Ականազերծման գործընթացում Հայաստանը կարող է աջակցել նաեւ այլ երկրների․ ԱԻՆ

23/03/2018 schedule15:47

Մարտի 23-ին ՀՀ ԱԻ նախարարության եւ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ հակաականային գործունեության ու աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության մասին:

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը եւ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։

Գ. Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց ականային խնդրի վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու կարեւորությունը.

- Բոլորս շատ լավ գիտակցում ենք ականազերծման նշանակությունը մեր ժողովրդի անվտանգության համար, եւ դա դիտարկում որպես աղետների ռիսկի նվազեցման միջոցառում: Ականային խնդիրն աղետների ռիսկի առաջացման աղբյուր է եւ աղետների դեպքում լուրջ խոչընդոտ կարող է դառնալ փրկարարական աշխատանքների իրականացման համար: 

Կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը նշեց, որ ականային խնդրի լուծումը կապված է նաեւ երկրի տնտեսական ենթակառուցվածների ու համայնքների համաչափ զարգացման հետ:

-Այս հուշագիրը համագործակցության նոր հարթակ է, որի շնորհիվ մենք կարող ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր: Միաժամանակ՝ սա մեր երկրին հնարավորություն կտա մյուս երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերել նաեւ ականազերծման գործընթացում,- ասաց Ռ.Առաքելյանը:

ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը նշեց, որ համագործակցությունը ծավալվելու է հիմնականում ՓԾ Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հետ, ինչը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը:

ԱԻ նախարարությունն ու Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնը համագործակցությունը կզարգացնեն հետեւյալ ուղղություններով՝

  • ականների վտանգի իրազեկում, որի նպատակն է նվազեցնել կամ չեզոքացնել ականների եւ/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների ազդեցությունը մարդկանց կյանքի եւ առողջության վրա՝ վերջիններիս ուսուցման եւ իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով.
  • ականների եւ/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների հայտնաբերման, ականային պատահարների եւ ականներից տուժած անձանց մասին տեղեկությունների փոխանցում ՀԱՓԿ-ին.
  • հակաականային գործողություններում տեխնիկական եւ մասնագիտական օժանդակության տրամադրում.
  • հակաականային գործողությունների եւ աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ դասընթացների կազմակերպում:

Վերջերս հաստատված «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցի համաձայն՝ նախատեսվում է համայնքների անձնագրերում ընդգրկել տեղեկություններ՝ այնտեղ առկա ականապատ տարածքների մասին:

Տպել
818 դիտում

ԿԸՀ-ի պաշտոնական www. elections.am կայքում այօր տեղադրվել են քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները․ Բիչախչյան

Մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը

Առողջապահության նախարարությունը 160 հազար բժշկական դիմակ է պահեստավորել

Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, «G 231» և «Ակինետոն» գրառմամբ հաբեր, մարիխուանայի նմանվող զանգված

Երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել են Հայաստան-Իրան օդային փոխադրումները. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Իջևանի ոստիկանները բացահայտել են էլեկտրոնիկայի խանութից կատարված գողությունը․ 33-ամյա տղամարդը կալանավորվել է

Հրդեհ Բաղրամյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Քննարկվել է ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը

Եղանակը տաքանալուն զուգահեռ կորոնավիրուսը կնահանջի՞, ինչը հատուկ է գրիպին. ԱՆ պաշտոնյայի մեկնաբանությունը

Մարտի 1-ի գործով Հովհաննես Ղազարյանն արդարացվել է` հանցակազմի բացակայության հիմքով

Ոստիկանները գրպանահատներին բերման են ենթարկել ու հայտնաբերել գողացված դրամապանակները. (տեսանյութ)

Ընդդիմախոսներն ասում են՝ սուպերվարչապետություն պետք չէ, բայց թվում է՝ ենթագիտակցորեն դա են ցանկանում. ԿԳՄՍ նախարար

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն առերեսվել է իր և Նարեկ Սարգսյանի դեմ հաղորդում տված Հակոբ Հովհաննիսյանի հետ

Հանդիպել են ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները. երկուստեք կարևորվել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը

2019-ին ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182 հազար 673 դրամ. ամենաբարձրը Սյունիքի մարզում է

Երեւանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժիններ պլանշետներ են ստացել

Իջևանում 1.5 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Վարչապետը կիրակի օրը հրավիրում է երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Գանձաքարի անտառում հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. ԱԻՆ

Գիշերը հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է. ոստիկանություն