Ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյան. խոցել է հակառակորդի 1 տանկ եւ բազմաթիվ գրոհայինների

Մեր ժամանակի հերոս՝ ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյան. Բենիամինը զոհվել է ապրիլի 3-ին: Ավագ լեյտենանտը ռազմական գործողությունների ընթացքում օգնության էր գնացել Ջաբրայիլի զորամաս: 

Հակառակորդի կողմից գրավված Ջաբրայիլի Լելե-Թեփե մարտական դիրքում տանկով հակագրոհելու ժամանակ, արհամարհելով հակառակորդի կողմից տարբեր ուղղություններով վարվող ինտենսիվ հրետանային կրակը, տանկիստներ Բենիամին Եղոյանը, Վլադիմիր Ալիխանյանն ու Տիգրան Աբգարյանը դուրս են եկել կրակային բնագծից, առաջ շարժվել դեպի գրոհող թշնամին, հընթացս կրակով խոցել հակառակորդի 1 տանկ եւ բազմաթիվ գրոհայինների: Խոցվել են հակառակորդի կողմից ու զոհվել: Բենիամին Եղոյանը ծառայում էր Ֆիզուլիում, բնակվում էր Մարտունիում: Մայիսին պետք է մի ամսով արձակուրդ գար Երեւան, իսկ օգոստոսին ավարտվում էր ավագ լեյտենանտի պարտադիր ծառայության եռամյա պայմանագրի ժամկետը:

Փոքր հասակից Բենիամինին կոչել են նաեւ երկրորդ անվամբ՝ Մոնթե։ Մերօրյա հերոսը ծնվել է Երեւանում,  սովորել է դպրոցում, ապա տեղափոխվել «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր ու այնտեղ սովորել։ Ապա ընդունվել եւ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Մանկուց երազել է զինվորական դառնալ: Զինվորական գործի հանդեպ ունեցած սերը փոխանցվել է հորից՝ Ներսես Եղոյանից:

Երբ Բենիամինին Մոնթե կոչեցին, Մոնթեն դեռեւս կենդանի էր: Մոնթե Եղոյանի հայրը` գնդապետ Ներսես Եղոյանը, որ զինվորականներին հայտնի է Բատյա անունով, արցախյան շարժման մասնակիցներից է, Վազգեն Սարգսյանի ուսանողական ընկերը, եղել է ՀՀ ՊՆ ֆիզպատրաստության բաժնի պետը, բանակում ծառայել է 1995-2011 թթ.: Առողջական խնդիրների պատճառով հիմա նա գամված է սայլակին, կորցրել է ոտքը, ունի նաեւ տեսողական լուրջ խնդիրներ:

Ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի քույրը՝ Գայանե Եղոյանը, երկար սպասումներից հետո 2017 թվականի հունվարի 28-ին որդի է ունեցել եւ նրան կոչել են քեռու երկրորդ անունով՝ Մոնթե:

Հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Տպել
5704 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)