Խղճում եմ հայ ժողովրդին, ցավ եմ ապրում. Լալա Մնացականյան

Դերասանուհի Լալա Մնացականյանը, որը նաեւ հայտնի է իր ընդդիմադիր  քաղաքական հայացքներով, բազմիցս մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ակցիաներին ու մշտապես կանգնել քաղաքացիների կողքին: «Էլեկտրիկ Երեւան» շարժման ժամանակ էլ Լալա Մնացականյանն այն հայտնի արվեստագետների թվում էր, ովքեր աջակցում էին արդարություն պահանջողներին:

«Շատ մեծ անարդարություն է կատարվել ժողովրդի հանդեպ, բացահայտ անարդարություն, դրա համար էլ եկել եմ, որ ասեմ՝ մի արեք այդպիսի բաներ, մենք արժանի չենք»,- ժամանակին այսպես էր մեկնաբանել Բաղրամյան պողոտայում իր բողոքը բարձրացրած արվեստագետը: Նույնն արել էր «Սասնա ծռեր» խմբի անդամներին սատարելիս, ասելով, որ պետք է նրանց կողքին կանգնել քանի որ նրանք այն տղաներն են, որոնց, ըստ նրա՝ պարտական ենք, որ այժմ Արցախ ունենք:

Այսօր, երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սկսել է #ԻմՔայլը շարժումը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի, «ՀԺ»-ն հետաքրքրվեց, թե դերասանուհին պատրա՞ստ է հիմա էլ փողոց դուրս գալ ու միանալ նախաձեռնությանը:

Լալա Մնացականյանը նշեց, որ երկրում չէ, այս օրերին գտնվում է Ֆրանսիայում եւ վերադառնալու է ամսի 10-ին: Անդրադառնալով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնությանը, նշեց. «Մի քիչ չքնեցի՞ն, նոր վեր կացան: Երթը չեն անում այն դեպքում, երբ այլեւս ոչինչ փոխել հնարավոր չէ. պոսլե օբեդա գարչիցա նենուժնա»,- ասաց Լալա Մնացականյանը, նշելով, որ այլեւս անօգուտ է, որեւէ քայլ իրականացնելը:

Այս ամենը նա եւս համարում է քաղաքացիական սխալ վարքի եւ պառակտված  ընդդիմության հետեւանք: «Իհարկե կան մարդիկ, բավականին ազնիվ մղումներով, բայց այդ մարդիկ շատ քիչ են Հայաստանում, դա բավարար ուժ լինել չի կարող»,- ասաց նա: Նշեց, որ այսօր ծիծաղելի եւ անլուրջ քաղաքական պրոցեսներ են ընթանում՝ իշխանություններն անտարբեր են, որովհետեւ իրենց անպատժելի են համարում եւ գիտեն, որ, միեւնույն է, անելու են այն, ինչ անում են, ընդդիմությունն էլ ոչինչ չի կարող փոխել, քանի որ ուժեղ չէ:
Դերասանուհին ասաց, որ տեղյակ էլ չի եղել, թե այս օրերին ինչ է կատարվում: Իսկ մեր հարցին, թե եթե երկրում լիներ կմիանար նախաձեռնությանը, ասաց. «Այստեղ կասեմ մի բան, որ ես մինչեւ երեւույթի մեջ չեմ խորանում, մանրամասն չեմ տիրապետում՝ ոչ մի քայլ չեմ ձեռնարկում»,- ասաց Լալա Մնացականյանը:

Վերջինս եւս մեկ անգամ ընդգծեց, որ ընդդիմությունն ուշացել է, եւ իր քայլերն ուշացած է իրականացնում եւ դժվար, թե իրենց հաջողվի կանխել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետը: Մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերում Սերժ Սարգսյանի վարչապետացմանը, Լալա Մնացականյանն ասաց, որ ինքը շատ վատ վերաբերմունք ունի այս խնդրին, նշեց, որ Հայաստանը սարսափելի վիճակի մեջ է ու սրանից վատ էլ չի լինում:

Իսկ այն հարցին, թե նորմա՞լ է, երբ նույն մարդը երրորդ անգամ պետք է ստանձնի երկրի կառավարումը, հատկապես, երբ ինքը հայտարարել է, թե նման հավակնություն դրսեւորելը սխալ է, Լալա Մնացականյանը չցանկացավ այդ հայտարարությունը մեկնաբանել՝ ասելով, որ խղճում է հայ ժողովրդին եւ մեծ ցավ է ապրում:

 Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 6-ի համարում:

Տպել
8374 դիտում

Հաագայի դատարանում մեկնարկել է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական լսումը (տեսանյութ)

Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՆԳ նախարարությանն այն ուղղություններով, որոնք առաջնահերթ են

Ցեղասպանության տարիներին նա փրկեց հազարավոր հայ մանուկների կյանքեր․ Մարիա Յակոբսենի անվամբ փողոց է բացվել Երևանում

Կուսակցությունները կարող են դիմել օգտահաշիվ ստանալու համար անգամ առաջադրման վերջնաժամկետում․ ԿԸՀ-ն նոր կարգ է սահմանել

Վանաձորում գործող գազալցակայանում այսօր տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

ՀՀ 4 մարզում ձյուն է տեղում․ Սարավան-«Զանգեր» հատվածում մառախուղ է

ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Գրիգոր Մինասյանն ընդունել է դեսպան Անդրեա Վիկտորինին

Դատախազությունում կադրային փոփոխություններ են եղել․ Աննա Վարդապետյանը նաև պաշտոններից ազատման հրամաններ է ստորագրել

Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները խաթարում են խաղաղությանն ուղղված ՀՀ-ի ջանքերը․ Միրզոյանը՝ ճապոնացի գործընկերոջը

Հրել է պարեկին և սպառնալիքներ հնչեցնելով՝ փորձել դիմել փախուստի․ Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լաչինի շրջափակման հետևանքն ու ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը

Ինչու է Դավիթ Գյուրջինյանը հայց ներկայացրել դատարան՝ կապված Բրյուսովի անվան ռեկտորի ընտրության հետ

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մշակել համապարփակ ռազմավարություն․ ներկայացվել է Ջրային կոմիտեի 2022թ. հաշվետվությունը

Բրյուսովի չհաստատված ռեկտորը չգիտի, թե որն է հայհոյանք, բայց պնդում է՝ իր խորհրդականը չի հայհոյել

Հայկական կողմին փոխանցված զինծառայողի աճյունի մոտ փաստաթղթեր են եղել․ Գոռ Աբրահամյան

Կայացել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստը

ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան. Արման Եղոյանը հակադարձել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի մեղադրանքներին

Հանրապետության հրապարակին հարող շենքերի լուսավորության համակարգերն արդիականացվել են

Կտրոնային համակարգի ներդրումն Արցախում փոքր-ինչ մեղմել է պարենային խնդիրը, դիզվառելիքի շուկայում կա պաշարների սղություն

Նախորդ տարվա համեմատ աճել են ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը, տնտեսական ակտիվության ցուցանիշը

Իգոր Նիկոլաևը հոսպիտալացվել է. նա սրտի կաթված է ստացել

Կրթական և ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը քննարկել են ՀՀ նախագահն ու ԵՊՀ ռեկտորը

Մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում Երևանում․ պարեկները վնասազերծել են փախուստի դիմած, մարտական նռնակով զինված վարորդին

Արցախի ՄԻՊ-ը «Ouest France»-ին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը

Երթևեկության կանոնները խախտած վարորդներից բազմաթիվ անգամներ կաշառք են ստացել. ձերբակալվել է ՃՈ 3 տեսուչ

Վաղը կդադարեցվի «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է՝ ինչու է այդպես որոշվել

Հայտնի են «Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսն ու տարբերանշանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հորդորում է խուսափել Իրան մեկնելուց, իսկ արդեն այնտեղ գտնվողներին՝ լինել խիստ զգուշավոր

Ավանեսյանն ու Հեբրեյեսուսը քննարկել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը

Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնն այցելել է Գլենդեյլի հայկական եկեղեցի

Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը կրկին ձերբակալվել է

Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

ՄԱԿ-ի մանդատակիրները սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի վայրագությունների հարցով նամակ են հղել Ալիևի ռեժիմին

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ

Կարեն Գիլոյանը մասնակցել է Արարատի մարզի Աբովյան գյուղի միջնակարգ դպրոցի՝ նոր վերանորոգված մարզադահլիճի բացմանը

Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհները չմաքրելու հետևանքով երթևեկությունը խաթարվել է. կազմակերպությունը կպատժվի

Հայաստանը մասնակցում է Թեհրանի «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնին

Բևեռլի Հիլզի քաղաքապետը դատապարտել է հայերի դեմ ուղղված ատելության խոսքով թռուցիկների տարածումը

Ստորագրվել է մտադրությունների հուշագիր՝ Օդեսայում հայ-ուկրաինական միջազգային դպրոց հիմնելու վերաբերյալ