ՀՀ ՊՆ-ն եւ կառավարությունը առնչություն չունեն ՌԴ ռազմական ոստիկանության՝ Գյումրի գալու հետ

Չկա միջպետական համաձայնագիր, չկա որեւէ փաստաթուղթ, բայց Ռուսաստանի ռազմական ոստիկանության ծառայողներն արդեն Գյումրիում են: Մի քանի օր առաջ «Ռիա նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով ռուսական Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությանը տեղեկություն տարածեց, որ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում եւ Երեւանի զինվորական կայազորում կտեղակայվեն ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ:

Մեզ հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ քննարկումներ են ընթանում այդ հարցի շուրջ: Իսկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ դեռ փաստաթուղթ չկա, ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները միայն համապատասխան միջպետական համաձայնագրով, իրավական կարգավորումով կսկսեն գործել ՀՀ-ում:

Մեր տեսախցիկը ֆիքսել է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հարակից տարածքով շրջող Ռուսաստանի ռազմական ոստիկաններին: Ինչպե՞ս է ստացվել, որ դեռ համաձայնագիրը չկա, բայց արդեն ստորաբաժանումը գործում է: Այս հարցն ուղղեցինք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Վերջինս զարմացավ, որ Գյումրիում արդեն ՌԴ-ի ռազմական ոստիկաններ կան եւ խնդրեց հարցը գրավոր ուղարկել: 

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից էլ մեր հարցին՝ ռուսական ռազմական ոստիկանության տեղակայման հետ կապված համաձայնագիրը ստորագրվե՞լ է, պատասխանեցին, որ եթե համաձայնագիր է ստորագրվում՝ դա պետք է կառավարության որոշմամբ լինի, իրենք համաձայնագրից տեղյակ չեն: Հարցին՝ ռուսական ռազմական ոստիկանության հարցն իրենց հետ կապ չունի՞, պատասխանեցին որ կապ ունի, բայց համաձայնագիրը կառավարության որոշմամբ պետք է լինի:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը մեր զրույցում նշեց, որ այդ հարցը իրենց հետ առնչություն չունի: Նա նշեց, որ մասնագետների հետ է զրուցել եւ ճշտել է, որ պայմանագիրը վերաբերվում է միայն ռազմական բազայի գործունեությանը, իսկ այստեղ որեւէ արտառոց բան չկա, որ երկկողմ պայմանագիր կնքվի: Դիտարկմանը, թե ՊՆ մամուլի խոսնակն էր նշել, որ երկկողմ համաձայնագիր պետք է լինի, Արարատյանն արձագանքեց, որ հարցը վերաբերվում է միայն բազային, այսինքն առանձին ստորաբաժանման ստեղծմանը, եւ հայկական կողմը մեծ հաշվով առնչություն չունի դրա հետ, որպեսզի երկկողմ համաձայնություն լինի, եւ կառավարությունում նման բան չկա:

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
3878 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին