ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագրից մեր սպասումները դժվար թե իրականանան

11/04/2018 schedule18:05

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը «Արմենպրեսի» հետ վերջերս զրույցում ասել է, թե Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը կստորագրվի այս տարվա մայիսին: Այդ համաձայնագիրը գործելու է 3 տարի: Սա, իհարկե, շատ լուրջ իրադարձություն կլինի: Այդ համաձայնագրով նախատեսվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի միջեւ առեւտրի ժամանակ կիրառվող մաքսատուրքերը կնվազեն, կանոնակարգերը կպարզեցվեն, ինչը, անշուշտ, դրական է հատկապես Հայաստանի համար:

Բայց քանի դեռ համաձայնագրի տեքստը չի հրապարակվել եւ հայտնի չէ, թե որքանով են նվազելու մաքսատուրքերը եւ ընդհանրապես՝ ինչ է ենթադրվում այդ համաձայնագրով, շատ ուրախանալու առիթներ չկան: Ըստ փոխնախարարի` որոշ դեպքերում մոտ 3 անգամ իջնելու են մաքսատուրքերը: «Համաձայնագրով խոսք է գնում երկու կողմում 400-500 ապրանքներին տրվող արտոնությունների մասին: Հայկական ապրանքների համար, եթե ապրանքային խմբերով դիտարկենք, 13-14 ապրանքախմբի մասին է խոսք գնում, որոնց արտահանմամբ մենք բավականին հետաքրքրված ենք»,- նշել է Հովհաննես Ազիզյանը: Վերջինիս ասելով՝ համաձայնագրում ներառված են այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են հանքային ջրերը, ոչ ալկոհոլային խմիչքները, շոկոլադը, քաղցրավենիքը, տեքստիլ արտադրանքը, ոսկերչական իրերը, մսամթերքը եւ այլն: Այսինքն, կարելի է արձանագրել, որ ազատ առեւտրի համաձայնագրով խիստ սահմանափակ ապրանքների վրա են տարածվում փոխադարձ առեւտրի արտոնյալ պայմանները՝ ընդամենը 400-500, ընդ որում, դրանց շարքում մեզ համար հետաքրքրություն ներկայացնողը մեկուկես տասնյակ ապրանքներն են:

Իսկ սա նշանակում է, որ այս համաձայնագրով Իրանի հետ առեւտրի հսկայական պոտենցիալի մի չնչին մասն է միայն օգտագործվելու, այն էլ՝ խիստ կասկածելի է, թե որքանով մեր տնտեսվարողները կկարողանան օգտվել դրանից: Խնդիրն այն է, որ Իրանը 80 միլիոն բնակչություն ունի, ինչը ԵԱՏՄ-ի հեռավոր շուկայի կեսն է: Բայց մեր առեւտրային հարաբերությունները մեր անմիջական հարեւանի հետ ոչ մի կերպ չի կարելի գնահատել նորմալ: Այդպիսի հսկայական շուկա ունեցող Իրանի հետ մեր ապրանքաշրջանառությունը ընդհանուրի մոտ 4 տոկոս է ընդամենը: Այսինքն, անցած տարի ՀՀ արտաքին առեւտրի ավելի քան 5 միլիարդ դոլարից Իրանին բաժին է ընկել միայն 263 միլիոն դոլարը: Շատ մեծ են կասկածները, որ ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կնքելուց հետո այս առումով կտրուկ փոփոխություններ կլինեն: Ընդ որում, այդ համաձայնագիրը կնքվելու է առաջին հերթին Ռուսաստանի եւ Իրանի շահերը հաշվի առնելով, իսկ Հայաստանի շահերը այդ համաձայնագրում թերեւս վերջին տեղում են:

Մինչեւ ԵԱՏՄ-ին անդամակցելն էլ, երբ Հայաստանը դեռ իրավունք ուներ միայնակ որոշումներ կայացնել, այդպես էլ չկարողացավ պատշաճ տեղ զբաղեցնել Իրանի շուկայում: Չնայած մեր երկու երկրների միջեւ ջերմությանն ու բարեկամությանը, տնտեսական հարաբերությունների տեսանկյունից ինչ-որ բան չստացվեց: Մի կողմից Իրանը ագրեսիվորեն պաշտպանում է իր ներքին շուկան օտարերկրյա ապրանքներից, մյուս կողմից Հայաստանը շատ հարցերում իր սեփական շահը ստորադասում է այլ երկրների շահերից: Օրինակ, իրանական գազը այդպես էլ չի կարողանում մտնել Հայաստանի ներքին շուկա, եւ դա ակնհայտորեն «Գազպրոմին» չնեղացնելու համար է:

Թե ինչ կտա այս համաձայնագիրը, գործնականում պարզ կդառնա դրա գործածության մեջ մտնելուց հետո միայն: Ըստ փոխնախարարի, մայիսին ստորագրվելու դեպքում համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մի քանի ամիս անց միայն: «Համոզմունք ունեմ, որ մինչեւ տարեվերջ կունենանք ուժի մեջ մտած փաստաթուղթ»,- ասել է փոխնախարարը:

Տպել
3795 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում