Մարտի 24-ին սպասվում է +33 աստիճան տաքություն. նման ջերմաստիճան մարտին երբեւէ չի գրանցվել

20/03/2018 schedule18:14

Այսօր՝ մարտի 20-ին, Կապանում դիտվել է +28 աստիճան: Դա նույն օրը հանրապետությունում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է: Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքների պատճառով մարտի 18-ից սկսած օդի ջերմաստիճանը բարձրացել է:

«Սյունիքի հովտային գոտում այսօր գրանցվել է +24 ... +28 աստիճան, Տավուշում եւ Արարատյան դաշտում՝ +22 ... +23, լեռնային շրջաններում՝ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, այսինքն՝ նույնիսկ բարձրադիր մարզերում, որոնք ծովի մակերեւույթից 1800-2000 մ բարձրության վրա են, այսօր ցերեկային ժամերին դիտվել է +15 ... +16 աստիճան: Նշված ջերմաստիճանները շեղված են, կլիմայական նորմայից բարձր են 8-10 աստիճանով»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Բարձր ջերմաստիճանն առաջիկա օրերին ոչ միայն չի նահանջելու, այլեւ ընդհակառակը: Ամսի 24-ին սպասվում է եւս մեկ տաք օդային ալիք, ինչի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա լրացուցիչ 5-6 աստիճանով: Դա, սակայն չի արտահայտվի արեւային եղանակով: «Կդիտվի փոփոխական ամպամածություն, բայց շատ տաք կլինի: Սյունիքի հովտային գոտում այդ օրը ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ +33 աստիճանի, Տավուշում՝ մինչեւ +30 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչեւ +27 ... +28 աստիճանի, նույնը՝ նաեւ Երեւանում: Այդ օրը օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի արդեն մոտ 12-15 աստիճանով»,- շարունակեց Գագիկ Սուրենյանը:

Ինչ վերաբերում է տեղումներին, վաղը՝ մարտի 21-ին, ցերեկը հանրապետությունում սպասվում է կարճատեւ ամպրոպային բնույթի անձրեւ՝ 15-20 րոպե տեւողությամբ: Դրանից հետո դարձյալ կարճատեւ անձրեւներ կլինեն մարտի 24-ի երեկոյան եւ 25-ի գիշերը: Վաղը առանձին շրջաններում սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, մարտի 23-ին, դարձյալ առանձին շրջաններում, քամին կուժգնանա մինչեւ 20-25 մ/վ արագությամբ, որը կպահպանվի մինչեւ ամսի 24-ը:

Օդերեւութաբանության կենտրոնի պետը նշեց, որ եթե կանխատեսումներն արդարանան, եւ մարտի 24-ին օդի ջերմաստիճանը հասնի +33-ի, ապա դա կլինի Հայաստանում մարտին երբեւիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը: «Վերջին անգամ Սյունիքի հովիտներում եղել է +30 աստիճան 2004 թվականին մարտի 5-ին: Դրանիցի հետո այլեւս չենք ունեցել այդպիսի ջերմաստիճան: Եթե +33 աստիճանը գրանցվի, ապա դա կհամարվի մեր հանրապետությունում մարտին երբեւիցե դիտված ամենատաք ջերմաստիճանը»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը:

Տպել
40520 դիտում

Հայաստանի 6 տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

Մի քանի ժամով լույս չի լինելու Երևանի ու 3 մարզերի մի շարք հասցեներում

ՀՀ ԱԺ-ն կանի հնարավորը միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման աջակցության ուղղությամբ. Ալեն Սիմոնյան

Սևան քաղաքում արհեստանոց է հրդեհվել. այրվել են նաև ներսում եղած կենցաղային իրերը

Յուրաքանչյուր քաղաքական ուժի համարում եմ մրցակից. Հրազդանում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու

Կարին Տոնոյանը կպայքարի առանձին. նա հայտարարել է «Ազատագրական շարժում»-ից դուրս գալու մասին

Ալիևը Լուկաշենկոյին պատմել է Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների հետ հանդիպման արդյունքների մասին

Ճամբարակի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում

Իսրայելը 2 շաբաթով փակում է երկրի սահմանները՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով

Վրաստանում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Առնվազն վեց մարդ է զոհվել Սուդանի և Եթովպիայի զինծառայողների միջև բախումների հետևանքով

27 ռուս դիվանագետներ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը հունվարի 30-ին. Անտոնով

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի միջխորհրդարանական վեհաժողովին

Թալանել են Զանգեզուրի կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին

Արարատ քաղաքում ՔՊ թեկնածու Ասլան Ավետիսյանը բնակիչների հետ թաղային հանդիպումներ է ունեցել (լուսանկարներ)

Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը

Վարանդայի շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայողներ են վնասվածքներ ստացել

Հրդեհի հետևանքով այրվել է Սյունիքի Կարճևան համայնքի մանկապարտեզի առաջին հարկի հատակն ու նկուղը

Վրաստանը 2-րդն է աշխարհում կորոնավիրուսի մահացության ցուցանիշով, Հայաստանը՝ 8-րդը, Ադրբեջանը՝ 39-րդը

Սպասվում են ձյան ու անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

16-ամյա հայ բազկամարտիկն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է. քարաթափումը շարունակվում է (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի տներից մեկում. այրվել է տանիքը

Թուրքիան խախտում է մարդու իրավունքները. Հունաստանի վարչապետ

Արցախում կորոնավիրուսով վարակված 20 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 52-ինը՝ ծանր

Ստեփանակերտի դպրոցների մի շարք դասարաններում կանցնեն առկա ուսուցման, մյուսներում՝ կշարունակվի հեռավարը

Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Մարդիկ այս ընտրություններին մոտենում են քաղաքապետի ընտրության նման. Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» թեկնածու

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Անվասայլակներին պարում են բուժում ստացող զինծառայողները. հերոսները բացել են սպորտային պարերի առաջնությունը (տեսանյութ)

Արմավիրի մարզում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է

Հայաստանում կորոնավիրուսի 409 նոր դեպք է արձանագրվել, 1 օրում մահացել է 29 մարդ

Արշամյանը կշարունակի ղեկավարել «Հայաստան» հիմնադրամը. նա վերընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում

Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Կանխվել է 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը «Հաղթանակ» կամրջից

Քարաթափում Զովունիից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի

Երվանդ Երկանյանի 70-ամյակը նշանավորվել է հոբելյանական համերգով

Պայթյուն Գյումրիում. տուժածի վիճակը գնահատվում է ծանր

Պահանջվում են ազատամիտ կանայք և աղջիկներ, որակավորման կարիք չկա. զավեշտի հասնող աշխատանքի հայտարարություններ List.am-ում