Արգենտինայում ՀՀ դեսպանի համանախագահությամբ նշեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը

22/03/2018 schedule21:40

Արգենտինայի ԱԳՆ Սան Մարտին պալատի «Լիբերտադոր» սրահում` ԱԳ նախարար Խորխե Ֆորիի նախագահությամբ մարտի 20-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառումը, որի համանախագահներն էին Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը և Ֆրանսիայի դեսպան Պիեր Անրի Գինյարը:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, միջոցառումը մեկնարկեց ԱՀ ԱԳ նախարարի ողջույնի խոսքով, այնուհետև ելույթներով հանդես եկան Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանները: Խորխե Ֆորին իր ելույթում մասնավորապես նշեց, որ 2016թ. դառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդ անդամ` Արգենտինան ի դեմս նախագահ Մաուրիսիո Մակրիի կառավարությանը ցանկանում է ընդլայնել ֆրանկոֆոն պետությունների հետ իր քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը: ԱՀ ԱԳ նախարարը կարևորեց նաև Արգենտինայի վրա մեծ ազդեցություն թողած ֆրանսիական մշակույթի և ժողովրդավարական մտածելակերպի դերը, շեշտելով, որ դրանք ոչ միայն խթան են հանդիսացել Արգենտինայի անկախության պայքարի համար, այլ նաև կազմել են Արգենտինայի մշակութային կյանքի և աշխարհի հետ հարաբերակցվելու հենքը:

Արգենտինայում ՀՀ դեպան Էսթերա Մկրտումյանն իր ելույթում ներկայացնելով հայ-ֆրանսիական բարեկամության պատմությունը, մասնավորապես ասաց. «Հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը հազարամյա պատմություն ունի: Այս առումով առանցքային է 12-14-րդ դարի Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանը, երբ առավելապես սերտացան հայ-ֆրանսիական կապերը: Առանձնահատուկ է 19-րդ դարում հայկական մշակութային զարթոնքի վրա ֆրանսիական հզոր մշակույթի ազդեցությունը։ Ֆրանսիացի մեծ լուսավորիչների գաղափարները խորը հետք են թողել հայկական մտքի և աշխարհայացքի զարգացման վրա, հատկապես մշակութային նոր հոսանքների, ազատության ու մարդասիրության գաղափարների տարածման առումով։

Հիշարժան են 1848 թվականի սեպտեմբերի 24-ին ֆրանսիացի ականավոր քաղաքական գործիչ, նախկին արտգործնախարար Ալֆոնս դը Լամարթինի խոսքերը Փարիզի Սամվել Մուրադ վարժարանի սաների պարգևատրման արարողության ժամանակ. «Երբեք, դեռևս որևէ ժամանակաշրջանում այդքան օգտակար, ես նույնիսկ կասեի այդ աստիճանի անհրաժեշտ չի եղել փոխադարձաբար Ձեր գեղեցիկ հայոց լեզվի ուսումնասիրումը ֆրանսիացիների կողմից և ֆրանսերեն լեզվի ուսուումնասիրումը հայերի կողմից` իմանալու համար այն ամենի մասին, ինչ հիսուն տարի ի վեր տեղի է ունենում աշխարհում, թե Արևմուտքում և թե Արևելքում»:

Այնուհետև ՀՀ դեսպանը ներկայացրեց 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, օրակարգի թեմաները, «Ապրել միասին» կարգախոսի էությունը, անցկացվելիք կարևոր միջոցառումները` հատուկ ուշադրություն հրավիրելով տնտեսական ֆորումին, որի նպատակն է խրախուսել գործարարների միջև շփումները և մեկնարկել ֆրանկոֆոն գործարարների ցանց։ Իր ելույթի վերջում ՀՀ դեսպանը ներկաներին մանրամասն ներկայացրեց ՖՄԿ 17-րդ երևանյան գագաթաժողովի նոր հիմնարար փաստաթղթի` «Ապրել միասին» պակտի հայեցակարգը և նպատակները:

ՀՀ դեսպանի ելույթին հաջորդեց ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների և Հայաստանի վերաբերյալ պատրաստված ֆիլմի ցուցադրումը:

Ֆրանսիայի դեսպանն իր ելույթում խոսեց Ֆրանկոֆոնիայի շարունակական առաջընթացի մասին, որը կապ է ստեղծում անցյալի, ներկայի և ապագայի միջև՝ նշելով, որ լեզուները օգնում են հաղթահարել սահմանները և տարածությունը, հնարավորություններ տալով բազմամշակույթ համագործակցության համար:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արգենտինայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, խորհրդարանականներ, արգենտինահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ:

Տպել
1466 դիտում

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին