«Սկրիպալի գործը» շրջվում է Բրիտանիայի դեմ. Մոսկվան Լոնդոնից ներողություններ է պահանջում

Ռուսաստանը Քիմիական զենքի արգելման կազմակերպությունից ստացել է բրիտանական Սոլզբերիում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործով ուղղված հարցերի պատասխանները:  

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կազմակերպությունում ՌԴ-ի ներկայացուցչությունն այժմ ուսումնասիրում է պատասխանները: «Երեկ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունից պատասխանները փոխանցել են մեր ներկայացուցչությանը, դրանք ուսումնասիրվում են»,- հայտնել է դիվանագիտական աղբյուրները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվան բրիտանական Սոլզբերիում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործով 13 հարց էր ուղարկել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: Հարցերից մեկը վերաբերում նրան, թե «Սկրիպալի գործով» պաշտոնական Լոնդոնն ինչ օգնություն է հայցել կազմակերպությունից:

Նշենք, նաեւ այսօր Մոսկվայի պահանջով Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից երկրների հանդիպում է հրավիրվել: Առիթը Բրիտանական Փորթոն Դաուն լաբորատորիայի՝ նախօրեին կատարած հայտարարությունն է:

Լաբորատորիայի մասնագետները նշել էին, որ չեն կարող հաստատել ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման ժամանակ օգտագործված նյարդապարալիտիկ նյութի հստակ աղբյուրը: Լաբորատորիան հայտարարել է, որ իրենց գործը չէ ասել, թե որտեղ է այն արտադրվել:

Միեւնույն ժամանակ, ըստ Daily Mail-ի հաղորդման, «Սկերպալի գործում», որը քննում են բրիտանական հատուկ ծառայությունները, եւս մեկ ռուսաստանցի է հայտնվել: «Սկրեպալի եւ նրա դստեր թունավորումից անմիջապես առաջ նա Մոսկվայից «Աէրոֆլոտի» չվերթով ժամանանել է Լոնդոն եւ կարճ ժամանակ հանց հեռացել: Հատուկ ծառայությունները հետաքրքրվել են այդ անձով, որն ամենայն հավանականությամբ արդեն լքել է Մեծ Բրիտանիան», - գրում է պարբերականը:

Սկրիպալի գործի վերաբերյալ իր մեկնաբանություններն է կատարել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Անկարայում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Հարց է ծագում, թե ինչի վրա էր հիմնվում բրիտանական կողմը: Այժմ բրիտանական կողմը պարտավոր է այդ հարցին պատասխանել: Ռուսական կողմը հենց սկզբից էլ ասում էր, որ այս ամենի հետ կապ չունի:

Իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, ով նախագահ Պուտինին էր մեղադրում, ինչպես նաեւ Բրիտանիայի վարչապետը պետք է ինչ-որ կերպ նայի Եվրամիության իրենց գործընկերների աչքերին, որոնց նրանք ինչ-որ բաներ են պատմել, եւ նաեւ պետք է ռուսական կողմից ներողություն խնդրեն: Անշուշտ, սա երկար պատմություն է եւ այս «մարազմը» արդեն շատ հեռուն է գնացել»,- նշել է Պեսկովը: 

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է մեղադրում Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման համար: Ավելին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ է որոշում կայացրել թունավորել ՌԴ նախկին սպա Սերգեյ Սկրիպալին:

Մոսկվան մերժում է իր դեմ ներկայացված մեղադրանքները եւ պնդում, որ բրիտանական կողմը դրանք հավաստող որեւէ ապացույց չի ներկայացրել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ջոնսոնի հայտարարությունն անվանել էր դիվանագիտական էթիկայի կոպտագույն խախտում:

Այնուհետեւ Ռուսաստանի դեմ դիվանագիտական պատերազմ հիշեցնող միջազգային արշավ: Ավելի քան 16 պետություն արտաքսեց ՌԴ-ի դիվանագետների, ինչին Ռուսաստանը սկսեց տալ «հայելային պատասխան»:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, ըստ CNN հեռուստաընկերության, հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է նախկինում երկրից արտաքսված դիվանագետների փոխարեն նորերին ուղարկել:

«Ինչպես միշտ եղել է նման իրավիճակներում, Ռուսաստանի կառավարությունը կարող է դիվանագիտական առաքելությունում թափուր պաշտոնների համար դիվանագետների հավատագրման համար դիմում ներկայացնել»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Պետդեպարտամենտի ներկայացուցչը նշել է, որ դիվանագիտական հավատարմագրման յուրաքանչյուր նոր հարցում առանձին կքննարկվի:

Տպել
3881 դիտում

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)

Սկզբում վիճաբանել են աշխատավայրում, հետո՝ այլ հասցեում են հանդիպել․ դանակահարվել է սուպերմարկետի 20-ամյա գանձապահը