Դեսպան Սադոյանը Ջավախքի հայերին կոչ է արել անպայման սովորել վրացերեն

22/03/2018 schedule17:15

Մարտի 19-21-ը տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան, որի շրջանակներում դեսպանը եղավ Ախալցխա, Ախալքալաք եւ Նինոծմինդա քաղաքներում, ինչպես նաեւ մի շարք հայաբնակ գյուղերում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Ախալցխա. Սամցխե-Ջավախք կատարած այցը մեկնարկեց մարտի 19-ին Ախալցխայում, որտեղ դեսպան Սադոյանը հանդիպում ունեցավ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Գիորգի Կոպաձեն, Սամվել Մանուկյանը, Դավիթ Ճիճինաձեն, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, Ախալցխայի սակրեբուլոյի անդամներ եւ այլք։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սամցխե-Ջավախքի տնտեսական, սոցիալական եւ մշակութային բնագավառներին առնչվող մի շարք հարցեր:

Անդրադառանլով բնակչության զբաղվածության խնդրին՝ դեսպան Սադոյանն ընդգծեց Սամցխե-Ջավախքում նոր աշխատատեղերի ստեղծման կարեւորությունը։ Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանի սոցիալ-տնտեսական ծրագրերի, ենթակառուցվածքների արդիականացման, ապակենտրոնացված համագործակցության շուրջ:

Այնուհետեւ, Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Ախալցխայի հայ համայնքի հետ, որի ընթացքում դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին, քննարկվեցին Ախալցխայի տարածաշրջանի համար առաջնային նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր։ Բարձրացվեցին Հայաստանի սահմանային մարզերի հետ ապակենտրոնացված համագործակցության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, Հայաստանի հետ տրանսպորտային կապի, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական մի շարք այլ հարցեր։

Ախալցխայում ՀՀ դեսպանն այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Նշան եկեղեցիներ, որից հետո եղավ Ախալցխայի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում, որտեղ հանդիպեց կենտրոնի ուսուցիչների եւ սաների հետ։ Օրվա ավարտին Ռուբեն Սադոյանն այցելեց Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղ, որտեղ պահվում է Ծուղրութի հռչակավոր Ավետարանը (10-րդ դար)։

Ախալքալաք. Մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Ախալքալաքում հանդիպում ունեցավ Ախալքալաքի քաղաքապետի եւ սակրեբուլոյի անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը եւ Դավիթ Ճիճինաձեն։ Հանդիպմանը դեսպանին ներկայացվեցին շրջանում իրականացվող ծրագրերը, քննարկվեցին շրջանի առջեւ ծառացած մի շարք խնդիրներ։

Դեսպան Սադոյանը նշեց, որ հետեւողականորեն քայլեր կիրականացնի, որ այդ հարցերը իրենց լուծումը ստանան եւ վստահեցրեց, որ մշտապես կանգնած է լինելու ջավախահայության կողքին։ Այնուհետեւ, դեսպան Սադոյանը հանդիպեց Ախալքալաքի հայ համայնքի հետ, որի ընթացքում դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին ապակենտրոնացված համագործակցությանը, մշակույթին, սպորտին, կրթությանը, զբոսաշրջությանը եւ այլն։ 

Հանդիպման ավարտին Ռուբեն Սադոյանը Գումբուրդո գյուղի Սուրբ Խաչ մատուռի կառուցման համար Սայաթ եւ Խաչատուր Սահարյան եղբայրներին պարգեւատրեց Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով։

Հայ համայնքի հետ հանդիպումից հետո դեսպան Սադոյանն այցելեց Ջավախքի տեղեկատվական կենտրոն, որտեղ հանդիպեց տեղեկատվական կենտրոնի անձնակազմի հետ, ինչպես նաեւ մասնակցեց այդտեղ կազմակերպված ռետրո-ցուցահանդեսին։

Այնուհետեւ, Ռուբեն Սադոյանը Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի եւ Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նստավայր, որտեղ ներկաներն ունկնդրեցին երգչախմբի կատարումները, որից հետո դեսպանն այցելեց Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոն, որտեղ ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին։ Կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում դեսպան Սադոյանը կենտրոնի 10-ամյա հոբելյանի առթիվ հանդես եկավ շնորհավորական ուղերձով՝ կենտրոնի ուսուցիչներին մաղթելով բեղմնավոր գործունեություն, իսկ աշակերտներին՝ ուսումնառության մեջ նորանոր հաջողություններ։

Այնուհետեւ, տեղի ունեցավ Ռուբեն Սադոյանի այցն Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղ, որտեղ նա եղավ նորակառույց դպրոցում, շրջայց կատարեց այնտեղ եւ ծանոթացավ ենթակառուցվածքների եւ հնարավորությունների հետ։ Դեսպանի խոսքով դպրոցն իր տեսակի մեջ եզակի է եւ համապատասխանում է միջազգային լավագույն չափորոշիչներին։

Նինոծմինդա. Սամցխե-Ջավախք կատարած այցի երրորդ օրը՝ մարտի 21-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Նինոծմինդայում էր (նախկինում՝ Բոգդանովկա), որտեղ նախ հանդիպում ունեցավ Նինոծմինդայի շրջանային ղեկավարության, ապա հայ համայնքի հետ։ Համայնքի հետ հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձեւաչափով, որի ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր։

Վրաստանում ՀՀ դեսպանն, անդրադառնալով ջավախահայության շրջանում վրացերենի ուսումնառության մակարդակին, կոչ արեց, որպեսզի հայ համայնքը մեծ ուշադրություն հատկացնի վրացերեն լեզվի ուսուցմանը։

Պատասխանելով ներկաներից մեկի՝ հայ-վրացական ներկայիս հարաբերությունների ներկա մակարդակին առնչվող հարցին՝ Վրաստանում ՀՀ դեսպանը նշեց, որ դրանք աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, որում մեծ դեր են խաղում նաեւ Հայաստանի եւ Վրաստանի բարձր մակարդակով փոխայցելությունները։ Այս համատեքստում դեսպան Սադոյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Վրաստանի ներկայիս իշխանություններին, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության համար ստեղծում են նման բարվոք պայմաններ եւ նրանց խնդիրները պահում մշտական ուշադրության կենտրոնում։

Այնուհետեւ, դեսպան Ռուբեն Սադոյանը Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ այցելեց Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցի եւ նաեւ «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոն, որտեղ ծանոթացավ կենտրոնի գործունեությանը։ Նինոծմինդայում դեսպան Սադոյանը նաեւ ծաղիկներ տեղադրեց հայ եւ վրացի ժողովուրդների եղբայրությունը խորհրդանշող «Հայոս-Քարթլոս» արձանի առջեւ։

Այցի ավարտին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելեց հայ մեծ գրող Վահան Տերյանի ծննդավայր՝ Գանձա գյուղ, որտեղ նա եղավ գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում եւ Վահան Տերյանի տուն-թանգարանում:

Տպել
1624 դիտում

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը