Ավտոբուսներով բերված մարդկանց հերթեր, կրկնակի ցուցակներ. ՌԴ-ում՝ ինչպես ՀՀ-ում

Լուսանկարում՝ Անաստասիա Բուրակովան

Ռուսաստանում մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում գործող Նախագահ Վլադիմիր Պուտինն աննախադեպ արդյունքներ գրանցեց: Նա ստանալով 56,430,712 քվե, կամ ձայների ընդհանուր քանակի 76.69%-ը եւս վեց տարի ժամկետով երրորդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականով՝ ընտրություններն անցել են ուժեղ իրավական ու քաղաքական վերահսկողության պայմաններում։ Ըստ ԺՀՄԻԳ զեկույցի, ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ են դնում մեծ թվով ակտիվիստների ձերբակալությունները, բազմաթիվ դիտորդներից՝ տարատեսակ խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերը: Մի քանի ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներ էլ չեղարկվեցին՝ ընտրախախտումների անհերքելի ապացույցների պատճառով:

Ստորեւ ներկայացնում ենք Սանկտ-Պետերբուրգում «Բաց Ռուսաստան» հասարակական կազմակերպության իրավապաշտպան Անաստասիա Բուրակովայի հետ մեր հարցազրույցը, որտեղ իրավապաշտպանը ներկայացնում է իրենց արձանագրած խախտումները: Դրանք, ի դեպ, ՀՀ քաղաքացու եւ հատկապես մեր ընթերցողի համար նորություն չեն: Ավելին՝ խիստ հոգեհարազատ խախտումներ են, որոնց միջով հայ ընտրողներն անցել են տարբերի տարիների ընտրությունների ժամանակ: 

- Անաստասիա, ՌԴ նախագահի ընտրություններին Դուք «Բաց Ռուսաստան» կազմակերպության կազմում դիտորդական առաքելություն էիք իրականացնում: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք անցած ընտրությունները:

- Վերջին ընտրությունների արձանագրվեց նոր միտում՝ աննախադեպ փորձեր էին կատարվում ցանկացած գնով բարձրացնել մասնակցությունը: Ամեն մարզ հնարամիտ էր յուրովի. ընտրատեղամասում կազմակերպվող արժեքավոր մրցանակներով սելֆիի մրցույթներից մինչեւ ձեռնարկությունների լրացուցիչ ընտրական ցուցակներով քվեարկություն: Պետական մասնաբաժին ունեցող ընկերությունների յուրաքանչյուր ղեկավար վերահսկում էր իր աշխատողներին: Օրինակ, Կովկասում Հանրային պալատի «դիտորդներին» կարելի էր տեսնել А4 ֆորմատի թղթերով, որոնց վրա տպավորիչ քանակությամբ ազգանուններ էին: Հիվանդանոցներում, կալանավայրերում եւ նախնական կալանքի կենտրոններում քվեարկությունը հարկադիր է կատարվել: Այն անձանց, ովքեր կտրականապես հրաժարվել են հաստատությունում քվեարկության հայտ ներկայացնել, ստիպել են բացատրագիր գրել:

Ներկայիս իշխանություններին անհրաժեշտ էր լեգիտիմացնել նախագահի ընտրությունները, նախեւառաջ, միջազգային հանրության աչքերում «կեղծ ընդդիմադիր» թեկնածուների գրանցման միջոցով, ինչպես նաեւ ներկայացնելով մասնակցության եւ գործող նախագահի օգտին տրված քվեների բարձր արդյունքներ: Նախագահի աշխատակազմը մտավախություն ուներ, որ քաղաքացիները կբոյկոտեն ընտրությունները, ինչի կոչ արել էր ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որին թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին որպես թեկնածու: Իշխանությունը բոլոր ուժերը ներդրեց բոյկոտի միտումը կոտրելու համար:

- Դուք դիտորդ էիք Հյուսիսային Կովկասում, մասնավորապես Կարաչայ-Չերքեզիայում: Այն, որ Կովկասում ընտրությունների արդյունքները ավանդաբար տարբերվում են Ռուսաստանի մյուս երկրամասերի արդյունքներից, երեւում է ԿԸՀ հրապարակած թվերից: Արդյո՞ք նույնը կարելի է ասել նաեւ ընտրությունների ընթացքի մասին: Ունեն արդյո՞ք «կովկասյան ընտրությունները» որոշակի  առանձնահատկություններ:

- Կովկասյան հանրապետությունների ավանդական բարձր մասնակցությունը կեղծ երեւույթ է: Կարաչայ-Զերքեզիայում բնակվող քաղաքացիների մոտ նույն քաղաքական անտարբերությունն է, ինչ Ռուսաստանի մնացած երկրամասերում:

«Բաց Ռուսաստանի» գործընկերներիս հետ դիտորդական առաքելություն էինք իրականացնում Կարաչաեւսկ քաղաքում: Ես դարձա քաղաքային շրջանի տարածքային հանձնաժողովի անդամ եւ հնարավորություն ստացա համակարգելու դիտորդների գործունեությունը եւ լուծելու առաջացող խնդիրները, ինչպես նաեւ մուտք գործել ցանկացած տեղամասային ընտրական հանձնաժողով:

Ես նախօրոք էի ժամանել հանրապետություն եւ մինչեւ ընտրության օրը արդեն հանդիպել եւ զրուցել էի ընտրական հանձնաժողովների գրեթե բոլոր անդամների հետ, հիշեցրել քաղաքացիների ընտրական իրավունքի մասին օրենքի դրույթները, զգուշացրել, որ բոլոր դիտորդները լավ պատրաստված են, ինչպես նաեւ հիշեցրել խարդախության համար քրեական պատասխանատվության մասին: Բոլորը լսում էին, համաձայնվում եւ հրավիրում հյուրասիրության:

Քվեարկության օրը խնդիրները սկսվեցին վաղ առավոտից. 8:45 հեռացրեցին առաջին դիտորդին, մոտավորապես նույն ընթացքում մեկ այլ տեղամասում տեղի ունեցավ լցոնումների երկու փորձ, դիտորդներին արգելում էին լուսանկարահանել, ազատ տեղաշարժվել տեղամասում, թույլ չէին տալիս ծանոթանալ հանձնաժողովի փաստաթղթերին: Ընտրատեղամասերի բացման պահից սկսած գոյանում էին ավտոբուսներով բերվող մարդկանց հսկայական հերթեր: Ինչպես հետագայում պարզվեց, կապված նոր համակարգի ներդրման հետ, որը թույլ էր տալիս մասնակցել քվեարկությանը ոչ թե գրանցման, այլ փաստացի բնակության հասցեով, շատ ընտրողներ ներառվել էին միաժամանակ երկու ընտրատեղամասերի ցուցակներում եւ հնարավորություն ստացել երկու անգամ քվեարկելու:

Ընտրական հանձնաժողովները տեղյակ չէին օրենքներից: Ըստ երեւույթին, մինչ այս ոչ ոք չէր հետեւել նրանց աշխատանքին, եւ նրանք գործում էին «սովորության համաձայն»: Կեղծիքները պարզունակ էին եւ հեշտ բացահայտվող: Ռուսաստանի կենտրոնական հատվածում հանձնաժողովներն ավելի հնարամիտ են գործում եւ ապահովում են ընթացակարգերի գոնե ձեւական պահպանումը:

Լցոնումներից, «կարուսելներից», կրկնաքվեարկություններից հետո այնպիսի խախտումները, ինչպիսիք են ընտրատեղամասում կողմնակի անձանց գտնվելը (քաղաքապետարանի «վերահսկիչները»՝ յուրաքանչյուր թեկնածուին բաժին հասնող երեք հոգի), դիտորդների բողոքներ չընդունելը, Պուտինի պլակատները տեղամասի մուտքի մոտ, անկարեւոր են թվում:

Ընտրությունների արդյունքում մենք ունենք ԿԸՀ ուղարկված մի շարք բողոքներ, հանձնաժողովների նախագահների նկատմամբ քրեական գործեր հարուցելու վերաբերյալ երեք դիմում, ինչպես նաեւ մի քանի դիմում վարչական պատասխանատվության ենթարկելու: Քննչական կոմիտեն ակնհայտորեն ձգձգում է գործեր հարուցելու որոշումը, որը պետք է կայացվի դիմումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում: Այդուհանդերձ, մենք նախատեսում ենք գնալ մինչեւ վերջ. արդեն բողոքներ են ներկայացվել ավելի բարձր իրավասության մարմիններին՝ քննիչների անգործության վերաբերյալ:

- Ի հեճուկս Ռուսաստանում քաղաքացիական հասարակության կազմավորման երեւացող դրական տեղաշարժերին՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը մնաց մոտավորապես նույն մակարդակի վրա: Ընդ որում, գործող նախագահը ստացավ ռեկորդային թվով ձայներ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Մասնակցությունը՝ այս ընտրությունների գլխավոր «թրենդն» էր: Այդուհանդերձ, քաղաքացիական հասարակության կազմավորման դրական տեղաշարժերը պատրանք են: Պետությունը ամեն կերպ հակազդում է ընդդիմադիր կառույցների աշխատանքին: Սանկտ-Պետերբուրգում, օրինակ, ընտրությունների նախօրեին դատարանի որոշմամբ ձերբակալվել էին տասնյակ ակտիվիստներ: Հատուկ ծառայությունները դիտում էին մի քանի ամսվա վաղեմության ցույցերը, «որսում» ակտիվիստներին տանից դուրս գալիս, որոնք մի քանի ժամից արդեն դատարանի դահլիճում լսում էին իրենց մեղավոր ճանաչելու մասին դատարանի որոշումը: Հաճախ այդ լսումները տեղի էին ունենում ուշ երեկոյան, իսկ ինձ՝ որպես իրավապաշտպանի, հաջողվում էր ներկա գտնվել դատավարությանը միայն մարդու իրավունքների պաշտպանին եւ Պետերբուրգի քաղաքային խորհրդի պատգամավոր Բորիս Վիշնեւսկուն զանգեր կատարելուց հետո: Տեղական իշխանությունները լուրջ մտավախություն ունեին, որ Պուտինի նոր ժամկետի լեգիտիմացմանը կարող է խանգարել ընտրությունների օրը բարձրացվող բողոքի ալիքը:

Ինչ վերաբերվում է Պուտինի բարձր արդյունքներին, ապա դրանք պայմանավորված են վարչական ռեսուրսի համընդհանուր մոբիլիզացիայով: Մարդիկ աշխատանքը կորցնելու վախից դրդված գնում էին ընտրատեղամասեր եւ քվեարկում «ինչպես, որ պետք է»: Մարզերի վերնախավերը, ձգտելով պահպանել իրենց պաշտոնները, փորձում էին ապահովել հնարավորինս բարձր մասնակցության եւ նախագահին տրված ձայների տոկոսներ: Կարծում եմ, շատերին դա հաջողվեց եւ ապահովեցին իրենց պաշտոնները միջնաժամկետ հեռանկարում:

- Շատ արտասահմանյան ԶԼՄ-ներ այս ընտրությունները դիտարկում են որպես Պուտինի ավտորիտարիզմի ամրապնդումը: Ինչպե՞ս կմեկնաբանեք նմանատիպ հայտարարությունները:

- Անհայտ է, թե ինչ կլինի ոչ համակարգային ընդդիմության հետ ընտրություններից հետո: Այժմ, երբ Պուտինը եւս վեց տարով երկարաձգեց իր իշխանությունը, ես ենթադրում եմ, որ «այլախոհների» դեմ պայքարը նոր թափ կստանա: Հնարավոր է, որ մինչեւ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ոչինչ չձեռնարկեն՝ արտասահմանցի հյուրերին չվախեցնելու համար: Ինչ կլինի առաջնությունից հետո «այլախոհների» հետ` կարելի է միայն կռահել:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 31-ի համարում:

Տպել
6621 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել