Ինչպե՞ս կարող ես սրանից հետո հայրենասեր լինել. ռուս աստղերը Կեմերովոյի ողբերգության մասին

Ռուսական շոու բիզնեսի աստղերը ցնցված են ռուսական Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» մոլում տեղի ունեցած ողբերգությունից: Մարտի 25-ին առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որից, մոտավոր հաշվարկներով, տուժել է ավելի քան 200 մարդ, կան տասնյակ զոհեր՝ մեծամասնությունը երեխաներ, որոնք հրդեհի պատճառով արգելափակված են մնացել կինոսրահում ու մահացել: Ռուսական իշխանությունները սահմանափակ տեղեկություններ են տրամադրել ռուսական լրատվամիջոցներին՝ փորձելով թաքցնել ողբրգության իրական մասշտաբները: Ռուս աստղերը քննադատել են այս քաղաքականությունը, իշխանությունների անտարբերությունը այն բանի նկատմամբ, որ նման կենտրոններն աշխատում են առանց անվտանգության համապատասխան համակարգի: Նրանք նաեւ իրենց ցավակցությունն են հայտնել:

«Ինչո՞ւ, ո՞վ է մեղավոր: Ինչպե՞ս կարող ես այսքանից հետո հայրենասեր լինել ու հպարտանալ քո երկրով: Ինչպե՞ս այս ամենը պետք է վերապրեն զոհվածների հարազատները: Երեխաները չպետք է այրվեն փակ տարածքներում: Երեխաները պետք է ապահով լինեն զվարճանքի կենտրոններում: Բայց ո՞ւմ եմ ես սա ասում»,- գրել է հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան:

«Անպատասխանատվությունը, «պոֆիգիզմը» հանգեցնում են նման ահավոր ողբերգությունների»,- գրել է երգիչ Նիկոլայ Բասկովը:

«Նույնիսկ եթե ոլորտը վերահսկող մարմինները մատների արանքով են նայում, սեփականատերերը պետք է հասկանան, որ դրանք իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքներ են. տարհանման պլաններ, վթարային ելքեր, ազդանշանային համակարգ, անձնակազմի որակավորված օգնություն եւ այլն: Եթե նման ողբերգություններ են տեղի ունենում, ապա պետական մակարդակով պետք է ծրագիր անցկացնել, որն ուղղված կլինի հրդեհային իրավիճակներում գործելու վերաբերյալ տեղեկացվածության, հմտությունների, ինչպես նաեւ պատասխանատվության զգացման բարձրացմանը»,- գրել է հաղորդավար Մաքսիմ Գալկինը:

«Ռեգիոնալ իշխանությունները եւ ԶԼՄ-ները շատ բաներ չեն հրապարակում: Միայն մեր համագործակցությունը եւ համախմբվածությունը կօգնեն վեր հանել ճշմարտությունը: Մեղավորները պետք է պատժվեն: Անհետ կորածների թիվը, ոչ պաշտոնական տվյալներով, անցնում է 150-ի սահմանը, իսկ պաշտոնական տվյալներով՝ 56»,- գրել է ռեպեր Բաստան:

«Չգիտեմ՝ ինչպես շարունակել ապրել: Վախենում եմ անգամ մտածել, թե ինչ են հիմա զգում ծնողները: Մենք արտասվում ենք, փորձում ենք չնայել տեսանյութերը, բայց ամեն րոպե ստուգում ենք նորությունները՝ հուսալով, որ կպարզվի, որ այդ ամենը թյուրիմացություն է, որ կփրկվեն, որ կգտնվեն: Բայց ամենից շատ վախենում եմ, որ վաղը նոր օր կսկսվի, եւ բոլորը կմոռանան տեղի ունեցածը»,-գրել է երգչուհի Աննա Սեդոկովան:

Տեղի ունեցածի հետ կապված իրենց ցավակցություններն  հայտնել նաեւ Քրիստինա Օրբակայտեն, Օլեգ Գազմանովը, Վալերիան, Ֆիլիպ Կիրկորովը, Վիկտորիա Լոպիրյովան, Յանա Ռուդկովսկայան, Լերա Կուդրավցեւան, Սերգեյ Լազարեւը, Ալեքսանդր Ռոզենբաումը եւ այլ աստղեր:

Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է 64 հոգի: Այս տվյալներին մարդիկ չեն հավատում: Քաղաքի բնակիչները ցույցի են դուրս եկել:

Մարդիկ հատուկ նախաձեռնող խումբ են ստեղծել զոհերի ճշգրիտ թիվը պարզելու համար: Այդ խմբին թույլ են տվել մտնել քաղաքային դիարաններից մեկը: Նրանց հետ հանդիպել է նաեւ այս պահին Կեմերովոյում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ խոստացել, որ ողբերգության հետ կապ ունեցող բոլոր մեղավորները կպատժվեն:

Այժմ ընթանում է քննություն, պարզվում են հանգամանքները: Շրջանառվում է աղետի հիմնական 2 վարկած. կա՛մ երեխաներն են այրել խաղասենյակի պորոլոնը, կա՛մ հրդեհի պատճառ են դարձել մանկական տոնի ժամանակ վառած մոմերը։

Ողբերգության զոհերի ընտանիքները պետությունից կստանան 1-ական մլն ռուբլի փոխհատուցում: Յուրաքանչյուր ընտանիքին 3 մլն ռուբլու փոխհատուցում էլ կտրամադրի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի սեփականատերը:

Տպել
3966 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ