Հրայր Թովմասյանը ԱԺ-ից իր հետ ՍԴ է տանում նաեւ Արսեն Բաբայանին

Շուտով Սահմանադրական դատարանից հեռանալու է եւս մեկ հնաբնակ: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ 2018 թվականի ապրիլի 12-ին լրանում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի կենսաթոշակի տարիքը: Հակոբյանն այս պաշտոնին է 1996 թվականից՝ 22 տարի:

ՀԺ-ն Առուշան Հակոբյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ առաջիկայում թոշակի է գնալու եւ իրեն այլ կադրով են փոխարինելու: «Չեմ կարող ասել, որովհետեւ ես տեղեկություններ չունեմ»,- ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավարը եւ հաստատեց, որ իր թոշակի տարիքը լրանում է ապրիլի 12-ին:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկություններ ունի, որ ՍԴ նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին առաջարկել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Բաբայանը բոլորովին վերջերս դարձավ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ այս պաշտոնը ՍԴ աշխատակազմի ղեկավար դառնալու ճանապարհին կարեւոր տրամպլին կհանդիսանա:  Ըստ մեր աղբյուրի, Բաբայանն ընդունել է այս առաջարկը: Այժմ վերջինս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ գտնվում է Ժնեւում եւ Հայաստան վերադառնալուն պես նրա՝ ՍԴ տեղափոխման գործընթացը կսկսվի: Ուշագրավ է, որ Արսեն Բաբայանն արդեն փակել է ֆեյսբուքյան իր էջը:

Այս տեղեկությունից ՍԴ աշխատակազմի գործող ղեկավար Առուշան Հակոբյանն անակնկալի եկավ եւ արձագանքեց. «Տեղեկություն չունեմ, չեմ ճանաչում, առաջին անգամ եմ լսում»,- ասաց նա:

Արսեն Բաբայանը նախկին դատախազ Հակոբ Բաբայանի որդին է: Ավագ Բաբայանը ջերմ կապեր ունի ՍԴ նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Տեղեկություններ կան, որ Հրայր Թովմասյանն էր բարեխոսել, որ Արսեն Բաբայանին ԱԺ-ում աշխատանքի վերցնեն: Բաբայանը ԱԺ տեղափոխվեց Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետի պաշտոնից, իսկ մինչ այդ  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետն էր:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 27-ի համարում:

Տպել
2585 դիտում

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան