ՀՀ-ի ու Արցախի ԱԳՆ-ները խորհրդակցել են եւ կոնկրետ պայմանավորվածությունների հասել

26/03/2018 schedule14:05

Մարտի 26-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացել են հերթական խորհրդակցությունները՝ երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ։

Խորհրդակցություններին արցախյան կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմինե Ալեքսանյանը եւ Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաեւ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։

Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են երկու գերատեսչությունների միջեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ եւ նախանշել փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Խորհրդակցությունների շրջանակներում Աշոտ Հովակիմյանին ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Արցախի արտգործնախարարը գոհունակությամբ է նշել երկու գերատեսչությունների միջեւ արդյունավետ համագործակցությունը եւ կարեւորել նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը՝ արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ համաձայնեցված քաղաքականության վարման եւ համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման տեսանկյունից։

Տպել
917 դիտում

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)