Դպրոց են մտնում «Չումբո»-ները. ԿԳՆ-ն հատուկ շրջաբերական է տարածել

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երեւանի քաղաքապետարանին եւ ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին՝ միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն իրականացնելիս նախապես տեղեկացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը:

Ինչպես հայտնում են ԿԳն-ի մամուլի ծառայությունից, նույն հանձնարարականը տրվել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին:

Սա, թերեւս կարելի է համարել վերջերս «Չումբո» նախաձեռնող խմբի՝ ԿԳՆ-ի հետ համատեղ Երեւանի դպրոցների աշակերտների հոգեւոր-մշակութային դաստիարակման եւ ժամանցի կազմակերպման վերաբերյալ, տարածած սկանդալային հաղորդագրության ու տեսանյութի պատասխանն է: Սա մեծ անհանգստություն էր առաջացրել ծնողների ու մասնագիտական հանրության շրջանում։

Չնայած ԿԳՆ հերքման հայտարարություն տարածեց՝ հավաստիացնելով, որ հավանություն չի տվել խմբի ներկայացրած ծրագրին, սակայն այդ հերքումից հետո տարածված հաջորդ տեսանյութը փաստում էր, որ դեռեւս անցյալ տարի «Չումբո» նախաձեռնող խմբի կազմակերպած «ժամանցային քեֆերը»-ը ԿԳՆ եւ Մշակույթի փոխնախարարին կողմից արժանացել է բարձր գնահատականի:

Այդ նույն խումբը, որ տարիներ շարունակ զբաղվել է նաեւ Երեւանի գիշերային ակումբներում փարթիների կազմակերպմամբ, անցյալ տարի ռեստորանային խնջույք էր կազմակերպել ավելի քան 40 հազար տարբեր տարիքային աշակերտների համար՝ խախտելով զանգվածային միջոցառումների անվտանգության տարրական պայմանները, խեղաթյուրելով երեխաների կրթական, մշակութային ժամանցի անհրաժեշտ պահանջները:

Հատկապես մտահոգիչ է «Չումբո» նախաձեռնող խմբին աջակցելու եւ սատարելու ՀՀ ԿԳՆ-ի պատրաստակամությունը: Այս մասին վկայում են տվյալ խմբի հրապարակած տեսագրությունում ԿԳ նախարարի խոսքերն ու ցուցաբերած վերաբերմունքը, ինչպես նաեւ ՀՀ ԿԳ նախարարի, փոխնախարարի, ՀՀ մշակույթի փոխնախարարի, Երեւանի քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների պաշտոնյաների ամենաբարձր մակարդակով տվյալ նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպման ու քննարկման փաստը:

Թեպետ խմբի ղեկավարները պնդում են, որ ազգային երգ ու պարերով ուղեկցվող «բարեգործական միջոցառումներին» դպրոցականների մասնակցությունն անվճար է, սակայն մամուլում քիչ չեն հրապարակումներն առ այն, որ իրականում հայրենասիրական խնջույքների անվան տակ պարզ բիզնես ծրագիր է կյանքի կոչվում: 

Ըստ մամուլի հրապարակումների, գործում է բավականին տրիվիալ սխեմա՝ մի վայրում հավաքել հազարավոր պատանիների եւ ստեղծել տպավորություն, որ կազմակերպվել է ժամանցային միջոցառում, իսկ իրականում ներկաների վրա արագ սնունդ եւ գազավորված հեղուկ վաճառել, որը մեկ օրվա կտրվածքով կարող է մի քանի միլիոնի հասնող եկամուտ ապահովել կազմակերպիչներին:

Միեւնույն ժամանակ, մասնագետները վկայում են «Չումբո» նախաձեռնող խմբի կողմից առաջարկվող ձեւաչափով դպրոցականների համար մասսայական խնջույքների նախաձեռնումն ու կազմակերպումը չի համապատասխանում կրթության զարգացման ժամանակակից նպատակներին, ինչպես նաեւ աշակերտների ազատ ժամանցի կազմակերպման համաշխարհային մոտեցումներին ու սկզբունքներին: Ավելին, բովանդակային վերլուծության դեպքում այն հակասում է ազատ ժամանցի կազմակերպման մանկավարժական մոտեցումներին եւս։

Տպել
3019 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել