Կեմերովոյի հրդեհված առեւտրի կենտրոնում տագնապի ազդանշանը չի աշխատել. ՌԴ Քննչական կոմիտե

Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում, որտեղ մարտի 25-ին խոշոր հրդեհի հետեւանքով ըստ պաշտոնական տվյալների 64 մարդ է մահացել, հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:

Տագնապի ազդանշանը չի աշխատել մարտի 19-ից, ու որեւէ մեկը չի զբաղվել դրա նորոգմամբ: Ինչպես հայտնում է РИА Новости-ին, այս մասին հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:

Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Կեմերովոյում խորհրդակցության ժամանակ Բաստրիկինն ասել է մարտի 19-ից նրանց մոտ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել, եւ ոչ ոք դրա նորոգմամբ չի զբաղվել:

Միեւնույն ժամանակ, պաշտոնյան հավելել է, որ առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը հրդեհի բռնկումից հետո չի միացրել ահազանգի ծանուցման համակարգը, որը սարքին է եղել:

«Մենք չենք կարող սրան խելամիտ բացատրություն տալ, սա ինչ-որ անպատրաստ մարդ է»,- շարունակել է Բաստրիկինը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանցագործ անփութություն է որակել Կեմերովոյի ողբերգության պատճառը: «Ի՞նչ է մեզ մոտ կատարվում, չէ՞ որ սրանք մարտական գործողություններ չեն, հանքահորում մեթանի պատահական արտանետում չէ։ Մարդիկ հանգստանալու էին եկել, երեխաներ կային։ Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին եւ այդքան մարդ կորցնում ենք ի՞նչ պատճառով։ Հանցագործ անփութության, անբարեխղճության»,- ասել է Պուտինը։

Կեմերովոյում հրդեհի հետեւանքների վերացման թեմայով խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահն անդրադարձել է ողբերգության առաջացման խնդիրներին։ Նա նշել է, որ որոշ տեղեկանքներ կարելի էր ստանալ պարզապես համապատասխան գումար վճարելով։ Պուտինը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինին հանձնարարել է իրավական գնահատական տալ ողբերգությունը չկանխած պաշտոնատար անձանց գործողություններին։

Բաստիրկինն իր հերթին հայտնել է, որ հրդեհի պատճառների հետաքննության ընթացքում մի շարք փաստաթղթեր են առգրավվել, որոնք այս պահին ուսումնասիրվում են։ Նա նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու բարեկամներին` մեկ րոպե լռությամբ սկսելով խորհրդակցությունը։

ՌԴ ԱԻՆ վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետեւանքով մահացել է 64 մարդ։ Հրդեհը բռնկել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում՝ մարտի 25-ին, պատճառները դեռ պարզվում են։ Հիմնական վարկածները երկուսն են. կա՛մ երեխաներն են այրել խաղասենյակի պորոլոնը, կա՛մ հրդեհի պատճառ են դարձել մանկական տոնի ժամանակ վառած մոմերը։

Ռուսաստանում 100 տարվա ընթացքում գրանցված հրդեհների ցանկում այս ողբերգությունն ամենախոշորներից մեկն է զոհերի քանակով։ Խոշոր հրդեհներ են եղել Սամարայի Ներքին գործերի վարչությունում (1999 թվական, 57 զոհ), Կրասնոդարի երկրամասի Կամիշեւատսկայա ավանի ծերանոցում (2007 թվական, 63 զոհ) եւ Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբում (2009 թվական, 153 զոհ)։

Արդեն հայտնի է, որ ողբերգության զոհերի ընտանիքները պետությունից կստանան 1-ական միլն ռուբլի փոխհատուցում: Յուրաքանչյուր ընտանիքին 3 մլն ռուբլու փոխհատուցում էլ կտրամադրի է «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի սեփականատերը:

Տպել
1316 դիտում

«Մանկական Եվրատեսիլ - 2020»-ում հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի մասնակիցը (տեսանյութ)

Երեւանից դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ավտոբուսները վատ եղանակի պատճառով վաղը չեն մեկնի

Վերսկսվում են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները

Վթար Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին. վարորդները հոսպիտալացվել են

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին եւ ինչ պայմաններ են առաջարկվել

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված ամանորյա նախաձեռնության մասին

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ