Նախիջեւանից եկող վտանգը. պատերազմ՝ երկու ճակատով

Վերջին շրջանում շատ է խոսվում Նախիջեւանից հնարավոր ռազմական հարվածի մասին: Բազմիցս նշվել է այդ վտանգի եւ հակազդող գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Սակայն մի կողմ թողնելով հարցի զուտ ռազմական բաղադրիչը, կենտրոնանաք նախիջեւանյան խնդրի նաեւ քաղաքական մասի վրա եւ փորձենք ավելի լայն՝ տարածաշրջանային մակարդակով դիտարկել այն:

Օրերս հրապարակված հոդվածում արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը անդրադարձել է տարածաշրջանի անվտանգության հարցին եւ դրանում Նախիջեւանի դերին: Հոդվածում նա նշել է, որ տարածաշրջանի կայունության համար իրական վտանգ են ներկայացնում նեոօսմանիզմի եւ պանթյուրքիզմի տեսության վրա զարգացող Թուրքիայի արդի արտաքին քաղաքականությունը եւ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները:

Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը բխում է դեռեւս 2002 թ. իշխանության եկած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նեոօսմանիզմի գաղափարախոսությունից: Իշխող կուսակցությունը չի էլ թաքցնում, որ ձգտում է վերականգնել ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքում:

Իր հոդվածում Նավասարդյանն անդրադարձել է նաեւ 2010 թվականին Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված «Ռազմավարական գործընկերության փոխօգնության» մասին պայմանագրին, որով ենթադրվում է, որ «երրորդ երկրի կողմից Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ հարձակման դեպքում կողմերը կիրականացնեն միասնական անվտանգության միջոցառումներ եւ պաշտպանություն»։

Նավասարդյանը նշել է նաեւ, որ Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների եւ նրանց գերազանցող թուրքական 3-րդ բանակային կորպուսի հաշվարկները հիմնված են Հայաստանի հետ հնարավոր ռազմական բախման դեպքում մեր ԶՈՒ-ին երկու ճակատով պատերազմ պարտադրելու տրամաբանության վրա, ինչը թույլ կտա ճնշման տակ պահել հիմնական ճակատի թիկունքը։

Ստացվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ իր մեջ ոչ միայն տարածաշրջանային, այլեւ ավելի լայն մասշտաբի լուրջ վտանգ է պարունակում: Ըստ Նավասարդյանի, թուրք-ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը Նախիջեւանի ուղղությամբ «միտում ունի տարածվելու տարբեր ուղղություններով` Մեծ Մերձավոր Արեւելք, Սաուդյան Արաբիա, Կարմիր ծով, Կովկաս, Ռուսաստանի մուսուլմանաբնակ շրջաններ, Միջին Ասիա, ընդհուպ մինչեւ չինական Ույղուրիա»։

Իր հոդվածում նա գրել է, որ Նախիջեւանում տեղի ունեցող զարգացումները սպառնալիք են նաեւ Իրանի համար: Նավասարդյանը մտավախություն է հայտնել, որ ապագա քրդական պետության հնարավոր կայացման պարագայում Նախիջեւանը կհայտնվի Իրանական Քրդստանի կազմում, ուստի չի բացառվում, որ դեպքերի նման զարգացման պարագայում Իրանը կփորձի հսկողություն սահմանել Նախիջեւանի վրա:

Ըստ Նավասարդյանի, Նախիջեւանում թուրք-ադրբեջանական միլիտարիստական քաղաքականության դինամիկան բացահայտելու համար հայկական դիվանագիտությունը պետք շուտափույթ կերպով համակարգված միջոցառումներ իրագործի, քանի որ առկա է մերձավորարեւելյան եւս մեկ «ցունամիի» առաջացման վտանգ։

Մի կողմից արտակարգ եւ լիազոր դեսպանի այս մտքերը կարծես դավադրության տեսությունից լինեն: Սիրիայի ճգնաժամի շուրջ ռուս-թուրք-պարսկական մերձեցման, թուրք-պարսկական տարբեր տեսակի բազմակողմ եւ թուրք-ռուսական երկկողմանի հարաբերությունների ջերմացման ֆոնին գրեթե անհնար է թվում Նավասարդյանի ներկայացրած սցենարը: Բացի այդ, Իրանը եւ Ռուսաստանը միանշանակ գիտակցում են պանթյուրքիզմից բխող վտանգները իրենց տարածքային ամբողջականության եւ ներքին կայունության համար, ուստի դժվար թե թույլ տան Թուրքիային ի կատար ածել նեոօսմանիզմի քաղաքականությունը, համենայն դեպս արեւելյան ուղղությամբ:

Բացի դրանից, մեր իրականությունում բարդ է պատկերացնել նման ծավալի ռազմական ինտերվենցիա առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի կամ երկրի հրավերի:

Մյուս կողմից, սակայն, Թուրքիայի այսօրվա «ընկերները»՝ Ռուսաստանը եւ Իրանը՝ ՆԱՏՕ-ի ամենահավանական թշնամիներից են, իսկ Իսրայելը, որի հետ հարաբերությունները շուրջ տասը տարի է վատթարանում են եւ որի վարչապետի հետ Էրդողանը պարբերաբար լեզվակռվի մեջ է մտնում, ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցն է:

Բացի այդ, միջազգային իրավունքի կամ երկկողմանի պայմանավորվածությունների անխափան ու պարտաճանաչ կատարումը երբեք չի եղել Թուրքիայի ամենաուժեղ կողմը: Ի վերջո, Թուրքիան չուներ ո՛չ ՄԱԿ-ի ԱԽ մանդատ, ո՛չ էլ Կիպրոսից հրավեր, երբ 1974 թ., ըստ էության, բռնակցեց Կիպրոսի հյուսիսը: Մանդատ ու հրավեր չկար նաեւ այս տարվա մարտին՝ Աֆրինը գրավելիս:

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 5-ի համարում:

Տպել
7412 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին