Օպերային թատրոնում շատ խնդիրներ լուծվում են իմ սեփական միջոցներով. Կոնստանտին Օրբելյան

Հայտնի դաշնակահար եւ դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը 2016 թվականի մարտին նշանակվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հետագայում նաև՝ նույն թատրոնի տնօրեն:

Վերջին շրջանում, սակայն տեղեկություններ կան, թե Օրբելյանը զղջում է, որ ժամանակին ընդունել է հայկական կողմի հրավերն ու տեղափոխվել է Հայաստան: Ավելին, նա, ըստ նույն աղբյուրների, հետ կվերադառնա ՌԴ՝ այնտեղից առաջարկ ստանալուն պես:  

Մաեստրոն պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի հարցերին:

- Մաեստրո, Օպերային թատրոնի կուլիսներում ակտիվացել են զրույցները, որ Դուք զղջում եք Հայաստան գալու համար, Ձեզ չի հաջողվում անել այն, ինչ ցանկանում էիք: Ի՞նչն է խնդիրը, ի՞նչ խոչընդոտներ կան:

- Առաջին անգամ եմ լսում, որ ես ինչ-որ բանից դժգոհ եմ կամ զղջում եմ իմ կայացրած որոշման համար: Թատրոնն աշխատում է բավականաչափ հագեցած գրաֆիկով: Այժմ մեզ մոտ Ժորժ Մասնեի «Մանոն» օպերային ներկայացման փորձերն են ընթանում: Ներկայացումը բերվել է Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնից: Այստեղ են ներկայացման բեմադրող-ռեժիսոր Անդրեյս ժագարսը իր ամբողջ թիմով՝ ոճաբաններ, ովքեր աշխատում են մեր երգչախմբի և մենակատարների զգեստների վրա, պարուսույց, ֆրանսերեն լեզվի ուսուցիչ և այլոք: Ի դեպ, այս ներկայացումը ես հատուկ բերել եմ Լիպարիտ Ավետիսյանի համար, որը Դե Գրիյեի դերերգի մարմնավորման համար «Ոսկե դիմակ» է ստացել «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում:

- Նաեւ տեղեկություններ կան, որ շատ եք ցանկանում հետ վերադառնալ ՌԴ: Եթե ձեզ այնտեղից առաջարկ արվի, կընդունե՞ք:

- Ես մշտապես Ռուսաստանում հանդես եմ գալիս ելույթներով, գնում եմ, երբ ցանկանում եմ: Ցանկալի հյուր եմ եւ՛ Սանկտ Պետերբուրգում, եւ՛ Մոսկվայում, դա խնդիր չէ: Սակայն իմ հիմնական աշխատանքն այստեղ է՝ Երևանում: Ես կարծում եմ՝ արդեն շատ բան է մեզ հաջողվել այստեղ անել եւ մոտ ժամանակներս բոլորը կտեսնեն հետաքրքիր եւ դրական արդյունք:

- Գաղտնիք չէ, որ մեր օպերային թատրոնը՝ բոլոր առումներով, չի համապատասխանում բարձր չափանիշների: Բայց մենք, կարծես թե, լուրջ դպրոց ենք ունեցել: Ձեր կարծիքով, ո՞րն է այս շարունակական անկման պատճառը՝ պետությո՞ւնն է աչքաթող անում, թե՞ դպրոց չկա կամ ֆինանս չկա: Ո՞րն է պատճառը:

- Ո՞վ է ասում, որ մեր թատրոնը չի համապատասխանում ինչ-որ ստանդարտների: Ես համաձայն չեմ: Մենք ունենք հիանալի երգիչներ, բալետն այստեղ բարձր մակարդակի վրա է: Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա աշխարհում չկա որևէ թատրոն, որը չունի ֆինանսական խնդիր: Այո, մեզ մոտ էլ չի բավարարում, շատ բաների համար քիչ է գումարը՝ շենքի սպասարկման, տարեկան 3-ից 4 նոր բեմադրությունների համար: Ինչո՞ւ եմ ես պատրաստի ներկայացումներ բերում այլ քաղաքներից, որովհետեւ մենք դա չենք կարող բեմադրել, այն արժե կես միլիոն եվրո, նվազագույնը այդքան գումար էր անհրաժեշտ, որպեսզի անեինք այն, ինչն արել են, ենթադրենք՝ Մոսկվայում: Հենց սա է պատճառը, որ ես բերում եմ արդեն պատրաստի ներկայացումներ այլ թատրոններից, ինչպես օրինակ «Մանոն» օպերան, որի բեմադրության համար Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնը ծախսել է մոտ կես միլիոն եվրո, իսկ թատրոնը, խնայելով ֆինանսական միջոցները, կներկայացնի պատրաստի ներկայացում:

- Ի վերջո, ֆինանսական խնդիրները խոչընդոտո՞ւմ են ավելի ակտիվ գործունեություն ծավալելու համար:

- Ես ամեն ինչ անում եմ, որ չխոչընդոտվի, եթե չլինեի ես, ապա գուցե և նման խնդիրներ լինեին: Ես գտնում եմ հնարավորություններ և միջոցներ՝ հետաքրքիր նախագծեր իրականացնելու համար:

- Դուք Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելիս ասել էիք, որ ժամանակ է պետք, որպեսզի կարողանաք վերջնական կարծիք ձևավորել այս կամ այն երգչի մասին, հասկանալ, թե ինչպիսի ներկայացումներ կարող եք բեմադրել թատրոնում ունեցած ձայների հիման վրա: Որքանո՞վ է հստակեցվել Ձեզ համար դա այսօր: Առաջիկանում սպասե՞նք նոր պրեմիերաների:

- Ես արդեն ունեմ ձևավորած հստակ կարծիք մեր երգիչների մասին, գիտեմ՝ ով ինչպես է երգում, ով ինչ մակարդակի վրա է: Թատրոնի կազմն անընդհատ համալրվում է նոր երգիչներով, որը հիանալի և գովելի է: Մոտակա մի քանի ամսում մենք կունենանք պրեմիերա՝ Կարեն Խաչատուրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացումը: Այստեղ այն երբևէ չի ներկայացվել, չտեսնված երաժշտություն, շքեղ բեմադրություն: Այս ներկայացմամբ թատրոնում մանկական բեմադրությունների սկիզբ կդրվի: Առաջիկայում երիտասարդ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը նորովի կբեմադրի Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան: Պրեմիերային այս ներկայացումը կցուցադրվի նաեւ Դուբայի օպերային թատրոնում: 2018 թվականի սեպտեմբերին թատրոնը հյուրախաղերով կմեկնի Դուբայ՝ 2 բեմադրությամբ: Կներկայացնենք Ժ. Բիզեի «Կարմենը» և Մոցարտի «Կախարդական սրինգը» հանրահայտ Պաոլո Միչիկեյի բեմադրությամբ: Այս ներկայացման բեմական զգեստների ձևավորման համար Իտալիայից Հայաստան եմ հրավիրել զգեստների հանրահայտ մոդելավորող Ալբերտո Սպիացիին: Առաջիկայում կանցկացվի Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնը, որի շրջանակներում կներկայացվեն խաչատրյանական երեք բալետները:

- Ի՞նչ հիմնական դժվարությունների եք հանդիպում Օպերային թատրոնում աշխատելիս:

- Դժվարություններ կան յուրաքանչյուր գործի մեջ: Թատրոնում, օրինակ, լույսերի լամպերի հետ կապված խնդիրներ կան, քանի որ լույսերի 1/3-րդ մասը չի աշխատում: Նոր ներկայացման համար կամ ստիպված պետք է փոխենք գունային ներկապնակը, կամ էլ նախքան պրեմիերան պետք է գնենք բավական արժեքավոր այդ լամպերը, որովհետև նրանք արդեն իրենց դարն ապրել են եւ վառվել: Լամպերից յուրաքանչյուրը մոտ 500 դոլար է: Մեզ մոտ ներկայացումները միշտ սովորականից մութ են լինում ոչ այն պատճառով, որ այդպես է պետք, այլ այն պատճառով, որ բավարար չափով լամպեր չկան: Նմանատիպ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կապված չեն արտիստների, երգիչների կամ օպերային թատրոնի աշխատանքի հետ: Օրինակ, հիմա պետք է գնել նոր պրոեկցիոն էկրան, որովհետև մեր ունեցածն արդեն օգտագործման ենթակա չէ: Եթե այստեղ ես չլինեի, հավանաբար, խնդիրներն ավելի շատ կլինեին: Թատրոնում շատ խնդիրներ լուծվում են իմ սեփական միջոցներով, այստեղ արդեն 6-7 դաշնամուր եմ գնել: Իմ աշխատավայրի դաշնամուրը հորեղբորս՝ Կոնստանտին Օրբելյանինն է:

Աղունիկ Հովհաննիսյան

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 27-ի համարում:

 Մանրամասները տեսանյութում

Տպել
5825 դիտում

«ԱԺ-ում մկան ծակ ման գալով». Պատվից հեռու խմբակցության ղեկավարն ասում է, թե դաշնակը փախնող տղա չի. Հովհաննիսյան

Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Մահվան ելքով վրաերթ` Երևանում, փախուստի դիմած վարորդին որոնում են

15-ամյա Համլետ Մանուկյանը Թուրքիայում դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը

Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվել

«Wildberries»-ն ուժեղացնում է հսկողությունը կայքում որոշ ապրանքների շրջանառության վրա

Արևմուտքին Ուկրաինայում զսպեց միջուկային զենք տեղակայելու Պուտինի որոշումը․ CNN

Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որևէ մեկին մեղավոր ճանաչելու կամ կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ

ՀՀ գրեթե բոլոր տարածաշրջաններում տեղումներ են. Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Օդի ջերմաստիճանը 16 աստիճանով կբարձրանա

Թուրքիայում հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել

Մետրոպոլիտենը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով. դեպքի վայր է այցելել Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը

Գազալցակայանում լիցքավորելուց և մի քանի մետր վարելուց հետո, մեքենան պայթել է․ վիրավոր կա

Մեկ զինծառայողի սպանության և ևս մեկի սպանության փորձի դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ. ՔԿ

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ

Սևքարեցի Դավիթն այսօր կդառնար 23 տարեկան. Աննա Հակոբյանը մասնակցել է հիշատակի միջոցառմանը

Պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում՝ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար. Բյորն Սյոդեր

Քննարկվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրը

Խուզարկում են Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը. մանրամասներ

Լաչինի միջանքի բաց լինելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ՆԳՆ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով. գնացքներն անցել են միակողմանի երթևեկության

Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է (լուսանկարներ)

ՊԵԿ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ են իրականացնում «Ալեքս Տեքստիլ»-ում

31-ամյա երևանցին իր աշխատավայրին պատկանող մեքենայից 740 հազար դրամ է գողացել

Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը

«Անպատասխան սիրո մասին պատմություն». Ռոզա Լինը՝ նոր և հայկական էլեմենտներով երգի մասին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում

Զոհված զինծառայող Հրաչյա Սարուխանյանի լուսանկարները

Մարդու առևանգման մեջ մեղադրվող 41-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է

Խոյ համայնքում հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած կնոջ դի

Ուշադրություն. Սուրենյանը հայտնել է ամենացածր ջերմաստիճանի օրը

Սպիտակ տունը ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը

Թրամփին քրեական մեղադրանք է առաջադրվել

Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել են Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցն ու ևս երկու անձ

Մասիսի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ

12 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ

Թեհրանը Բաքվին ևս մեկ անգամ կոչ է արել հստակեցնել Իսրայելի մտադրությունները