Ինչո՞ւ եւ ինչպե՞ս են ՀՀ-ում տեղակայվելու Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումները. Պն պարզաբանումը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանում ռուսական ռազմաբազայում ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայման մասին: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշում են, որ օտարերկրյա պետություններում տեղակայված ռազմակայաններում կամ ստորաբաժանումների կազմում ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ ունենալը ծառայողական անհրաժեշտություն է եւ միջազգային ընդունված պրակտիկա: Հայաստանի Հանրապետությունը նույնպես ձեւավորում է ռազմական ոստիկանության հատուկ պատրաստություն անցած ստորաբաժանումներ, որոնք առաջիկայում կընդգրկվեն միջազգային խաղաղապահ առաքելությունների մեկնող զորախմբերի, ինչպես նաեւ ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմում:

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են բացառապես միջազգային պայմանագրերով եւ համաձայնագրերով նախատեսված գործառույթներ:

«Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի կազմում ռազմական ոստիկանության ստորաբաժանում ունենալու հարցը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջեւ փոխհամաձայնեցվել է դեռեւս 2014 թվականին: Ռազմական ոստիկանության ստորաբաժանման գործառույթն է ռազմակայանի ներքին ծառայության խնդիրների կանոնակարգումը եւ դրա ներառումը ռազմակայանի կառուցվածքում ոչ մի կերպ չի խախտում ոչ ռազմաբազայի կառուցվածքի, ոչ առավելագույն թվաքանակի մասին առկա պայմանավորվածությունները»,- ասված է պարզաբանման մեջ: 

Միաժամանակ, զուտ ռազմակայանի հրամանատարության իրավասության շրջանակներում իրականացվող ներքին ծառայության խնդիրներից զատ, Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ ԶՈՒ զինծառայողների նկատմամբ ռազմական ոստիկանությանը հատուկ գործառույթներ իրականացնելու, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հետ համագործակցելու համար անհրաժեշտ իրավական կարգավիճակ եւ իրավասություններ սահմանելու նպատակով երկու պետությունների պաշտպանության նախարարությունները ձեռնամուխ են եղել «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական ոստիկանության մարմինների մասին» միջպետական համաձայնագրի նախագծի մշակմանը. այն ՀՀ եւ ՌԴ օրենսդրություններով սահմանված կարգով երկու երկրներում պետք է անցնի կնքման նախապատրաստման, ստորագրման, վավերացման եւ հաստատման ընթացակարգերը:

Օրեր առաջ Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը հայտարարել է Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության հրազենով զինված ստորաբաժանումներ տեղակայելու մասին։

Տեղեկատվություն մեծ աժիոտաժ բարձրացրեց մամուլում: Զինված ստորաբաժանումների տեղակայումը, ըստ փորձագետների իրականացվում է ՀՀ-ում «Ռուսական ռազմաբազայի մասին» պայմանագրի խախտումով, քանի որ այդ փաստաթղթում նման դրույթ ներառված չէ: Փորձագետների մյուս մասն էլ պնդում է, որ համաձայն միջազգային պրակտիկայի այլ պետության տարածքում ռազմաբազայի տեղակայումը իրենից ենթադրում է նաեւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ներկայություն:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ ՌՈ ստորաբաժանումների տեղակայման հարցի շուրջ բանակցությունները սկսվել են, հարցը դեռ քննարկման փուլում է։ Մինչ իրավական ընթացակարգերը, ռուսական կողմից դարձյալ հայտարարություններ եղան, թե արդեն իսկ այդ ուժերը տեղակայվում են, մինդեռ համաձայնագրով այն դեռ ամրագրված չէ։ ՌԴ ՌՈ-ի աշխատակիցներին Գյումրիում շւրջելիս ֆիքսել էր նաեւ լրագրողների տեսախցիկը:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից էլ հայտնել էին, որ եթե ՌԴ-ի ռազմական ոստիկանության տեղակայման հետ կապված համաձայնագիր է ստորագրվում՝ դա պետք է կառավարության որոշմամբ լինի, իրենք համաձայնագրից տեղյակ չեն: Հարցին՝ ռուսական ռազմական ոստիկանության հարցն իրենց հետ կապ չունի՞, պատասխանել էին, որ կապ ունի, բայց համաձայնագիրը կառավարության որոշմամբ պետք է լինի:

Տպել
1865 դիտում

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել