմ: Մինչեւ մրցումները հավաքականն ընդլայնված կազմով ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում:

«Վատ չենք պատրաստված, բայց սպորտ է, գլուխ չգովենք: Ամեն դեպքում կանենք հնարավորը, որպեսզի պատվով դուրս գանք այս գեղեցիկ ստուգատեսից»,- ասաց Նավասարդյանը:

Սուսերամարտի Հայաստանի հավաքականի հիմնական առաջատարներն են Էմմա Պողոսովան (խոցասուսեր), Մայքլ Հովհաննիսյանը եւ Էդուարդ Օվիկյանը (ճկասուսեր): Օվիկյանը բարդ պայքար է սպասում: Թեեւ ասում են, որ տանը պատերն էլ են օգնում, սակայն նա վստահ է, որ իրենց համար հեշտ չի լինելու:

«Հայ մարզիկների համար մեծ պատասխանատվություն է, քանի որ անցկացվելու է մեր հողի վրա: Ճիշտ է՝ պատերն օգնում են, բայց միեւնույն է՝ շատ դժվար է լինելու: Մինչեւ 23 տարեկանների առաջնությունն ամենաբարդն է, քանի որ հենց այդ տարիքում է մարզիկը լինում իր գերազանց վիճակում: Ամենաուժեղ թիմերից են Իտալիան, Ֆրանսիան, Հունգարիան, այդ երկրների ներկայացուցիչներն են իմ ամենամեծ մրցակցները: Պատրաստվում ենք շատ լավ: Մինչեւ Եվրոպայի առաջնությունը՝ այս 1 ամիսը, մարզումները, այսպես ասած, շատ դաժան են անցնում»,- ասաց նա՝ հույս հասնելով, որ ջանքերն արդյունք կտան:

Աստիճանաբար Հայաստան են ժամանում մասնակից երկրների ներկայացուցիչները: Այսօր եկել են բելառուսները: Ապրիլի 12-ին գալու է Վրաստանի ընտրանին: Մինչեւ մրցաշարի մեկնարկը հայ սուսերամարտիկները համատեղ մարզումներ են անցկացնելու այս երկրների ներկայացուցիչների հետ:

Տպել
2159 դիտում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան