Սերժանտ Նորայր Գասպարյան. տանկի անձնակազմով զորաշարժ է կատարել եւ խոցել գրոհող թշնամուն

Մեր ժամանակի հերոս սերժանտ Նորայր Գասպարյան. Սերժատ Նորայր Գասպարյանը ծառայում էր Արցախի ՊԲ՝ Ջաբրայիլի զորամասի տանկային վաշտում:

2016թ.-ի ապրիլի 2-ին հակառակորդին կասեցնելու նպատակով` տանկի անձնակազմով մի քանի անգամ զորաշարժ է կատարել ու խոցել գրոհող թշնամուն՝ պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ: Նորայր Գասպարյանի ընկերը՝ Ազատը, նշել էր, որ դեռ տագնապը չէր հնչել, միասին նստած էին: Երբ տագնապ տվեցին, մտածեցին ուսումնական է, իսկ տանկերի մոտ դուրս գալուն պես արդեն լսեցին հրետակոծության ձայները, հասկացան, որ ամեն ինչ լուրջ է, տրամադրվեցին ու շարժվեցին դեպի դիրքեր: Մինչ դիրքեր միասին էին, հետո հրաման ստացան առաջ շարժվել, առաջինը իր տանկը շարժվեց, հետո Նորայրենցը: Իրենց տանկը հասցրեց անցնել, չկրակեցին, իսկ Նորայրենցը չհասցրեց:

Տանկիստ Նորայրը զոհվել է մարտի դաշտում՝ թշնամու կողմից արձակված անօդաչու թռչող սարքի հարվածից: Նրա հետ նույն տանկում եղել են Հայկ Գրիգորյանը եւ Վահե Զաքարյանը:

Ապրիլյան պատերազմի հերոսը բանակ էր զորակոչվել 2014թ.-ին, ծառայում էր տանկային գումարտակում: 2 ամսից պետք է զորացրվեր: Նորայրը 2016 թվականի հունվարի 1-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր համար այդ տարին ամենասպասվածն էր, քանի որ նա պետք է զորացրվեր. «Վերջապես եկավ իմ կյանքի, երեւի թե, ամենասպասված թվականը՝ 2016 թվականը: Թե ինչու սպասված, որովհետեւ այս տարի իմ ու շատ զինվորների «ուվալնյատի» տարին է: Թող այս տարի լինի հաջողություններով լի տարի, թող բոլոր մարդիկ լինեն երջանիկ, թող կատարվեն բոլորիդ երազանքները, սիրեք իրար եւ եղեք սիրված: Իսկ իմ հարազատներին ասեմ՝ ես ձեզ շատ-շատ եմ սիրում ու շուտով կլինեմ ձեր կողքին: Ու վերջում՝ մեկ-մեկ էլ պատասխանեք զանգերիս»:

Նորայր Գասպարյանը ծնվել է 1996 թվականի փետրվարի 10-ին Երեւանում, ունի ավագ եղբայր՝ Միշա Գասպարյանը։

Ընտանիքն ապրել է Ռուսաստանում, սակայն Նորայրը պնդել է, որ վերադառնան Հայաստան եւ ինքն իր կրթությունը շարունակի Հայաստանում։ Վերադառնալուն պես պետք է կրթությունը շարունակեր Մանկավարժական համալսարանի պարարվեստի ֆակուլտետի 2-րդ կուրսում:

Նորայր Գասպարյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։ Պարգեւատրվել է ՀՀ «Արիութուն» մեդալով:

Տպել
5159 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին