Քաղաքացիները տասը դրամներով հանգանակություն են անում՝ Սարգսյանին թոշակի ուղարկելու համար

05/04/2018 schedule18:37

#ՄերժիրՍերժին ակցիայի նախաձեռնողները, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն ու մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել Երեւանում, մետրոյի Երիտասարդական կայարանի մոտ: Վերջիններս Սերժ Սարգսյանի ծաղրանկարով պաստառ են պատրաստել եւ դրամահավաք են անում՝ Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելու համար: Պաստառի վրա Սարգսյանի նկարն է՝ «Օգնիր Սերժին գնալ թոշակի» գրությամբ:

Քաղաքացիները մեծ մասամբ տասը դրամանոցներ են նետում դրամների տարայի մեջ: Շատերն ասում են, որ Սերժ Սարգսյանն անգամ այդ տասանոցներին արժանի չէ:

Այժմ ակցիայի նախաձեռնողները դրամահավաքը շարունակում են Կասկադում: «Եթե չես մերժում Սերժին, ապա օգնիր Սերժին գնալ թոշակի: Կամ գոնե չորացած հաց ուղարկեք, մուրաբա ուղարկեք»,- հայտարարում են նախաձեռնողները:

Հավաքված դրամները հավանաբար տանելու են նախագահական նստավայր: Ակցիան այսօր շարունակվելու է մինչեւ երեկոյան ժամը 19.00-ն:

Տպել
3008 դիտում

Պատերազմի օրերին վիրավորված պայմանագրային զինծառայողին հարկավոր է հաստ աղիքի փոխպատվաստում․ այն Հայաստանում չեն անում

Ադրբեջանը խոշտանգում, տանջում, նվաստացնում է հայ ռազմագերիներին. Human Rights Watch-ի զեկույցը

Պետությունը կազմալուծված է. ինչպե՞ս է Արցախում եւ Հայաստանում ընդունվել Վիտալի Բալասանյանի նշանակումը

Մայիսյան համայնքի Սարգս թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել է

ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան

Աստղաձորում ավարտվել է Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատումը

Բարեկարգվել է Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակը

ԱԱՏՄ աշխատակիցները Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում

Հունան Պողոսյանը վաղը կազատվի պաշտոնից․ հարցը ներառված է Կառավարության նիստի օրակարգում

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև

Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան

Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

Հաղթանակը նվիրեցինք ամբողջ հայ ժողովրդին և նրանց ովքեր առաջնագծում էին. Կապառոս

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրն ավարտվեց երկու ոչ-ոքիներով

Արա Այվազյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են գերիների և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հարցը

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը