Աջապահյանը խիստ նեղսրտած է. նա դուրս է եկել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամից

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը խիստ նեղսրտած է եւ վիրավորված հասարակության վերաբերմունքից: «Հայկական Ժամանակի»-ին հայտնի դարձավ, որ թեմի առաջնորդը սահմանափակել է իր շփումները հանրության հետ: Այս ամենի պատճառը զոհված զինծառայողի հոգեհանգիստը եկեղեցում թույլ չտալու հետ կապված աղմուկն է: Հիշեցնենք, Գյումրու ԳԱԼԱ հ/ը-ն հաղորդեց Աջապահյանը թույլ չի տվել փետրվարի 22-ին սահմանին զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի՝ մկրտված չլինելու պատճառով: Ստեղծված իրավիճակը, թեեւ մեկնաբանվեց Սրբազանի կողմից, որն ասաց, որ ոչ թե արգելել է զինվորի դին եկեղեցում դնել, այլ քահանային հորդորել է հարգել հարազատների որոշումը եւ եթե նրանք որոշեն հոգեհանգիստը եկեղեցում կազմակերպել չխոչընդոտել դրան: Եւ այնուամենայնիվ, ֆեյսբուքում անխնա քննադատեցին եպիսկոպոսին, ինչն էլ այժմ դարձել է ներկա իրավիճակի պատճառ:

Գյումրիից ՀԺ-ի հավաստի աղբյուրները տեղեկացրեցին, որ այս դեպքից հետո նա դադարեցրել է Շիրակի մարզի տարածքում ցուցադրվող իր «Եղիցի լույս» հոգեւոր հաղորդման հեռարձակումը: Այն եթերում չէ արդեն մեկ ամսից ավելի եւ չի էլ վերադառնալու եթեր: Բացի այս նա դադարեցրել է գյուղերում մատուցվող իր կիրակնօրյա պատարագները: Վերջին անգամ թեմի առաջնորդի ձեռամբ պատարագ մատուցվել է Շիրակի մարզի Փոքրաշեն համայնքում: Ուշագրավն այն է, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն անկախ տարվա եղանակից, հեռավորությունից եւ եկեղեցու շենքային վիճակից, յուրաքանչյուր կիրակի որեւէ գյուղում պատարագ էր մատուցում, որին հաջորդում էր մի քանի ժամ շարունակվող խրատական քարոզը:

Տեղեկություններ կան, որ նա հրաժարվել է նաեւ «Գյումրին առանց տնակների» հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Չի բացառվում, որ այս հիմնադրամը նաեւ լուծարվի, քանի որ նախ այս կառույցը Գյումրիում արդեն 30 անօթեւանի ապահովել է խորհրդանշական 30 բնակարանով եւ հետո էլ հիմնադրամի որոշ անդամներ նեղ շրջանակներում հայտարարել են, որ եթե թեմի առաջնորդը չմասնակցի, իրենք էլ դուրս կգան:

«Այսուհետ դուք կունենաք այլ առաջնորդ: Առաջնորդը գուցե մնա նույն անուն ազգանունով, բայց կունենաք այլ առաջնորդ, որին որ ցանկացաք արժանի լինել: Այդ առաջնորդը կլինի լուռ եւ չի խառնվի ոչ մի բանի»,- իր վերջին հարցազրույցում նշել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Պարզաբանում ստանալու նպատակով «Հայկական ժամանակ»-ը փորձեց զրուցել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ: Սրբազանը մեր զրույցում հաստատեց հիմնադրամից դուրս գալու տեղեկությունները, սակայն նա չցանկացավ ինչպես այս, այնպես էլ այլ թեմաների շուրջ մեկնաբանություն տալ: Իսկ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Ղարիբ Հարությունյանը հիմնադրամի լուծարման տեղեկությունների մասին ասաց, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Առաջիկայում ընտրվելու է խորհրդի նոր նախագահ եւ հիմնադրամը շարունակելու է իր բնականոն աշխատանքները:

Սա ավելի քան տխուր զարգացում է, որովհետեւ Աջապահյանն այն ոչ մեծ թվով հոգեւորականներից է, ովքեր չեն վարանել կարեւոր իրադարձությունների եւ խնդիրների մասին խոսք հնչեցնել: Նրա խոսքը միշտ սպասված եւ տեղին է եղել: Հայկական ֆեյսբուքյան հանրությունը, սակայն որեւէ մեկին «ոչնչացնելիս» երկար չի մտածում եւ կարծես չի էլ տարբերում Աջապահյանին Կճոյանից, Կճոյանին Տալյանից, Տալյանին Հովնանյանից եւ այսպես շարունակ: 

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 27-ի համարում:

Տպել
4042 դիտում

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են