«Չումբոն» վճռական է. ծրագիր է մշակում՝ դպրոցականների ժամանցը կազմակերպելու համար

Կրթության ոլորտին այս կամ այն կերպ առնչվող, ինչպես նաեւ երեխաների իրավունքների պաշտպանությամբ մտահոգ անձանց շրջանում ու մամուլում վերջին օրերին հաճախ է հնչում «Չումբո» նախաձեռնող խմբի անունը, որն ագրեսիվ կերպով որոշել է կազմակերպել դպրոցականների ժամանցը: Ասում է՝ բարեգործական հիմունքներով:

Թեմային անդրադարձ եղավ նաեւ այսօր՝ «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ժամանակ: Հնչեցին բացասական գնահատականներ՝ մանավանդ հաշվի առնելով նախորդ տարվա տխուր փորձը, երբ «Չումբո» խմբի անդամները տասնյակ հազարավոր երեխաների հավաքել էին մեկ վայրում՝ նրանց համար տոնախմբություն կազմակերպելու: Թե՛ այն ժամանակ էր նշվել, եւ թե՛ այսօր ընդգծվեց, որ միջոցառման ընթացքում պահպանված չեն եղել անվտանգության կանոնները, եւ միայն բարեբախտություն է, որ դժբախտ միջադեպեր ու պատահարներ տեղի չեն ունեցել: Նշվեց նաեւ, որ խախտվել են «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված բազմաթիվ նորմեր՝ այդ թվում նրանց պարտադրելով մասնակցել միջոցառմանը: Իսկ մինչ այդ, «Չումբո» նախաձեռնող խմբի անդամները եղել էին Երեւանի տասնյակ դպրոցներում, երեխաներին Քոչարի պարել սովորեցրել, չնայած բուն միջոցառման մասին հայտնի դարձած տեղեկատվության համաձայն, «Քոչարին ընդամենը մի քանի րոպե է հատկացվել եւ հիմնականում եղել է դիսկոտեկ»:

Այժմ, ահա, «Չումբոն» ավելի լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու հայտ է ներկայացնում, ընդհուպ՝ դպրոցի շրջանավարտների «Վերջին զանգը»: Դա անում է խիստ պաթետիկ՝ նախաձեռնությունը ներկայացնելով որպես հանուն երկրի, ժողովրդի ու համայն հայության, դրան զուգահեռ էլ ստանալով կրթության, մշակույթի փոխնախարարների, դպրոցների տնօրենների ինքնամոռաց շնորհակալությունները, որոնք երեւում են անցյալ տարվա, բայց այս օրերին ակտիվացրած տեսանյութում:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, որը նույնպես ներկա էր այսօր հրավիրված քննարկմանը, նշեց, որ անցյալ տարի կազմակերպված աղմկահարույց տոնախմբությունից հետո նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով եւ ի վերջո կազմվել է բացասական եզրակացություն: Այն ուղարկվել է նաեւ Երեւանի քաղաքապետարան: Իսկ «Չումբո» նախաձեռնող խմբին դպրոց թողնելու, այդքան իրավունքներով օժտելու եւ երեխաների անվտանգությանը սպառնալու համար որեւէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է: ԿԳ նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետերի դեմքերի արահայտությունը հուշում էր, որ չեն ենթարկվել: Այդպիսի դեպք նրանք չհիշեցին:

Նախարարությունը հայտարարել է, որ «Չումբոն» որեւէ ծրագիր չի ներկայացրել, հետեւաբար դպրոցներում ոչինչ ձեռնարկել չի կարող, իսկ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը նշեց, որ ինքը դեմ է այդ նախաձեռնությանը:

Մեզ հաջողվեց կապ հաստատել «Չումբո» նախաձեռնող խմբի հիմնադիր Սմբատ Հակոբյանի հետ: Նա, սակայն, հարցերին պատասխանեց դժկամությամբ  կամ գրեթե չպատասխանեց՝ անընդհատ կրկնելով, որ «Շանթ» հեռուստաընկերությանն արդեն հարցազրույց է տվել (որն, ի դեպ, եթեր էր հեռարձակվելու մեր զրույցից միայն ժամեր հետո) եւ որ կարող ենք հետաքրքրող մեկնաբանությունները լսել հեռուստատեսությամբ:

Սմբատ Հակոբյանի հետ մեր հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ: Անցյալ տարվա այս լուսանկարում նա սեղմում է ԿԳ նախարարության պաշտոնյայի ձեռքը եւ շջապատված է  դպրոցների տնօրեններով:

- Սմբատ, այսօր հրավիրված քննարկման ժամանակ հնչող հիմնական հարցերից մեկն այն էր, թե ինչպես է  նախաձեռնությանը մուտք գործել դպրոց, բավականին երկար ժամանակ գործունեություն ծավալել՝ դրա համար չունենալով ոչ պայմանագիր, ոչ որեւէ գրավոր թույլտվություն-համաձայնություն: Խնդրում եմ պարզաբանեք՝ դա ինչպես տեղի ունեցավ:

- Մենք բոլոր հարցերին, այդ թվում՝ այդ, այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը տվել ենք մեր պատասխանները, կարող եք նայել:

- Եթե դժվար չէ՝ նաեւ մեր ընթերցողների համար պատասխանեք:

- Մենք մեկին արդեն տվել ենք, չծավալվենք: Ուղղակի որպես պատասխան կհնչեցնեմ սա. բնականաբար, առանց թույլտվության դա հնարավոր չէ մեր պետությունում:

- Եղել է բանավոր թույլտվություն, այո՞:

- Թույլտվությունը թույլտվություն է, չգիտեմ՝ բանավոր, թե գրավոր: Բնականաբար, առանց թույլտվության հանրապետությունում երեւի հնարավոր չէր աշխատել դպրոցների, այն էլ մեկ-երկուսի չէ, բոլոր դպրոցների հետ: Մնացած հարցերի պատասխանները կարող եք այնտեղ նայել:

- Այսինքն՝ ճի՞շտ է, որ քաղաքապետարանն է թույլ տվել ու բանավոր:

- Առանց թույլտվության չի եղել: Կարող եք այնտեղ նայել, ամեն ինչ մանրամասն ասվում է: Կնայեք եւ արդեն կեզրակացնեք:

- Վերջին օրերին պետական մարմինների ղեկավարների հետ հանդիպում եք ունեցել: Նպատակը ո՞րն էր:

-Նպատակը այդ միջոցառումների կազմակերպումն էր եւ նշված ձեր երկու հարցին էլ այսօր մենք տվել ենք պատասխաններ: Կխնդրեմ նայեք եւ պատասխանները կստանաք:

-Ձեր հրապարակած տեսանյութերից մեկում, խոսելով նախաձեռնության գաղափարի մասին, նշում եք, որ դա առաջացել է այն ժամանակ, երբ հանդիպել եք երկրի ղեկավարների հետ ու քննարկել, որ Հայաստանում երեխաները չունեն ժամանցի հնարավորություն: Կմանրամասնե՞ք՝ ում հետ եք հանդիպել եւ արդյոք նրա՞նք են խմբի առաջ կանաչ լույս վառել:

- Այդ զրույցը եղել է տոնախմբություններից մեկի ժամանակ, կոնկրետ անուններ չեմ հնչեցնում: Բայց նորից կկրկնեմ՝ մենք տվել ենք հարցազրույց «Շանթ» հեռուստաընկերությանը, նշված բոլոր հարցերին պատասխանվում է այնտեղ: Կխնդրեմ հետեւողական լինեք եւ կստանաք ձեր հարցերի պատասխանները:

-Իսկ «Շանթը» հարցրե՞լ է, թե Չումբու նախաձեռնող խումբն իրենից ինչ է ներկայացնում, իրավաբանական այդպիսի անձ կա՞, չկա՞, պետական գրանցում ունի՞, թե չէ:

- «Չումբոն» գրանցված կազմակեպություն չի եղել, որովհետեւ ինքը նախաձեռնող խումբ է եղել, ոչ թե կազմակերպություն: Իսկ հիմա մենք ստեղծում ենք հիմնադրամ, որը արդեն կկատարի շատ գլոբալ աշխատանքներ թե՛ մեր հանրապետությունում, թե՛ հանրապետությունից դուրս:

- Տեսանյութում մեծ ներդրումների մասին էիք խոսում: Ուզում եմ հասկանալ՝  նշված 850 միլիոն դրամն արդեն կատարվա՞ծ ներդրում է, թե՞ դա առաջիկայում է լինելու:

- Ես չեմ ուզում կրկնվել եւ ուզում եմ իրար ճիշտ հասկանանք՝ կխնդրեմ հետեւողական լինել «Շանթ» հեռուստաընկերությանը, այնտեղից կստանաք այդ բոլոր հացերի պատասխանները:

- Իսկ ձեզ այդքան միջոցները որտեղի՞ց, կարելի՞ է իմանալ:

- Այդ հարցին էլ ենք պատասխանել, կխնդրեմ նայել եւ ստանալ այնտեղից բոլոր պատասխանները:

- Մի հարց էլ «շնորհակալությունների» հետ կապված: Ձեր հրապարակած տեսանյութերում ձեր հասցեին հնչում են բազմաթիվ շնորհակալություններ, մեծարանքի խոսքեր: Դա ինչքանով է նորմալ, ըստ ձեզ:

- Բա եթե լավ աշխատանք ես կատարում, մարդիկ գնահատում են, այդտեղ ինչ կա աննորմալ: Հենց աննորմալը այն է, որ մարդիկ չեն գնահատում քո կատարած աշխատանքը: Իսկ եթե մարդիկ հարգում են քո կատարած լավ աշխատանքը, դա բնականաբար  նորմալ է եւ հարգելի:

- Բայց դա դուք եք տարածում, դուք եք առաջարկում, որ արտահայտվեն:

- Մենք նյութ ենք պատրաստել, որը տեղադրվել է համացանցում, այո:

- Իսկ ծրագիր ներկայացնելո՞ւ եք ԿԳ նախարարությանը:

- Բնականաբար, այո:

- Կա՞ այդ ծրագիրը:

- Կազմվում է:

Հ.Գ. Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ անցյակ տարի հարցումով դիմել է Երեւանի քաղաապետարան, որտեղից ստացված պատասխանում նշվել է, որ «Չումբոյին» թույլատրվել է մուտք գործել դպրոցներ՝ առանց համապատասխան պայմանագրի: Փոխքաղաքապետտ Արամ Սուքիասյանն այս օրերին Հարոթյունյանին ասել է, որ այլեւս կրկնվել դա չի կարող:

Տպել
2680 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ